Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կբարձրացնի օտարերկրյա ներդրողների հետաքրքրությունն Ադրբեջանի նկատմամբ. Նիդեռլանդների խոշորագույն բանկային խումբ
Տնտեսություն
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կարող է Ադրբեջանի համար ներդրումային նոր հնարավորություններ բացել։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտնում է Նիդեռլանդների խոշորագույն բանկային խումբը՝ ING Group-ն:
Նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը միջազգային ներդրողների կողմից գնահատվում է որպես դրական ազդակ:
Վերլուծաբանները կարծում են, որ եթե այդ գործընթացը շարունակվի, կարող է նկատվել օտարերկրյա կապիտալի ներհոսքի աճ։