Շուտով Փաշինյանը կսկսի պատմել, թե ինչ հրաշք բան է միջանցքը, թե ինչ անպետք, դարն ապրած բան է ինքնիշխանությունը. Մենուա Սողոմոնյան
Blog
Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Շուտով Փաշինյանը կսկսի պատմել, թե ինչ հրաշք բան է միջանցքը, թե ինչ անպետք, դարն ապրած բան է ինքնիշխանությունը։ Ու երբ հարցնեն, բա դու չէի՞ր, որ ասում էիր՝ հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը պետք է լինի ինքնիշխանության շրջանակներում, ինքն էլ կասի՝ բայց չէ՞ որ ես քանի անգամ արդեն ասել եմ, որ ամեն հաջորդ շաբաթ ես նույն Նիկոլ Փաշինյանը չեմ, ու շատ անբնական կլինի, որ նույնը լինեմ։