Հայերեն

«Կապկպված են նույն շղթայով». ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը վերից վար «փչացնում» իր թիմին. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Համաձայն ենք, «ըստ էության» կարելի է խոսել, երբ կա բովանդակություն: Բայց դրա մասին՝ հընթացս: Լավ, ի՞նչ է անում Փաշինյանը: Չէ, նկատի չունենք երկրի հետ: Այն, ինչ նա անում է մեր երկրի հետ, դա գիտենք, զգում ենք մեր մաշկի վրա: Հարցն այլ է` ի՞նչ է անում Փաշինյանն իր թիմի հետ: Ինչո՞ւ է այդպիսի համառությամբ ու հետևողականությամբ, կներեք, փչացնում նրանց բոլորին, ինչո՞ւ է բոլորի գրպանն ապօրինություն «գցում»:

Տեսեք, մի կողմից՝ թե՛ իրավապահ համակարգի ղեկավարներին, թե՛ ուժային կառույցների ղեկավարներին, մյուս կողմից՝ իր խմբակցության պատգամավորներին ու կառավարության անդամներին տալիս է հրամաններ, կարգադրություններ, «sms»-հրահանգներ, որոնց կատարումը ենթադրում է ոչ միայն օրենքների ոտնահարում, այլև հոգևոր ու բարոյական ավելի մեծ խեղում ու այլանդակություն, քան անգամ ինքն է իրեն թույլ տալիս: Օրինակ՝ վայրագ հարձակումը Եկեղեցու, Մայր Աթոռի ու Վեհարանի վրա: Ընդ որում, խոսքը միայն իրավապահների հարձակման մասին չէ, այլ քպականների հակաեկեղեցական ինքնամոռաց «քարոզչության»: Երևույթ, որ ինքնին խարան է ցանկացած հայ մարդու ճակատին: Կամ՝ խորհրդարանի դահլիճում դիտավորյալ խմբակային ծեծկռտուք սարքելը, «պարականոն» բառամթերքի գործածումը, որից ծծմբաջրածնային գարշահոտ է տարածվում երկրի քաղաքական, հասարակական դաշտում ու հանրային միջավայրում: Շարքը երկար է ու.. անողոք:

Ի վերջո, ո՞րն է դրա իմաստը, նման խեղումների մղելով՝ ի՞նչ նպատակ է հետապնդում Փաշինյանը: Կարծում ենք՝ նպատակը բավականին պարզ է՝ իր բոլոր թիմակիցներին դարձնել այդ ամեն ինչի մեղսակիցը: Այսինքն՝ իր բոլոր թիմակիցներին Փաշինյանը ձգտում է դնել ու դրել է այնպիսի վիճակի մեջ, որ նրանցից ոչ մեկը չկարողանա որևէ պարագայում «թռնել» իր գլխի վրայից: Անում է ամեն ինչ, որ նրանք հնարավորինս շատ թելերով կապված լինեն, բոլորը մեղավոր լինեն և իրենց մեղավոր զգան այս ամեն ինչի մեջ և արդեն հենց միայն դրա գիտակցումից առավել «կապվեն» իր հետ:

Այլ կերպ ասած՝ դա կոչվում է կոլեկտիվ մեղավորության զգացում: Եթե կուզեք՝ կոլեկտիվ մեղավորության համախտանիշ: Խորհրդային տարիներին մեծացածները կհիշեն հանրահայտ երգի բառերը. «Կապկպված են նույն շղթայով...»:

Նիկոլ Փաշինյանի հանգամանքը պարզ է, ինչպես պարզ են նրա ցանկությունները: Բայց այստեղ ծագում է մեկ այլ, այսպես ասենք՝ հանդիպակաց հարց. լավ, իսկ ինչո՞ւ են նրանք՝ թիմակիցները, անում այդ ամեն ինչը: Չէ՞ որ, ինչ էլ նրանց մասին ասենք, հազիվ թե բոլոր քպականներն անխտիր «պուլտով» կառավարվող կամ ինքնուրույն մտածելու անընդունակ լինեն, կամ՝ ինքնապահպանման բնազդից բացարձակ զուրկ: Ավելին, հազիվ թե նրանք բոլորն էլ այդպես համոզված են իրենց արածի ճշմարտացիության մեջ, հազիվ թե նրանք բոլորն էլ ոգևորված լինեն այս ամենով: Հազիվ թե բոլոր քպականներն արդեն իսկ անդառնալի «փչացել» են: Եվ վերջապես՝ հազիվ թե բոլորն էլ բացարձակ անհայրենիքներ են: Իհարկե, խոսքը Փաշինյանին արդեն բացարձակ սոսնձված մի 10-12 հոգու մասին չէ: Նրանք «կլինիկական դեպքեր» են այլևս: Խոսքը մնացածի մասին է:

