Մի ուշագրավ լուսանկար Սերժ Սարգսյանից
ՀասարակությունԼՐԱԳԻՐ / Հաղթանակի տոնը Սերժ Սարգսյանը նշել է Արցախում, ինչի մասին տեղեկատվությունն առկա է նախագահի պաշտոնական կայքում: Տեղեկատվությունն ուղեկցվում է լուսանկարներով՝ ի դեպ բավականին բարձրակարգ, ինչն ընդհանրապես բնորոշ է նախագահական լուսանկարներին՝ նախագահի անձնական լուսանկարչի մասնագիտական կարգի եւ տաղանդի շնորհիվ:
Արցախ կատարած տոնական այցի մասին պատմող լուսանկարներից մեկը գրավում է առանձնահատուկ ուշադրություն: Տվյալ դեպքում խոսքը լուսանկարի բովանդակության մի դրվագի մասին է: Լուսանկարում երեք գեղեցկուհիներ են, որոնք իրենց դեմքի արտահայտությամբ եւ կերպարով Արցախում ու Հայաստանում Հաղթանակի տոնի առիթով առկա բարձր տրամադրության հիասքանչ դրվագներից մեկն են:
Լուսանկարն այնպիսինների շարքից է, որ ուզում ես նայել անընդհատ: Բայց անընդհատ էլ հայացքը կլանվում է միայն մի կետի, որը պատկերն ու բովանդակությունը չի աղավաղում կամ մշուշոտում միայն այն հսկայական կյանքի, էներգետիկայի շնորհիվ, որ ճառագում են երեք աղջիկները:
շարունակությունը՝ կայքում