Ցավալի լուր․ մահացել է հայտնի երաժիշտ Ռոբերտ Մայլզը
Life47 տարեկանում, քաղցկեղի հետևանքով, վախճանվել է հաուզ ժանրի իտալացի հայտնի երաժիշտ, կոմպոզիտոր Ռոբերթ Մայլզը (Ռոբերտո Կոնչինա)։ Ինչպես հաղորդում է DW-ն, Մայլզը մահացել է 4–րդ կարգի մետաստատիկ քաղցկեղի դեմ համառ պայքարից հետո:

Մայլզը մահացել է Իսպանիայի Իբիցա կղզում, որտեղ բնակվում էր։
Նա մեծ ճանաչում ձեռք բերեց 1996 թ․՝ «Children» ստեղծագործությունից հետո, որը վաճառվեց ավելի քան երկու միլիոն խմբաքանակով։ Այս ստեղծագործության համար նա 1997թ. արժանացել է Brit Award մրցանակին: