Բիթքոինի գինը հասել է նոր պատմական առավելագույնի
Տնտեսություն
Bitcoin-ի գինը հասել է նոր պատմական առավելագույնի՝ գերազանցելով 120,000 դոլարը։ Այս մասին են վկայում Binance հարթակի տվյալները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Երևանի ժամանակով 07:41-ի դրությամբ կրիպտոարժույթը հասել է 120 հազար դոլարի (+1,87%):
Հուլիսի 13-ին կրիպտոարժույթի արժեքը հասել էր 119,216 դոլարի։