Կարեն Կարապետյանը բացեց Սերժ Սարգսյանի ծրագիրը
ՔաղաքականությունԼրագիր / Վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել Ավստրիայի հանրային ռադիոյի օրերս Երեւան այցելած թղթակցին: Հարցազրույցում Կարապետյանն արտահայտում է մի շարք հետաքրքրաշարժ մտքեր եւ մոտեցումներ: Առանցքային ուշադրությունը սակայն կենտրոնացած է 2018-ի խնդրի վրա, որովհետեւ եթե այդ խնդրում չկա հստակություն, Կարապետյանն ընկալվում է իրեւ ժամանակավոր ֆիգուր, որի մտքերն ու մոտեցումները հանրության համար դառնում են այլեւս անկարեւոր, կամ քիչ վստահելի եւ համոզիչ:
Այդ հարցը ռադիոյի թղթակիցը տալիս է բավական հստակ եւ ուղիղ՝ պատրա՞ստ է Կարապետյանը 2018-ից հետո էլ մնալ վարչապետ եւ դառնալ պետության ղեկավար: Կարապետյանն էլ տալիս է ուղիղ պատասխան՝ պատրաստ է: Թղթակիցը կատարում է մեկ քայլ առաջ՝ իսկ կա՞ ցանկություն:
Այստեղ արդեն Կարապետյանի պատասխանը հետաքրքիր է եւ բազմաշերտ տողատակով:
«Ես այս հարցին չափազանց իրատեսորեն եմ մոտենում։ Երբեք չեմ երազել վարչապետ լինել, եւ ոչ էլ ձգտել եմ գործադիր իշխանությանը։ Իմ այսօրվա պատրաաստակամությունը ես ձեւակերպում եմ ոչ թե որպես իշխանության ձգտում, այլ որպես մեր երկրում շատ բան փոխելու ցանկություն», ասում է Կարապետյանը:
շարունակությունը՝ կայքում