Էրդողանը բարկացրել է Իսրայելին
ԱշխարհԻսրայելում Թուրքիայի դեսպան Քեմալ Օքեմին կանչել են ԱԳՆ՝ Ռեջեփ Էրդողանի վերջին հայտարարությունների կապակցությամբ, որոնք հասցեագրված են եղել Իսրայելին, հաղորդում է The Jerusalem Post-ը:
«Իսրայելը պաշտպանում է հրեաների, մուսուլմանների, քրիստոնյաների դավանանքի ազատությունը և կշարունակի պաշտպանել՝ անկախ չհիմնավորված մեղադրանքների»,- ասվում է իսրայելական գերատեսչության հաղորդագրությունում:
Ավելի վաղ Էդրողանը մուսուլմաններին կոչ էր արել որքան հնարավոր է հաճախ այցելել Երուսաղեմում գտնվող Ալ-Ակսա մզկիթ: Նա նշել է, որ Իսրայելի կողմից Երուսաղեմի բռնազավթումը վիրավորական է մուսուլմանների համար»: Էրդողանը քննադատել է նաև Իսրայելի օրինագիծը, որն արգելում է մուսուլմաններին աղոթել վաղ առավոտյան և ուշ գիշերը: