Վովա Գասպարյանի ահավոր սառը ցնցուղը
Բաց մի թողեքԼՐԱԳԻՐ / Երեկ լրագրողներին ցրելու համար ոստիկանապետ Վովա Գասպարյանը հայտարարեց, որ դեռ 60 տարի պաշտոնավարելու է, եւ ապրելու է 150 տարի:
Հիշվում է, կարծես թե նոր Սահմանադրության կապակցությամբ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ 10 տարի անց Հայաստանն այլ պետություն է լինելու: Դա բավական անկեղծ հայտարարություն էր, քանի որ դրա տակ հասկացվում էր, որ նա դեռ 10 տարի մտադիր է իշխել, իսկ դա էլ նշանակում է, որ Հայաստանը այլ պետություն կդառնա միայն այն բանից հետո, երբ ավարտվի նրա իշխանությունը:
Տվյալ դեպքում՝ 10 տարի, եւ գուցե շատերը համակերպվել էին այդ մտքին, որ գոնե 10 տարի հետո լավ կլինի, սակայն Վովա Գասպարյանը սառը ցնցուղ կապեց բոլորի գլխին:
Կարելի է պատկերացնել, թե 60 տարի հետո աշխարհում ինչ փոփոխություններ եղած կլինեն: Օրինակ, արդեն իրականություն դարձած կլինի ջերմամիջուկային մարտկոցը, ինչը պատմության գիրկը կուղարկի նավթագազային ոլորտը: Մարտկոցը կփոխարինի բենզինին, գազին, կփոխվի ջեռուցման համակարգը:
շարունակությունը՝ կայքում