Կարծում ենք՝ նման վարքի մի քանի խորքային պատճառներ կան:

Առաջիններից մեկն այն է, որ նրանց 90 տոկոսն առանց Նիկոլ Փաշինյանի ոչ մի բան է, այսինքն՝ «զրոյական կետ»՝ թե՛ հասարակական-քաղաքական, թե՛ մասնագիտական առումով: Երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի խոսքը հիշեցինք ու կարող ենք վերարտադրել այսօրվա համար, և դարձյալ նա ճիշտ կլինի. առանց Նիկոլ Փաշինյանի «դուք քանի՞ ձայն կհավաքեք»: Եվ շարունակությունը. «Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ ոչ միայն Աժ-ում չեք հայտնվի, այլ կարտագաղթեք, տղե՜րք»:

Ու մարգարեկան են հնչում այդ խոսքերը՝ մանավանդ «երդվյալ քպականների» ու նրանց ձևավորած անտանելի միջավայրի հետ կապված: Ու հատկանշական է, որ հենց նրանք են «աքլորանում» ԱԺ-ում՝ ՊՊԾ աշխատողների թիկունքում, իրավապահների աջակցության ներքո, իշխանության «հովանոցի» տակ: Նրանք, որոնց մեծ մասին փողոցում մի «փըխկ» անես, շաքար կստանան, դատարկ «դալան» ման կգան փախչելու:

Բայց վերադառնանք մեր հարցադրմանը: Տպավորություն է, որ կաշվից դուրս են գալիս, որպեսզի Փաշինյանին համոզեն, որ իրենք իսկապես նվիրված են նրան, իսկապես «երդվյալ քպական» են: Դա առաջին հերթին կապված է ՔՊ առաջիկա համագումարում որոշակի «դիրք» ունենալու և հաջորդ ընտրություններին ցուցակում «լավ տեղ» ունենալու մոլուցքով:

Մյուսը. նրանք, կարծում ենք, շատ բան ունեն կորցնելու: Հատկապես նրանք, որ չունեին ոչինչ, հասարակական կարգավիճակով գարեջրի հյուրասիրության սպասող էին, իսկ հիմա դարձել են սեփականատեր, տնատեր, դրամային միլիոնատեր, իսկ ոմանք արդեն նաև՝ ոչ դրամային: Նյութական առումով կորցնելու շատ բան ունեն: Պաշտոն ունեն կորցնելու ու պաշտոնի հետ ստացած բարիքներ, որոնց մասին նախկինում կարող էին միայն անպտուղ երազել: Վերջապես պաշտոնից բխող «աքլորանալու» հնարավորություն ունեն, որը երբեք չեն ունեցել, չէին կարող ունենալ ու չեն ունենալու, երբ իշխանության չլինեն:

Մյուս պատճառն այն բանի գիտակցումն է, որ իրենք արդեն թաթախված են փաշինյանական գործունեության մեջ՝ որպես մասնակից, որպես անմիջական կատարող: Դա էլ մի ահավոր վախ է՝ ապագայի հետ կապված: Նիկոլ Փաշինյանն իրեն հաստատ մի օր կգցի, իր գլխի ճարը կտեսնի, իրենք ի՞նչ են անելու, եթե իշխանությունը կորցրին:

Մյուս կողմից՝ նրանք շատ լավ գիտեն, որ իրենցից ամեն մեկի վրա Նիկոլ Փաշինյանը կոմպրոմատային «դոսյեներ» է հավաքել ու ցանկացած պահի կարող է իրենց էլ «փուռը տալ»: Ու տալիս է: Ու հրապարակային հաշվեհարդար կարող է կազմակերպել: Ըստ որում, զավեշտական է հնչում, բայց այդ «դոսյեների» նյութերի մի մասն էլ այն արարքներն են, որ կատարվել են հենց Փաշինյանի հանձնարարությամբ:

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը այդպես անխնա «փչացնում» իր ամբողջ թիմին՝ վերից վար: Կարծում ենք, արդեն պարզ է: Ինչո՞ւ են նրանք այդպես կատաղի, այդպես քրտնաջան կատարում նրա անընդունելի, կարմիրգծահատիչ, ինքնաոչնչացնող հանձնարարականները:

Գիտեք, հնարավոր է՝ այդ կատաղի կատարումն էլ պայմանավորված է իրենց՝ գերի լինելու գիտակցումից, դրանից դուրս գալու ֆիզիկական և հոգեբանական անզորության զգացումից: Բայց նրանց գոնե մի որոշակի մասը չի կարող չգիտակցել, որ այդպիսով խորտակվում, պարզ ասած՝ վարի են գնում: Նրանք չեն կարող չգիտակցել, որ հրահրվող խառնակչությունը Նիկոլ Փաշինյանի համար է «վերջին շանս», բայց իրենց համար դա անխուսափելի կործանման տանող ուղի է:

Կործանվե՞լ, հավերժական խարա՞ն կրել: Հանուն ինչի՞: Փաշինյանի հորինած «խաչմերուկի՞»: Լո՞ւրջ: Կամ հանուն ո՞ւմ: Հանուն Նիկոլ Փաշինյանի «լավ ապրելո՞ւ»:

Չնայած, մի փոքր կտրուկ արտահայտվեցինք: Իրականում ստեղծված իրավիճակը, կարծում ենք, շատ քպականների համար էլ է «վերջին շանս». փրկվելու, Փաշինյանի կործանարար ուղուց հրաժարվելու վերջին հնարավորություն: Հետո արդեն կարող է չափից դուրս ուշ լինել: Արժե մեկուսի մտածել այս մասին: Այն անկյուններում, որտեղ «Մեծ եղբայրը» չի հետևում...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումՊետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում «Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմաց ԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջ Մեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանԸնդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՍրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա Ղահրամանյան Այն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանԳլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն ՄարուքյանԱկբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը Ֆասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքում Հիշենք, որ ժամանակին Բաքուն պատրաստ էր ընդունելու Արցախի ինքնավարությունը. Մենուա ՍողոմոնյանՊետք է գիտակցել, որ ՔՊ-ի իշխանությունը մեր երկրում հավերժ չի կարող լինել. Արմեն ՄանվելյանԱդրբեջանն Արցախում իրականացրել է էկոցիդ, իսկ միջազգային հանրությունը լռում է այդ մասին. Աննա ԿոստանյանԵՄ դեսպանը պատգամավորների հետ հանդիպմանը հայտնել է, որ մտահոգված է հայաստանյան բանտերի վիճակով. Հարություն Հարությունյան «Գեղամ Նազարյա՛ն, ձայնդ կտրի՛ր․ չծախվող ապրանք չկա, քեզ ինչքանո՞վ առան». պահեստազորի սպաՖիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիան և Գագիկ Ծառուկյան հիմնադրամը հիմնադրում են «Ոսկե վարդ» ամենամյա միջազգային կինոմրցանակը Միջազգային լռությունը կանաչ լույս է վառում բռնաճնշումների առաջ․ նման ճակատագիր կարող է սպառնալ յուրաքանչյուրին. Իրինա ՅոլյանՈ՞վ է պատասխանատու մեր Արսեն Գևորգյանի մահվան համար. տեսանյութՄիջազգային արձագանքի պահանջ․ ընդդիմության ներկայացուցչի մահվան դեպքը ներկայացվել է Հայաստանում ԵՄ ներկայացուցչությանը. Լենա Մաթևոսյան«Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար ՄելոյանՈւղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա ՀովսեփյանԵվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն ՀարությունյանԲանտից` գերեզման նախարարի ցինիզմի «գինը». Մարիաննա ՂահրամանյանՆրանք պատվեր են կատարում. Մարիաննա Ղահրամանյան Խորհրդարանում մեկ րոպե լռությամբ հարգել են քաղբանտարկյալ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի հիշատակը«Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջով ակցիա` Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ինՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջով Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետո. Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմ Արդարության համար պայքարող ամեն հայ մարդու մահվան պատճառ դարձած ցանկացածը պետք է ենթարկվի օրենքով սահմանված խիստ պատասխանատվության Մայր բուհի ռեկտորի հերթական ամոթալի սուտը. Մենուա Սողոմոնյան«ԱՍՏԾՈՒՆ տված Հրամանատարի խոստումը». Խաչիկ ԱսրյանՀայաստանի իշխանությունը քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ կալանքը դարձրել է պատժիչ գործիք, իսկ մահերը կալանավայրերում արդեն վտանգավոր միտում են արձանագրում. ԿոստանյանԵրբ քաղաքական կամ ընդդիմադիր գործիչ է մահանում պատիժը կրելու ընթացքում, իրավական, քաղաքական և հասարակական արձագանքը պետք է լինի խիստ կազմակերպված. ԿամենդատյանԱրսեն Գևորգյանի մահը ՔՊ-ական չարդարադատության հետևանքն է. Մամիկոն ԱսլանյանԱնկախության հռչակագրից հրաժարվելը դուռ է բացում ՀՀ վերջնական... Ավետիք ՉալաբյանԱյսօր` ժամը 11:00-ին, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ակցիա կիրականացնի Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմացՊորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ումՁյան պատճառով 22 ճանապարհ է փակվել ԹուրքիայումԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի նոյեմբերի 11-ին, 13-ին, 17-ին, 18-ին, 19-ին և 20-ին
Ամենադիտված