Հայերեն

Բարի երկիր, բարի նախագահ

Աշխարհ

Hraparak.am-ը գրում է․

Օրեր առաջ ռուսական ալիքներից մեկով հեռուստալրագրող Վլադիմիր Սոլովյովը հարցազրույց էր վերցնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից: Հարցազրույցն ավելի շատ վավերագրական ֆիլմի էր նման՝ պարուրված խորհրդապաշտական, դրամատիկ երանգներով, ասես որոշվում էր մոլորակի եւ քաղաքակրթության ճակատագիրը, որոշվում էր հենց Ռուսաստանում, նրա վերջին տարիների անփոխարինելի առաջնորդ, Իոսիֆ Ստալինի գաղափարական հետնորդներից մեկի՝ Վլադիմիր Վլադիմիրովիչի գիտակցության տիրույթում: Սոլովյովը ռուս ողբերգակի դիմախաղով, ձայնին ու ժեստերին հոգեպաշտական շեշտադրումներ հաղորդելով՝ նախագահին հարցուփորձ էր անում աշխարհի կարգի, ճակատագրի ու ապագայի վերաբերյալ: Ողջ հարցազրույցի ընթացքում Սոլովյովը չէր թաքցնում իր ողջ պատկառանքն ու համակրանքը, որ տածում է Պուտինի նկատմամբ՝ համաձայնելով նրա յուրաքանչյուր պատասխանի ու կարծիքի հետ: Հարցազրույցն ընդմիջվում էր հայտնի քաղաքական գործիչների, քաղաքագետների կարծիքներով, որոնք նույնպես իրենց տագնապներն էին հայտնում ներկա համաշխարհային քաղաքական իրավիճակի վերաբերյալ՝ շեշտելով, որ այս պահին խիստ կարեւոր է, որ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը դրական փոխհարաբերություններ ունենան եւ աշխարհի կայունության համար ճակատագրական օրերին խաղաղություն պահպանելու ելքեր որոնեն: 

Սոլովյովը եւ Պուտինը խոսեցին գրեթե բոլոր հրատապ խնդիրների շուրջ՝ Սիրիա, «Իսլամական պետություն», ակաբեկչություն, ՆԱՏՕ, Եվրոպա, Ուկրաինա եւ այլն: Խնդիրները վեր հանելիս Ռուսաստանի նախագահն անընդմեջ շեշտում էր, որ ինքը միշտ բաց է ու միշտ էլ բաց է եղել երկխոսության առջեւ, որ ժամանակին, երբ ԱՄՆ-ն ներխուժեց ու կործանեց Իրաքը, իրենք զգուշացնում էին հետագա աղետի մասին, որ սպասվում էր ողջ Մերձավոր Արեւելքին, եւ որն էլ վերջիվերջո իրականություն դարձավ՝ աշխարհի աչքի առաջ քայքայվեցին պետականություններ, զոհվեց խաղաղ բնակչություն, Մերձավոր Արեւելքը վերածվեց ահաբեկչական կազմակերպությունների իսկական որջի: Եվ այս ամենը «ռուսական ռացիոնալիզմին» ականջ չդնելու հետեւանքն էր: Իրենք անվերջ զգուշացնում էին, զգուշացնում էին՝ ԱՄՆ-ին, Եվրոպային, վերջապես՝ Ուկրաինային (Ուկրաինայի մասին խոսելիս եւ Սոլովյովը, եւ Պուտինն առանձին հեգնանքով էին արտահայտվում, մանավանդ, երբ հիշատակում էին կովկասցիներ վրացի Սահակաշվիլուն ու ծագումով հայ Ավագովին), իսկ իրենց ոչ ոք չէր լսում:

Այս «հոգեւոր» հարցազրույցը ֆանտաստիկ տպավորություն էր թողնում: Ասես Սոլովյովը գործ ուներ Մայր Թերեզայի կամ աստվածաշնչյան ինչ-որ հրեշտակի հետ, ասես իրենց ժամանակակից Ռուսաստանն ու ռուսական քաղաքականությունը մոլորակի երեսին բարության, խոհեմության ու արդարության միակ ակունքն է, երաշխիքն ու պահապանը մարդկային կյանքի հիմնարար իրավունքների եւ անվտանգության: Ստախոսության ապշեցուցիչ ճշմարտություն, որ սավառնում էր տաղավարում: Վերջում Սոլովյովի դեմքից կարծես անվերջ մի միտք էր ճառագում. «Բարի երկիր, բարի նախագահ, այս ի՞նչ աշխարհում հայտնվեցինք»:

Նյութի աղբյուրը ` http://hraparak.am/?p=106915&l=am/

Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը․ «Ուժեղ Հայաստան» Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա Կոստանյան
Ամենադիտված