Թեժ բախում՝ այս անգամ Պետերբուրգում․ ի՞նչ չեն կիսել իրար հետ ազերներն ու հայերը
ԱշխարհՄայիսի 9-ին Սանկ-Պետերբուրգի Դվորցովայա հրապարակում «Անմահ գունդ» երթի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև: Այս մասին հաղորդում է fontanka.ru կայքը:
Սանկ-Պետերբուրգի հայկական համայնքի ներկայացուցիչները երթին Հայաստանի Հանրապետության դրոշի հետ ծածանել են նաև Արցախի դրոշը, ինչը դուր չի եկել ադրբեջանցիներին: Նրանք ոստիկաններից պահանջել են «դադարեցնել սադրանքը» այն պատրվակով, որ Ռուսաստանում Արցախի դրոշն իբրև թե արգելված է: Ի պատասխան ոստիկաններն ասել են, որ նման արգելք չեն հիշում:
Կայքի փոխանցմամբ՝ արդյունքում վիճաբանություն է ծագել հայերի և ադրբեջանցիների միջև, որը վերաճել է ծեծկռտուքի, ինչի հետևանքով երեք ադրբեջանցի տեղափոխվել է հիվանդանոց: «Նոր սերունդ» հայկական կազմակերպության ներկայացուցիչը կայքին հաղորդել է, որ հայերի շրջանում լուրջ տուժածներ չկան: