Հայերեն

Կեղծավորության և բազմերեսության չափանիշներ. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Միջազգային հարաբերությունների առանցքում գտնվող բարձրագույն արժեքները, որոնք պետք է լինեին համընդհանուր և համապարփակ կիրառման ենթակա, հաճախ վերածվում են ճկուն գործիքների՝ աշխարհաքաղաքական ազդեցության գոտիներն ընդլայնելու, մրցակիցներին ճնշելու և սեփական ռազմավարական շահերն առաջ տանելու համար։

Երկակի (բազմակի) չափանիշների կիրառման դասական օրինակներից է Եվրամիության, Եվրախորհրդարանի ու միջազգային այլ կառույցների արձագանքները մարդու իրավունքների, ժողովրդավարական սկզբունքների խախտումներին՝ կախված խախտումն իրականացնող պետության աշխարհաքաղաքական կշռից և նրա հետ ունեցած հարաբերություններից։ Եկեք դիտարկենք Հարավային Կովկասի երկրներում ստեղծված իրավիճակի հետ կապված արևմտյան արձագանքները։

Եվրոպական խորհրդարանը հուլիսի 19ին սոցիալական X-ի իր էջում կատարված գրառման մեջ նշել է, որ «Վրաստանը չի կարող միանալ ԵՄ-ին, մինչև նրա կառավարությունը չփոխի իր ավտորիտար կուրսը», ապա հավելել, որ իրենք չեն ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությանը, և «Վրաստանի՝ ԵՄ ուղին փաստացի կասեցված է մինչև արդար ընտրությունների անցկացումը»։

Հետաքրքիր է, թե ինչո՞ւ է Եվրամիությունը Վրաստանում իշխանական համակարգն անվանում ավտորիտար։ Միգուցե նրա համա՞ր, որ վրացական իշխանություններն իրենց երկրի շահերն են սպասարկում, փորձում են բալանսավորել իրենց հարաբերությունները, զարգացնել տնտեսությունը ու չեն պարում Արևմուտքի դուդուկի տակ։ Իսկ եթե, օրինակ՝ Վրաստանը երկրորդ ճակատ բացեր Ռուսաստանի դեմ ու հազարավոր զոհեր տար, Եվրամիության համար իսկույն ժողովրդավարական կդառնար։ Միգուցե նաև նրա համար է Վրաստանը «բռնատիրություն» որակվում, որ Վրաստանի կառավարությունը հանդես է գալիս իրենց ազգային արժեհամակարգի պաշտպանության դիրքերից ու կանգնած է վրացական Եկեղեցու թիկունքին։ Իսկ եթե ազգային արժեհամակարգի, Եկեղեցու դեմ հարձակումներ սկսվեին, ապա եվրոպական կառույցները կարձանագրեին, որ վրացական իշխանություններն էական առաջընթաց են արձանագրել ժողովրդավարության կայացման գործում։

Տեսեք, Հայաստանի իշխանությունների՝ ակնհայտ հակաժողովրդավական քայլերի մասով եվրոպական կառույցները չեն էլ ցանկանում անգամ որևէ ձայն հանել։ Փաշինյանի իշխանության օրոք մեր երկրում արդեն օրինաչափ երևույթ է դարձել, որ ցանկացած մարդ, ով հարցազրույց է տալիս կամ սոցցանցերում գրառում է կատարում՝ իր անհամաձայնությունը հայտնելով և քննադատելով իշխանությունների վարած քաղաքականությունը, իսկույն հայտնվում է քրեական հետապնդումների տիրույթում։ Ընդդիմությունն անընդհատ ճնշումների ու թիրախավորման ներքո է։ Նիկոլ Փաշինյանը, իրավապահ մահակը ձեռքը վերցրած, տարվել է ընդդիմադիրներին «չեզոքացնելու» գործով այն պարագայում, երբ ընտրություններին մեկ տարուց էլ քիչ ժամանակ է մնացել։ Սա ուղղակի աննախադեպ երևույթ է, որը հակասում է համընդհանուր ժողովրդավարական սկզբունքներին և Եվրամիության որդեգրած սկզբունքներին։ Բայց եվրոպացիները ոչ միայն չեն դատապարտում Փաշինյանի գործողությունները, այլև իրենց լռությամբ և ՀՀ իշխանությունների «ժողովրդավարական» նախաձեռնությունները ողջունելով՝ խրախուսում են դրանք։

Նույնպիսի պարագայի հետ գործ ունենք նաև Փաշինյանի կողմից Եկեղեցու գործերին միջամտելու դեպքում։ Կրոնական ազատության և Եկեղեցու ու պետության տարանջատման մասին «լեկցիաներ» կարդացող ու խորհուրդներ տվող եվրոպական կառույցները չտեսնելու են տալիս այն, ինչ տեղի է ունենում։ Կարծես թե ամեն ինչ իր հունով գնում է։ Հնարավոր է՝ իրենց հենց այդպես էլ պետք է, ու իրենց իմացությամբ և ցանկությամբ է այդ ամենը արվում:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա Եվրոպան փաստացի քարտ բլանշ է տվել այս երկրի իշխանություններին։ Ադրբեջանը, Արցախի նկատմամբ ագրեսիվ հարձակումներ նախաձեռնելով, իրագործեց պատերազմական ու ցեղասպանական հանցագործություններ՝ հայաթափելով ամբողջ Արցախը, սակայն ԵՄ-ում ոչ միայն չեն նկատում դա, այլև շարունակում են Ալիևին դիտարկել որպես «վստահելի գործընկեր»։ Հանուն ճշմարտության՝ պետք է նշել, որ Արցախի հետ կապված Եվրոպայից մի քանի կոչեր ու դատապարտող հայտարարություններ հնչեցին, որոնք, սակայն, ընդամենը ձևական բնույթ ունեին ու այդպես էլ մնացին հայտարարությունների մակարդակում։ Իսկ իրականում ԵՄ-ում սկսեցին ավելի շատ գնահատել Ադրբեջանին ու ավելացնել այդ երկրից գազի ներկրումները։

Եվրոպայում չեն ցանկանում անգամ կոշտ գնահատական հնչեցնել Ադրբեջանում բռնապետական ու հակաժողովրդավարական ռեժիմի ծայրահեղ դրսևորումների հետ կապված, երբ Ալիևն ընդհանրապես թքած ունի ժողովրդավարության վրա էլ, մարդու իրավունքների վրա էլ, իսկ միջազգային իրավունքն էլ սարքել է ոտքերը սրբելու շոր։ Ալիևի ռեժիմի «արժեքները» հիմնված են փողի ու կաշառքի վրա։ Այս ամենով հանդերձ (գուցե հենց դրա «շնորհիվ») Ադրբեջանը պատժամիջոցների չի ենթարկվում։ Ավելին՝ Արևմուտքից չեն զլանում անգամ խրախուսել Ալիևին՝ հատկապես այն դեպքում, երբ նա սկսում է հակառուսական քայլեր ձեռնարկել։

Ասեք, որ շատ հետաքրքիր են արևմտյան «չափանիշները»...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Աշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումՊետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում «Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմաց ԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջ Մեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանԸնդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՍրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա Ղահրամանյան Այն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանԳլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն ՄարուքյանԱկբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը Ֆասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքում Հիշենք, որ ժամանակին Բաքուն պատրաստ էր ընդունելու Արցախի ինքնավարությունը. Մենուա ՍողոմոնյանՊետք է գիտակցել, որ ՔՊ-ի իշխանությունը մեր երկրում հավերժ չի կարող լինել. Արմեն ՄանվելյանԱդրբեջանն Արցախում իրականացրել է էկոցիդ, իսկ միջազգային հանրությունը լռում է այդ մասին. Աննա ԿոստանյանԵՄ դեսպանը պատգամավորների հետ հանդիպմանը հայտնել է, որ մտահոգված է հայաստանյան բանտերի վիճակով. Հարություն Հարությունյան «Գեղամ Նազարյա՛ն, ձայնդ կտրի՛ր․ չծախվող ապրանք չկա, քեզ ինչքանո՞վ առան». պահեստազորի սպաՖիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիան և Գագիկ Ծառուկյան հիմնադրամը հիմնադրում են «Ոսկե վարդ» ամենամյա միջազգային կինոմրցանակը Միջազգային լռությունը կանաչ լույս է վառում բռնաճնշումների առաջ․ նման ճակատագիր կարող է սպառնալ յուրաքանչյուրին. Իրինա ՅոլյանՈ՞վ է պատասխանատու մեր Արսեն Գևորգյանի մահվան համար. տեսանյութՄիջազգային արձագանքի պահանջ․ ընդդիմության ներկայացուցչի մահվան դեպքը ներկայացվել է Հայաստանում ԵՄ ներկայացուցչությանը. Լենա Մաթևոսյան«Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար ՄելոյանՈւղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա ՀովսեփյանԵվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն ՀարությունյանԲանտից` գերեզման նախարարի ցինիզմի «գինը». Մարիաննա ՂահրամանյանՆրանք պատվեր են կատարում. Մարիաննա Ղահրամանյան Խորհրդարանում մեկ րոպե լռությամբ հարգել են քաղբանտարկյալ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի հիշատակը«Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջով ակցիա` Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ինՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջով Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետո. Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմ Արդարության համար պայքարող ամեն հայ մարդու մահվան պատճառ դարձած ցանկացածը պետք է ենթարկվի օրենքով սահմանված խիստ պատասխանատվության Մայր բուհի ռեկտորի հերթական ամոթալի սուտը. Մենուա Սողոմոնյան«ԱՍՏԾՈՒՆ տված Հրամանատարի խոստումը». Խաչիկ ԱսրյանՀայաստանի իշխանությունը քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ կալանքը դարձրել է պատժիչ գործիք, իսկ մահերը կալանավայրերում արդեն վտանգավոր միտում են արձանագրում. ԿոստանյանԵրբ քաղաքական կամ ընդդիմադիր գործիչ է մահանում պատիժը կրելու ընթացքում, իրավական, քաղաքական և հասարակական արձագանքը պետք է լինի խիստ կազմակերպված. ԿամենդատյանԱրսեն Գևորգյանի մահը ՔՊ-ական չարդարադատության հետևանքն է. Մամիկոն ԱսլանյանԱնկախության հռչակագրից հրաժարվելը դուռ է բացում ՀՀ վերջնական... Ավետիք ՉալաբյանԱյսօր` ժամը 11:00-ին, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ակցիա կիրականացնի Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմացՊորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ումՁյան պատճառով 22 ճանապարհ է փակվել ԹուրքիայումԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի նոյեմբերի 11-ին, 13-ին, 17-ին, 18-ին, 19-ին և 20-ինՀեգսեթը մամուլի ասուլիս է անցկացրել՝ անդրադառնալով իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությանըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բшխվել է երկաթե արգելապատնեշներինԻրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին տեղեկությունները
Ամենադիտված