ԱՄՆ նախագահի Ուկրաինայի հարցերով հատուկ բանագնացը ժամանել է Կիև
Աշխարհ
ԱՄՆ նախագահի Ուկրաինայի հարցերով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը երկարատև այցով ժամանել է Կիև: Այս մասին թելեգրամյան իր ալիքում հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը:
Երմակը հայտնել է, որ քննարկման թեմաները կլինեն պաշտպանությունը, անվտանգության ամրապնդումը, սպառազինությունը, պատժամիջոցները, մարդկանց պաշտպանությունը, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև համագործակցության ամրապնդումը։