Թրամփը ստիպում է ԵՄ-ին փոխել մեթոդները
Աշխարհ- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ Եվրամիությունից ներմուծվող ապրանքների վրա 30 տոկոս մաքսատուրք սահմանելու մասին, պետք է ստիպի ԵՄ-ին փոխել իր մեթոդները։ Այս մասին ասել է Ֆրանսիայի արտաքին առևտրի նախարար Լորան Սեն-Մարտենը։
«Այսօր անհրաժեշտ է, որ Եվրամիությունը, նախևառաջ, մնա միասնական, սա առաջնահերթություն է։ Ստեղծված իրավիճակը կստիպի մեզ փոխել մեթոդները։
Մենք պետք է հստակեցնենք, թե ինչ հնարավորություններ ունի Եվրոպական հանձնաժողովը հակազդեցություններ ձեռնարկելու, պատասխան տալու համար», - ասել է Ֆրանսիայի արտաքին առևտրի նախարարը։
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram