ԱՄՆ Պետդեպարտամենտն աշխատանքից ազատել է ավելի քան 1,300 մարդու
Աշխարհ
ԱՄՆ Պետդեպարտամենտը կրճատում է ավելի քան 1,300 աշխատակցի։ Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Պետդեպարտամենտի պաշտոնյան, անանուն մնալու պայմանով, լրատվամիջոցին հայտնել է, որ կրճատման ծանուցումներ են ուղարկվել 1,107 քաղաքացիական ծառայողների և 246 օտարերկրյա ծառայության աշխատակիցների։