Հայերեն


ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել Մոսկվայի հետ հարաբերություններում. Զատուլին

Աշխարհ

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև լարվածության սրացման հիմնական արդյունքն այն է, որ Մոսկվայում վերջապես գիտակցել են՝ Բաքուն այն չէ, ինչ ներկայացնում էր իրեն. այս մասին հայտարարել է Պետդումայի ԱՊՀ գործերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը «Լենտա.ռու»-ի հետ զրույցում։

«Այս էսկալացիայի հետևանքները կարող են տարբեր լինել։ Բայց գլխավոր արդյունքը, որը վաղուց պետք է արձանագրվեր, այն է, որ Ռուսաստանում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր ցուցադրել։ Երկար ժամանակ մեզ խաբում էին ռազմավարական գործընկերության ու դաշնակցության խոսքերով։ Մենք դրան բարեհաճ էինք վերաբերվում»,- նշել է պատգամավորը։

Զատուլինի խոսքով՝ այսօր Ադրբեջանն այլևս չունի անհրաժեշտություն իրեն ներկայացնելու որպես Ռուսաստանի մտերիմ դաշնակից։«Նրանք կարծում են, որ Ռուսաստանը չափազանց ներգրավված է Ուկրաինայի իրադարձություններում և Արևմուտքի հետ հակամարտության մեջ, որպեսզի լուրջ արձագանքի Ադրբեջանի այն քայլերին, որոնք հակասում են մեր ազգային շահերին», - ասել է նա։

Զատուլինը նաև ընդգծել է, որ Բաքուն ձգտում է, ճնշում գործադրելով Երևանի վրա, հասնել իր նպատակներին՝ խախտելով նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները։

Օրինակ, ըստ նրա, «Զանգեզուրի միջանցքի» բացման դեպքում այն պետք է գտնվեր ռուսական խաղաղապահների վերահսկողության տակ, սակայն այսօր այդ պայմանավորվածությունը դիտավորյալ անտեսվում է։

«Նրանք ձգտում են սրել իրավիճակը, որպեսզի Ռուսաստանից թույլտվություն չհարցնեն՝ ինչպես անում է Հայաստանի վարչապետ Փաշինյանը, ով չի թաքցնում իր մտադրությունը՝ ռազմավարական այդ ճանապարհը տալու ամերիկացիների վերահսկողությանը», - հավելել է Զատուլինը։

Բացի այդ, պատգամավորը հայտարարել է, որ Ադրբեջանն իր գործողությունները իրականացնում է Թուրքիայի աջակցությամբ։

«Կարելի է միայն քննարկել, թե որքանով են դրանք զուտ ադրբեջանական պլաններ, և որքանով՝ արդեն թուրքական։ Թուրքիան, ի վերջո, ՆԱՏՕ-ի անդամ է և դուրս գալու ցանկություն չունի։ Եթե մենք այսքան ուշադիր ենք, որ ՆԱՏՕ-ն չհայտնվի Ուկրաինայում, ապա ինչու ենք մինչ օրս աչք փակել այն փաստի վրա, որ Թուրքիան ամրապնդվում է նախկին խորհրդային Կովկասում», - եզրափակել է Զատուլինը։

Քվեարկելով 19 համարի օգտին դուք կպաշտպանեք Հայաստանի Հանրապետությունը, հայ մարդու ինքնությունը. Էդմոն Մարուքյան«Փոփոխությունների ամիսը» սկսվում է հիմա. միացե՛ք մամուլի ասուլիսին Խորհրդարանի շենքի դիմացԳագաթնաժողովից սպասում էին խաղաղություն, բայց Երևան եկավ պատերազմը ԶՊՄԿ-ն շարունակում է բաց հանքում և արտադրական տարածքում ընդունել հանքարդյունաբերությամբ հետաքրքրված խմբերիԱյսօր սկսվում է պաշտոնական քարոզարշավը, և մենք մտնում ենք նրա մեջ՝ ձախողելու թրքամետ վարչախմբի վերարտադրությունը. Ավետիք ՉալաբյանԹրամփ. ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի ռեժիմը շարունակում է ուժի մեջ մնալ Աղավնավանքում ավտոմեքենան բախվել է սյանը, այնուհետև ընկել գետը․ տnւժածներ չկան ՀՀ-ում մեկնարկել է 2026թ․ հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը Հայաստանի ընտրությունները՝ արտաքին ազդեցությունների խաչմերուկում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու ընտանիքի անդամները բարձրացել են Հատիսի գագաթ՝ Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման վայրՎրաստանում ձերբակալվել է ՌԴ քաղաքացիներին պատանդ պահած տղամարդը Ճապոնիան համաձայնության է եկել ԱՄԷ-ի հետ՝ 20 միլիոն բարել նավթի մատակարարման շուրջԼիբանանում հայտնել են իսրայելական հարձակումների հետևանքով զոհված 2712 մարդու մասինԱդմիրալ Իսակով (տեսանյութ) Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7աստիճանովԿործանարար թեզերը սկսել են ակտիվորեն սնուցվել Հայաստանի ներսից. Էդմոն ՄարուքյանՄեքենան ոչ սթափ վիճակում վարողը պարեկներին կաշառք է առաջարկել. տղամարդը ձերբակալվել է Կազինոներում խաղադրույքների թիվը 18 անգամ ավելացել է 7 տարում. Նարեկ Կարապետյան Սուպերհամակարգիչը կանխատեսել է ՉԼ-ի հաղթողին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր հայտնվել ջրատարումՀայաստանն իր պատմական անցյալով ու ներկայով իմ հայրենիքն է Հայ-ռուսական հարաբերությունները Հայաստանի պետության անվտանգության մասին է․ Մհեր ԱվետիսյանԳաղտնիությունը դարձել է նոր շքեղություն. Ինչպես է լյուքս ոլորտը վաճառում լռությունը արհեստական ​​բանականության դարաշրջանումԱմփոփվեց IDBank-ի աջակցությամբ կայացած միջազգային շախմատային մրցաշարըԶելենսկու այցը Երևան ցույց տվեց, թե ինչ ապագա է ԵՄ-ն պատրաստում Հայաստանի համար. ԶախարովաՀիմա ավելի հասկանալի է՝ թե ինչ է կատարվել 44 օրվա ընթացքում․ Ռոբերտ Քոչարյան 19-ամյա վարորդը երկու ամիս կմնա տնային կալանքի տակ. ՔԿ Առաջին անգամ Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ալյումին, ինչպես նաև հացահատիկի հերթական խմբաքանակըԱմերիաբանկի ներառումը FTSE 100-ում նշանավորվեց Լոնդոնի ֆոնդային բորսայում զանգի հնչեցման արարողությամբ Սիլվա Հակոբյանի ճամփորդությունը՝ Սանկտ Պետերբուրգում Պետք է տեղի ունենա ազգային ուժերի կոնսոլիդացիա․ Ավետիք ՉալաբյանԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ Իվետա Տոնոյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանում կայացավ FINTECH360 միջազգային համաժողովը Ինչ դեր ունի ԶՊՄԿ-ն Հայաստանի տնտեսության մեջ 100 միլիոն եվրո կուղղվի Հայաստանում բիզնեսի զարգացմանը. Ակբա բանկ ԵՄ–ն չի շտապելու վիզաների ազատականացման հարցում Փաշինյանը խուսափում է հանրահավաքներից ԵՄ–ի վարքը ամոթալի է Հայաստանի մասով Իրավապահ համակարգը վաղուց ձախողել է իր հիմնական առաքելությունը Ծայրահեղ աղքատությունը հնարավոր է վերացնել 6 ամսում. Մենուա ՍողոմոնյանԱյսպես կոչված «քաղհասարակության» ներկայացուցիչները այստեղ Ալիևի շահերն են պաշտպանում․ Արմեն ՄանվելյանԽաղաղության մասին խոսակցությունները շատ են, սակայն պայմանագիրը չկա․ Արեգ ՍավգուլյանՑինհայ նահանգում ոչխարները արածում են արևային վահանակների տակԻրենք ուրիշ ձև չունեն, 25% ռեյտինգով չեն կարող իշխանություն ունենալ․ Սամվել Կարապետյանը՝ ՔՊ-ին ԲՀԿ նախընտրական ցուցակի անդամ Էլինար Վարդանյանը պատասխանում է լրագրողների հարցերին Փորձելու ենք անել այնպես, որ մեր Էջմիածինը դառնա այնպիսին, ինչպիսին մուսուլմանների համար Մեքքան է. Կարապետյան Իշխանության բերեցիք կյանքում ոչինչ չստեղծած շանտաժիստի, ով հիմա էլ, պամպերսը հագած, նույնն է անում. Սամվել Կարապետյան Ամոթ է, երբ 8 տարի երկիր ես կառավարում, բայց քո երկրում երեխաները սոված են քնում. Սամվել Կարապետյան
Ամենադիտված