Սեյսմոլոգները կանխատեսել են երկրագնդի ամենահզոր երկրաշարժի ժամկետներն ու վայրը
ԱշխարհՖրանսիացի և չիլիացի սեյսմոլոգները կանխատեսել են Երկրագնդի ամենահզոր երկրաշարժի ժամկետներն ու վայրը։
Նրանց կանխատեսմամբ, առաջիկա մի քանի տասնամյակում Սանտյագո (Չիլի) քաղաքի մոտակայքում կգրանցվի Երկրագնդի ամենահզոր երկրաշարժը։ Ստորգետնյա ցնցումների նվազագույն մագնիտուդը, ըստ գնահատականների, կկազմի 8,3։
Lenta.ru–ի հաղորդմամբ, համապատասխան ուսումնասիրությունը հրապարակվել է Earth and Planetary Science Letters ամսագրում։
Ըստ կանխատեսումների, երկրաշարժի էպիկենտրոնը կգտնվի Վալպարայիսո քաղաքի մոտակայքում, որը Չիլիի մայրաքաղաքից 100 կմ հեռավորության վրա է։ 2017 թ.–ին երկրաշարժի առաջացման հավանականությունը գնահատվում է երեք տոկոս, ինչը 2–3 անգամ ավել է նորմայից։ Ժամանակի ընթացքում աղետի ռիսկերն աճելու են։
Մասնագետները նման եզրահանգման են եկել` վերլուծելով 2015 թ.–ի սեպտեմբերին Իլյապել քաղաքի մոտակայքում գրանցված երկրաշարժի տվյալները։ Այդ ժամանակ առավելագույն մագնիտուդը կազմել էր 8,3։
Հեղինակները նաև նշում են, որ մարդկության պատմության ընթացքում ամենահզոր երկրաշարժը կրկին գրանցվել է Չիլիում 1960 թ.–ին Սանտյագոյից 570 կմ դեպի հարավ։ Երկրաշարժի մագնիտուդը կազմել է 9,5։