Հայերեն


Ռիսկի տակ է մեր ամենագլխավոր պարտքը

Քաղաքականություն

1in.am-ն՝ իր վերլուծականում գրում է․

Հայաստանի էներգետիկայի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Հայաստանի կառավարությունը երբեք չի քննարկել և չի պատրաստվում քննարկել «Գազպրոմ Արմենիա»-ին Երևանի ՋԷԿ-ի պարտքի դիմաց կայանը վաճառելու տարբերակը:

Այդ հայտարարության նպատակն է երևի թե ցրել կասկածները, որ առաջացել էին հասարակության շրջանում, երբ տարածվեց «Գազպրոմ Արմենիա»-ին Երևանի ՋԷԿ-ի 52 միլիոն դոլարի պարտքի մասին տեղեկատվությունը: Եթե պարտք Ռուսաստանին, ապա ամենայն հավանականությամբ՝ դրա դիմաց որևէ ռազմավարական գույք: Ահա այն մոտեցումը, որ Հայաստանում գործել է մեկուկես տասնամյակ շարունակ, և ելնելով դրանից՝ հասարակությունը, հասկանալիորեն, տագնապեց, որ հավանաբար այժմ էլ մոտենում ենք նմանօրինակ մի գործարքի:

Էներգետիկայի նախարարությունը հայտարարում է, որ չի լինի նման բան: Դժվար է ասել, թե ինչքանով են վստահելի Հայաստանի իշխանական որևէ գերատեսչության նմանօրինակ հավաստիացումները, եթե նկատի ունենանք այն, թե ինչեր են հնչել այս տարիների ընթացքում իշխանական հայտարարությունների, ելույթների տեսքով, և դրանցից քանի հազարերորդական տոկոսն է դարձել իրականություն:

Սակայն խնդիրն այն է, որ հարցը փակված չէ միայն հայտարարությամբ, թե՝ ՋԷԿ-ի պատկանելությունը չի վերանայվի, և այն կմնա Հայաստանի սեփականություն: Բանն այն է, որ խնդիրը ավելի խորն է, և պարբերաբար պարզվում է, որ Հայաստանի այս կամ այն ոլորտում կուտակվում են տասնյակ և հարյուրավոր միլիոն դոլարների պարտքեր: Ըստ որում, այստեղ նույնիսկ էական էլ չէ, թե ովքեր են պարտատերերը, ում հանդեպ են այդ պարտքերը կուտակվում: Խնդիրն այն է, որ Հայաստանը վերածվել է պարտքով ապրող երկրի: Միայն վերջին մեկ-երկու տարիների ընթացքում Հայաստանի արտաքին պարտքը ըստ էության ավելացել է մոտ երկու միլիարդ դոլարով կամ շուտով կհասնի այդ շեմին:

Հայաստանում տնտեսական քաղաքականության բոլոր մեթոդներից փաստորեն գործում է միայն մեկը՝ պարտք վերցնելը: Թեև դա էլ դառնում է ավելի ու ավելի դժվար, սակայն զուտ գոյություն պահպանելու համար պարտք տվող, իհարկե, միշտ էլ կգտնվի: Մինչդեռ Հայաստանը ոչ թե գոյություն պահպանելու, այլ հենց այդ ռեժիմից ճեղքման, արագ և արմատական շրջադարձի ու զարգացման ընթացք մտնելու կենսական անհրաժեշտություն ունի, քանի որ հակառակ դեպքում Հայաստանն անկարող է լինելու լուծել այն բոլոր խնդիրներն ու մարտահրավերները, որոնք առկա են ներքին և արտաքին ոլորտներում, անկարող է լինելու կրել չավարտված պատերազմի բեռը ևս մի քանի տասնամյակ: Իսկ այդ բեռը, ըստ ամենայնի, դեռ այդքան էլ կշարունակի մնալ Հայաստանի վրա, որը, սակայն, բեռ է պայմանական իմաստով, քանի որ դա Հայաստանի հաղթանակն է, և այն պահելու համար է պետք նաև արագ և արմատական զարգացումն ու արդիականացումը:

Ահա այս ամենի փոխարեն՝ մենք ունենք պարտքով ապրող Հայաստան և կարծես թե ուրախանում ենք կամ հանգստանում, որ պարտքի դիմաց մեզանից չեն տանի հերթական գույքը: Տանեն, թե ոչ, բայց չէ՞ որ մենք չենք կարող ապրել անընդհատ պարտքով: Այսինքն՝ ապրել կարող ենք, բայց վայ այն ապրելուն:

Ի վերջո՝ մենք մեր սերունդներին պարտքերի կծիկ չենք պարտք, այլ պետություն: Եվ եթե այդ պետությունն այսօր գոյատևում է ընդամենը պարտքերով, որովհետև «էլիտա» կոչվող ինչ-որ մարդիկ յուրացնում են այդ պետության ռեսուրսներն ու չեն ուզում կյանքին որևէ հաճույք պարտք մնալ, կամ չեն ուզում կյանքը որևէ շքեղություն և զվարճանք պարտք մնա իրենց, վաղը մենք չենք կարող մարել մեր ամենագլխավոր պարտքը՝ սերունդներին փոխանցել ամուր և կայուն զարգացած պետություն:

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված