Ինձ համար Լեո Մեսսին է լավագույնը պատմության մեջ. Յամալ
Սպորտ- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» եւ Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի 17-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալը նշել է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստին։
«Ինձ համար Լեո Մեսսին է լավագույնը պատմության մեջ։ Ես հավանում էի նրա բոլոր գործողությունները խաղադաշտում, նրա խաղի բոլոր բաղադրիչները։ Իսկապես, շատ գրավիչ էր նրա խաղը»,- Յամալի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։
Հուլիսի 13-ին Յամալը կդառնա 18 տարեկան։ Սպասվում է, որ այդ օրը «Բարսելոնան» Յամալին կհանձնի 10 համարի խաղաշապիկը։ Կատալոնական թիմում Մեսսին էր հանդես գալիս այդ խաղային համարով, այնուհետեւ՝ Անսու Ֆատին, որը տեղափոխվել է «Մոնակո»։
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram