Սիրիան փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Ադրբեջանի պետական նավթային ընկերության հետ
Տնտեսություն- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram

Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ աշ-Շարաայի՝ Ադրբեջան կատարած այցի շրջանակներում արաբական երկրի կառավարությունը և ադրբեջանական պետական նավթային ընկերությունը հուլիսի 12-ին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ Այս մասին տեղեկանում ենք Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքից։
Հուշագիրը ստորագրել են Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար, պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի վերահսկիչ խորհրդի նախագահ Միքայիլ Ջաբարովը և Սիրիայի էներգետիկայի նախարար Մուհամմեդ ալ-Բաշիրը։ Փաստաթղթի մանրամասները չեն հրապարակվում։
Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Սիրիային բնական գազի մատակարարման հարցում աջակցելու՝ Ադրբեջանի պատրաստակամության մասին։
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram