Ներկայացվել է ամենաբարակ նոթբուքը
ԱշխարհAcer ընկերությունը ներկայացրել է աշխարհի ամենաբարակ նոթբուքը՝ Swift 7: Այս մասին հայտնում է The Verge-ը:
9,98 մմ հաստությամբ սարքը տեխնիկական բնութագրերով չի զիջում իր հաստ տեսակներին:
1,1 կգ քաշով և 13,3-դյույմանոց Full HD IPS դիսփլեյով կոմպակտ նոթբուքն ունի երկու USB-C 3.1 պորտ, նաև ականջակալների հնարավորություն: Մարտկոցի ծավալը պետք է բավարարի ընդհուպ մինչև 9 ժամ աշխատանքի համար, ինչը հնարավոր է Intel Kaby Lake էներգաարդյունավետ չիպի շնորհիվ:
Swift 7-ն ունի 8 գիգաբայթ օպերատիվ հիշողություն և SSD-կուտակիչ՝ 256 գիգաբայթի համար:
Acer-ն առաջարկում է նաև Spin 7 նոթբուք՝ Core i7 պրոցեսորով և 14-դյույմանոց պտտվող սենսորային էկրանով: