Հայերեն

Երբ մի գրագետ, մի խելոք, մի կազմակերպված խոսքն արդեն «արտառոց» է. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը ներկայացնում էր իրենց ձևավորելիք քաղաքական նոր ուժի մոտեցումները, իրենց մասին տարածվող ու տարածվելիք հնարավոր ֆեյք կամ մանիպուլ յատիվ շահարկումները: Կարելի է համաձայնել, կարելի է չհամաձայնել, կարելի է բանավիճել, բայց դրա մասին չէ, որ ուզում ենք նշել:

Ուշադրություն գրավեց այն, որ բանախոսն իր ասելիքը ներկայացնում էր հանդարտ, առանց նյարդայնության, խոսքը շատ գրագետ էր, հստակ, ընկալելի, փաստարկված, կոնկրետ «մեսիջներով»: Ու ակամայից մի դիտարկում շամփրեց. սկսել ենք լավ զգալ զուտ միայն նրանից, որ գրագետ, հավասարակշռված խոսք ենք լսում: Ու բացարձակ կոնկրետ անձի հարցը չէ:

Հասկանում եք, չէ՞, հասել ենք մի վիճակի ու միջավայրի, որ հանրային հարթակից հնչող գրագետ, խելացի, հիմնավորված, «պարականոն» կոյաբառամթերք չպարունակող խոսքը (անկախ նրանից, թե ինչի մասին է, կամ՝ համաձայն ես, թե ոչ) ինքնին արդեն դրական և ուրախալի է ընկալվում: Փաստորեն, հասել ենք այնպիսի վիճակի, որ, մեր ավագների ասած, մի խելոք խոսքի կարոտ ենք մնացել: Դժվար էր մի քանի տարի առաջ մտածել, որ կազմակերպված, առանց հայհոյանքի խոսքի կարոտ պիտի մնանք: Ու իսկապես, ի՞նչ ենք տեսնում, ինչի՞ մեջ, ի՞նչ բառային միջավայրում ենք, ահա, արդեն 7 տարի՝ 24/7 ռեժիմով:

Անդադար զազրախոսություն, հիստերիկաներ, ջղագրգիռ արտահայտություններ, հայհոյանք, պիտակավորում, մի խոսքով՝ «պարականոնություն»: Գումարած՝ թշնամանքի ու ատելության սերմանումն ու խորացումը: Թե կազմակերպված, փաստարկված, գրագետ խոսք էլ կա, միայն ընդդիմադիր դաշտից է: Այո, հասարակության մեջ կա ինչ-որ շերտ, որ նման գռեհկաբանության սպառող է, ոմանք նույնիսկ հրճվանք ու բավարարվածություն են զգում նման դրսևորումներից: Ի դեպ, ոչ միայն մեր հասարակության մեջ: Առհասարակ՝ կա նման բան: Բայց մեր դեպքում խնդիրն այն է, որ լուսանցքային այդ երևույթը հասցվել է պետական խոսույթի մակարդակի ու տարածվում է, քարոզվում, անխուսափելիորեն դառնում ընդօրինակելի, «նորաձև»: Այդպես մի օր էլ նման խոսույթի կրողներն ու «սպառողները» կարող են մեծամասնություն դառնալ:

Այդպես, նման խոսույթով ու միջավայրով կարելի է շարունակաբար ջղաձգումների մեջ պահել հանրային օրգանիզմը: Ի վերջո, այդպես, նման թթվուտային միջավայրով կարելի է կործանվել: Այս կոյաճահճային վիճակից ու միջավայրից ոչ միայն հնարավոր է, այլև անհրաժեշտ է ելնել: Իսկ դրա համար նախ՝ հանրային խոսքը, հրապարակային հարթակներից հնչող խոսքը պետք է զուլալվի, պետք է ձերբազատվի հիստերիկ ու «պարականոն» դրսևորումներից, գռեհկաբանությունից: Իսկ թե ինչ է պետք դրա համար, դժվար չէ հասկանալ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Շուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումՊետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում «Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմաց ԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջ Մեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանԸնդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՍրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա Ղահրամանյան Այն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանԳլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն ՄարուքյանԱկբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը Ֆասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքում Հիշենք, որ ժամանակին Բաքուն պատրաստ էր ընդունելու Արցախի ինքնավարությունը. Մենուա ՍողոմոնյանՊետք է գիտակցել, որ ՔՊ-ի իշխանությունը մեր երկրում հավերժ չի կարող լինել. Արմեն ՄանվելյանԱդրբեջանն Արցախում իրականացրել է էկոցիդ, իսկ միջազգային հանրությունը լռում է այդ մասին. Աննա ԿոստանյանԵՄ դեսպանը պատգամավորների հետ հանդիպմանը հայտնել է, որ մտահոգված է հայաստանյան բանտերի վիճակով. Հարություն Հարությունյան «Գեղամ Նազարյա՛ն, ձայնդ կտրի՛ր․ չծախվող ապրանք չկա, քեզ ինչքանո՞վ առան». պահեստազորի սպաՖիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիան և Գագիկ Ծառուկյան հիմնադրամը հիմնադրում են «Ոսկե վարդ» ամենամյա միջազգային կինոմրցանակը Միջազգային լռությունը կանաչ լույս է վառում բռնաճնշումների առաջ․ նման ճակատագիր կարող է սպառնալ յուրաքանչյուրին. Իրինա ՅոլյանՈ՞վ է պատասխանատու մեր Արսեն Գևորգյանի մահվան համար. տեսանյութՄիջազգային արձագանքի պահանջ․ ընդդիմության ներկայացուցչի մահվան դեպքը ներկայացվել է Հայաստանում ԵՄ ներկայացուցչությանը. Լենա Մաթևոսյան«Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար ՄելոյանՈւղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա ՀովսեփյանԵվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն ՀարությունյանԲանտից` գերեզման նախարարի ցինիզմի «գինը». Մարիաննա ՂահրամանյանՆրանք պատվեր են կատարում. Մարիաննա Ղահրամանյան Խորհրդարանում մեկ րոպե լռությամբ հարգել են քաղբանտարկյալ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի հիշատակը«Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջով ակցիա` Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ինՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջով Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետո. Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմ Արդարության համար պայքարող ամեն հայ մարդու մահվան պատճառ դարձած ցանկացածը պետք է ենթարկվի օրենքով սահմանված խիստ պատասխանատվության Մայր բուհի ռեկտորի հերթական ամոթալի սուտը. Մենուա Սողոմոնյան«ԱՍՏԾՈՒՆ տված Հրամանատարի խոստումը». Խաչիկ ԱսրյանՀայաստանի իշխանությունը քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ կալանքը դարձրել է պատժիչ գործիք, իսկ մահերը կալանավայրերում արդեն վտանգավոր միտում են արձանագրում. ԿոստանյանԵրբ քաղաքական կամ ընդդիմադիր գործիչ է մահանում պատիժը կրելու ընթացքում, իրավական, քաղաքական և հասարակական արձագանքը պետք է լինի խիստ կազմակերպված. ԿամենդատյանԱրսեն Գևորգյանի մահը ՔՊ-ական չարդարադատության հետևանքն է. Մամիկոն ԱսլանյանԱնկախության հռչակագրից հրաժարվելը դուռ է բացում ՀՀ վերջնական... Ավետիք ՉալաբյանԱյսօր` ժամը 11:00-ին, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ակցիա կիրականացնի Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմացՊորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ումՁյան պատճառով 22 ճանապարհ է փակվել ԹուրքիայումԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի նոյեմբերի 11-ին, 13-ին, 17-ին, 18-ին, 19-ին և 20-ինՀեգսեթը մամուլի ասուլիս է անցկացրել՝ անդրադառնալով իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությանըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բшխվել է երկաթե արգելապատնեշներին
Ամենադիտված