Հայերեն


Սրտի վիրահատությունն էժանանում է․ մանրամասներ

Հասարակություն

ArmeniaSputnik.am-ը գրում է․

Հայաստանի սրտային վիրաբուժությունը տուժում է բարձր գների պատճառով: Հիվանդները նախընտրում են բուժվել արտերկրում ավելի մատչելի գներով: Պատասխանատուները վիճակը շտկելու քայլեր են ձեռնարկում, որոնց արդյունքում գներն արդեն նվազել են: Եթե նախկինում արտերկրից էին գալիս Հայաստան` սրտի վիրահատություն իրականացնելու, ապա այսօր ավելի շատ նկատվում է Հայաստանից այդ նպատակով արտերկիր մեկնելու միտումը: Ոլորտի մասնագետների համոզմամբ` պատճառը բացառապես վիրահատության թանկ արժեքն է: Սրտի վիրահատություն իրականացնող բոլոր բուժհաստատություններն ապահովված են բարձրակարգ մասնագետներով, տեխնոլոգիաներով, բայց ստենտավորման սարքավորումների գնի պատճառով սրտի վիրահատությունը մեր երկրում մատչելի չէ: Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի խոսքով` ստենտավորման սարքավորումներ Հայաստան է ներկրում 9 կազմակերպություն, ուստի, նախարարի հավաստմամբ, շուկան մրցակցային է, գերշահույթները բացառված են: Այդուհանդերձ, մատակարարների հետ քննարկումների արդյունքում գները զգալիորեն նվազել են: «Նախարարությունը վերջին 1 տարվա ընթացքում ձեռնարկել է բազմաթիվ քննարկումներ, մասնավորապես՝ բժշկական պարագաներ ներկրողների և բժշկական կենտրոնների հետ, և այդ քննարկումների վերլուծությունների արդյունքում առաջինը Գյումրու բժշկական կենտրոնը կարողացավ գներ իջեցնել», — ասաց նախարարը: 2015թ-ի հունվարի 1-ից մեկնարկած սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագրի շրջանակում Գյումրու բժշկական կենտրոնն ընդգրկվեց սրտի վիրահատություններ իրականացնող հիմնարկների ցանկում, իսկ այս տարվա օգոստոսի 1-ից սրտի վիրահատության արժեքը նվազեց 300 000 դրամով: «Գյումրիում ընդհանրապես չկար այդ ծառայությունը, և շատերը Երևան չէին էլ գալիս, ու մարդիկ մահանում էին: Եվ շատ կարևոր էր ոչ միայն ծրագիրը, այլև դրա շարունակականությունը: Ուստի, մենք փորձում ենք ամեն ինչ անել, որ մարդկանց հոսքն ավելանա»,- ասաց Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը: Օգոստոսյան էժանացումից հետո Գյումրիում մեկ ստենտավորման արժեքը 1 200 000 դրամ է: Բժշկական կենտրոն դիմողների քանակը, տնօրենի խոսքով, շուրջ 80%-ով ավելացնել է: Գյումրու օրինակին հետևելու մասին այսօր հայտարարեց նաև Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոնը: Տնօրեն Ասատուր Ասատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ սրտի վիրահատությունը սեպտեմբերի 1-ից կէժանանա 50 %-ով: «Շուրջ 1 800 000 դրամ արժողությամբ ստենտը և 220 000 դրամանոց հետազոտությունը մեր կենտրոնում այսուհետ կարժենա 1 100 000 դրամ: Իսկ երկու ստենտը, որն արժեր 2 800 000 դրամ, գումարած 220 000 դրամանոց հետազոտությունը, այսօրվանից կարժենա 1 550 000, այսինքն՝ կես գին»,- ասաց տնօրենը:
Առողջապահության ոլորտի պատասխանատուները վստահ են, որ սրտի վիրահատությունների էժանացման օրինակին կհետևեն նաև այդ ծառայությունը մատուցող մյուս բուժհիմնարկները: «Հավատացնում են ձեզ, որ շուկան կկարգավորի այս հարցը։ Մենք փորձում ենք այս բանակցությունների ընթացքում շատ հստակ դիրքորոշում պահել, որ սրտային վիրաբուժությունը մեր երկրում ձեռքբերումներից մեկն է եղել, և հայկական սրտային վիրաբույժների անունն այսօր պետք է նոր հաստատում ստանա»,- ասաց նախարարը՝ հույս հայտնելով, որ նախաձեռնությունը կնպաստի ոչ միայն Հայաստանի, այլև արտերկրի քաղաքացիներին բուժվել Հայաստանում: Պաշտոնական վիճակագրության համաձայն` Հայաստանում մահվան յուրաքանչյուր երկրորդ դեպքը պայմանավորված է սրտանոթային հիվանդություններով: Սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագրի շնորհիվ արդեն հաջողվել է փրկել 2500 կյանք:

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված