Կվարացխելիա․ Մբապեն լավագույնն է աշխարհում, «Ռեալը» նրա հետ առավել վտանգավոր է
Սպորտ
Ֆրանսիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի եւ Վրաստանի հավաքականի հարձակվող Խվիչա Կվարացխելիան խոսել է Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» հետ առաջիկա դիմակայության մասին։ Թիմերը կհանդիպեն ԱՄՆ-ում անցկացվող աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչում։
«Մրցակիցը շատ ուժեղ է, պետք է հարգենք բոլոր խաղացողներին, բայց Մբապեն հենց հիմա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է։ «Ռեալը» նրա հետ առավել վտանգավոր է։ Նրանք ունեն հրաշալի ֆուտբոլիստներ, բայց «Ռեալն» առաջին հերթին բարձրակարգ թիմ է»,- Կվարացխելիայի խոսքը մեջբերում է L'Equipe-ը։