Հայերեն

Պուտինի վերջին հաղթանակը. Կորոշեն նրա ճակատագիրը

Աշխարհ

ԼՐԱԳԻՐ / «Չի եղել, չկա եւ չի լինի ուժ, որն ի զորու կլինի հաղթել մեր ժողովրդին», մայիսի 9-ին Կարմիր հրապարակում ռազմական շքերթի ընթացքում հայտարարել է ՌԴ նախագահ Պուտինը: Նրա հայտարարությունը մի կողմից սովորական է իր «կայսերական» կամ «մեծապետական» ոգուն, մյուս կողմից այն հնչում է պաշտպանական տոնայնության մեջ: Պուտինը խոսում է ոչ թե հաղթանակի մասին, այլ հայտարարում, թե իրենց հաղթել հնարավոր չէ: Այսինքն, Պուտինի ելույթն իր կամ քաղաքական, կամ առնվազն ենթագիտակցական տողատակում պաշտպանական է:
Այն հատկապես ուշագրավ է հնչում մայիսի 10-ին ՌԴ արտգործնախարար Լավրովի ԱՄՆ այցի ֆոնին, որտեղ նա հանդիպելու է ԱՄՆ նախագահ Թրամփին: Լավրովի այցից առաջ Պուտինը կարծես թե կարիք է զգում իր հանրությանը ներկայանալ խրոխտ, չհանձնվող եւ չպարտվող իմիջով, կարծես թե զգալով կամ իմանալով, որ ռուս-ամերիկյան հարաբերության ներկայիս փուլը նաեւ Ռուսաստանի հասարակությունն ընկալում է իբրեւ նահանջ:
Բանն այն է, որ ՌԴ նախագահի եւ նրա վարած քաղաքականության շուրջ ստեղծված է նոր ու հակասական իրավիճակ, որն արտահայտվում է թե ներքին, թե արտաքին առումով:
Ռուսաստանն ունի տնտեսական լրջագույն խնդիրներ, որոնք սրում են ոչ միայն սոցիալական վիճակը, այլ նաեւ պայքարը իշխանական թեւերի միջեւ՝ սղվող ռեսուրսների համար: Այդ ներքին տրամադրությունների եւ հարաբերությունների ոչ պաշտոնական խոսնակ Ժիրինովսկին օրերս հայտարարել էր, թե Պուտինը կարող է անգամ չառաջադրվել 2018-ին, քանի որ այն «տասնյակը», որ կայացնում է նախագահի իշխանության թեկնածուի մասին որոշումը, Պուտինի վերաբերյալ դեռեւս չունի վերջնական որոշում:
Ժիրինովսկին չի ասել, թե ովքեր են որոշում կայացնող տասը անձը, բայց չի բացառվում, որ «տասնյակը» նրա միջոցով փորձում է նաեւ շոշափել հանրային տրամադրությունը, տարբեր շերտերի արձագանքը Պուտինի հնարավոր չառաջադրմանը կամ չառաջադրվելու հնարավորությանը:
Օրեր առաջ Ռուսաստանում անցկացվեցին հարցումներ, որոնք վկայում էին, թե առաջադրվելու դեպքում նա կստանա 75 տոկոս եւ ավելի ձայն: Սակայն Ռուսաստանում իշխանությունից անկախ գործող Լեւադա կենտրոնը հայտարարեց, թե դրանք շինծու տվյալներ են, եւ իրական սոցհարցմամբ Պուտինի վարկանիշը ձգում է հազիվ 40 տոկոսի եւ անգամ ազատ ընտրության դեպքում նա կզիջի ընդդիմադիր թեկնածու Նավալնիին:
Տվյալ դեպքում խնդիրն այն չէ, որ իշխանությունը չի կարող Պուտինին դարձնել նախագահ: Խնդիրն այն է, որ Ռուսաստանը չի կարող իրեն թույլ տալ ունենալ ոչ լեգիտիմ նախագահ: Դա «ռուսական ոգու» հետ «գենետիկորեն» անհամատեղելի երեւույթ է: Այլ հարց է, թե ինչպես է ռուսական հասարակության մեջ ձեւավորվում, ինչից է կազմվում այդ լեգիտիմությունը, բայց ոչ լեգիտիմ նախագահը չի կարող կառավարել ռուսներին եւ Ռուսաստանը:
Ըստ այդմ, խնդիրն անհրաժեշտ սոցպատկեր կամ ընտրական արդյունք ստանալը չէ, այլ հետո կառավարելը, իրավիճակը վերահսկելը: Որովհետեւ ոչ լեգիտիմ նախագահի կյանքը Ռուսաստանում անխուսափելիորեն ավարտվելու է կամ «կայսերասպանությամբ», կամ հեղափոխությամբ, կամ երկուսը միասին: Ելցինի խնդիրն օրինակ առողջական ծանր վիճակը չէր, այլ հենց լեգիտիմության բացակայությունը, եւ իշխանությունը հանձնելով՝ նա փրկեց իր կյանքը:
Ներկայում նույն խնդրի առաջ է Պուտինը եւ «տասնյակը», թեեւ նա էապես առողջ է, գոնե առերեւույթ, քան Ելցինը:
Առավել եւս, որ ներքին տնտեսական խնդիրներից բացի, իրավիճակը կարծես թե փոխվել է արտաքին ասպարեզում: ԱՄՆ նոր նախագահ Թրամփի վարչակազմը ստացվեց ոչ թե ռուսական գործակալություն, այլ հակառակը:
Թրամփի վարչակազմն արել է մի քանի քայլեր, որոնք իրավիճակը փոխել են սկզբունքորեն, կամ այլ կերպ ասած սկզբունքորեն շրջել են իրավիճակը հետ:
Բանն այն է, որ ուկրաինական ճգնաժամից ի վեր աշխարհում փոխվեց «ուժի կենտրոնը»՝ ուժ կիրառողը: Եթե մինչ այդ «ուժ կիրառողն» ԱՄՆ-ն էր, որը համաշխարհային կարգի պահպանության խնդիրները կարող էր տարբեր տարածաշրջաններում լուծել ԱՄՆ ռազմական հզորության գործադրմամբ, 2013-14-ից սկսած այդ կենտրոնը դարձավ Ռուսաստանը: Պուտինը դարձավ հարկ եղած դեպքում խնդիրները անգամ ռազմական ուժի կիրառման ճանապարհով լուծող կենտրոնը: Այդ դիրքում նա առավել ամրապնդվեց այն բանից հետո, երբ գործնականում չհետեւեց ԱՄՆ դեմոկրատական վարչակազմի պատասխանը: Ավելին, ստացվեց տպավորություն, որ վարչակազմը ամեն կերպ խուսափեց Պուտինին պատասխանելուց, նրա հետ բախվելուց, բավարարվելով միայն տնտեսական պատժամիջոցներով:
Թրամփը փոխել է իրերի այդ դրությունը եւ իրավիճակը բավական կոնկրետ քայլերով շրջում է հետ:
Թրամփի կամ նոր հանրապետական վարչակազմը չտրվեց «շանտաժի» կամ «բլեֆի», ինչը Պուտինի հույսն էր եւ ինչըը գործնականում արդարացնում էր դեմոկրատական վարչակազմի շրջանում:
Սիրիայում հասցնելով թեւավոր հարվածը Ասադին, իսկ իրականում Մոսկվային, Թրամփը հարցը դրեց ուղիղ՝ Մոսկվան կամ մեզ հետ է, կամ մեր դեմ:
Պուտինը չունի դեմն ընտրելու ռեսուրս՝ այդպիսի ընտրություն չկատարելու համար նա անկասկած ունի բավարար թե ողջախոհություն, եւ թե անգամ պետականության զգացում: Նա ակնհայտորեն ընտրել է Թրամփի հետ պայմանավորվելու տարբերակը:
Այսպես ասած առողջ դատողության շրջանակում դա իրատեսական եւ ողջունելի ընտրություն է, բայց ընկալումը լիովին հակառակն է ռուսական հանրության այն մեծապետական մտածողության շրջանակում, որը նավթադոլարների առատության տարիներից սնուցել է հենց Պուտինը եւ հասցրել գրեթե պատմական առավելագույն գագաթնակետին՝ «շանտաժի» եւ «բլեֆի» հաջողության տարիներին:
Ըստ այդմ, նրա համար ներկայում չափազանց դժվար է փոխել իրերի առերեւույթ դրվածքը, այդ իսկ պատճառով նա Հաղթանակի տոնին ռուսական հասարակությանը փորձում է նրբորեն հասկացնել՝ չմտածեք, թե հանձնվում ենք:
Չի բացառվում, որ Պուտինն այդպիսով մտածում է ժամանակ շահելու մասին, եթե իհարկե ամերիկյան նոր վարչակազմը տա այդ ժամանակը: Համենայն դեպս, այդ վարչակազմի արտաքին քաղաքականության անիվը բավական թափ է հավաքում, հետ շրջելով ուժերի բնական հարաբերության առանցքից շեղված միջազգային իրավիճակը:
Չի բացառվում, որ եթե Պուտինը չհասցնի, ապա հետագայում արդեն կյանքն ու Ռուսաստանի կառավարելիությունը փրկելու համար Պուտինը որոշի հեռանալ, կամ այդպես որոշի «տասնյակը»: Հատկապես, որ կա նաեւ միլիարդներ փրկելու խնդիրը:
Եթե մինչ այդ իրավիճակը բնորոշվում էր Ասադի հեռանալ-չհեռանալով, ըստ այդմ չափելով Պուտինի դիրքերը, ապա ներկայիս միտումների պայմաններում ամենեւին բացառված չէ, որ Պուտինը հեռանա Ասադից առաջ, քանի դեռ այսպես ասած առերեւույթ հաղթանակի տոնի վրա է՝ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի տեսքով: Դոդոնը Հաղթանակի տոնին Կարմիր հրապարակում միակ բարձրաստիճան պաշտոնյան էր արտերկրից, Պուտինի գուցե վերջին հաղթանակի կարգավիճակում:

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանUcom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՄարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութՓաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ Դավթյան
Ամենադիտված