Հայերեն

Կամայականության դուռ է բացվում. Թաթոյանը՝ ՀԷՑ–ին առնչվող որոշումը չկատարելու վտանգի մասին

Քաղաքականություն

Հայաստանի նախկին մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը անդրադարձել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին (ՀԷՑ) առնչվող արբիտրաժային գործընթացին՝ բարձրաձայնելով մտահոգություններ երկրի իրավական միջավայրի և միջազգային հեղինակության վերաբերյալ։

Ըստ նրա՝ ՀՀ կառավարության արձագանքը Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի կողմից կայացված վճռին փաստում է, որ իշխանությունը պատրաստ է չկատարել այնպիսի միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններ, որոնք չեն համապատասխանում վարչապետի անձնական կամ քաղաքական նախընտրություններին։ Սա, ըստ Թաթոյանի, փաստացի բացում է կամայականության դուռ՝ այնպիսի վտանգավոր նախադեպ ստեղծելով, երբ միջազգային ցանկացած դատարանի որոշում կարող է մերժվել միայն այն պատճառով, որ այն «դուր չի եկել» կառավարության ղեկավարին։

Նա ընդգծել է, որ կառավարության կողմից շրջանառվող թեզը՝ թե իբր արբիտրաժային որոշման չկատարումը տեղի է ունենում ի շահ երկրի ինքնիշխանության, իրավական առումով ոչ մի հիմք չունի և ուղղակիորեն հարվածում է Հայաստանի միջազգային հեղինակությանը։ «Այդպիսի մոտեցումը լրջորեն վնասում է ներդրումային միջավայրին, և ապացուցում է, որ Հայաստանում պետական ինստիտուտները չեն գործում։ Սա արդեն արդյունք է անձնիշխանության և կուսակցապետության համակարգի», – նշվում է գնահատականում։

Թաթոյանի խոսքով՝ իրավական լուծումը միանշանակ է՝ Հայաստանի դատարանը պարտավոր է քննարկել միայն Ստոկհոլմի արբիտրաժի որոշման ճանաչման և կատարման հարցը՝ առանց խորանալու նրա բովանդակային ասպեկտներին։ Հնարավոր մերժումը կարող է լինել բացառապես այն դեպքում, երբ տվյալ որոշումը հակասում է հանրային կարգին, սակայն այս պահին վարչապետի վարքագիծը փաստում է՝ հարցը վերածվել է անձնական-քաղաքական հակամարտության։

Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին հայտնի դարձավ՝ Սամվել Կարապետյանի ընտանիքը հաղթել է Հայաստանի կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային գործը։ Դրան նախորդել էր կառավարության մի շարք քայլեր՝ ուղղված ՀԷՑ-ի պետականացմանը։ Մասնավորապես, հունիսի 18-ին վարչապետ Փաշինյանը հայտարարել էր՝ հասունացել է պահը ՀԷՑ-ի ազգայնացման համար, իսկ հուլիսի 3-ին ԱԺ-ն ընդունեց համապատասխան օրենսդրական փաթեթը։ Հուլիսի 18-ին էլ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվեց ընկերության ժամանակավոր կառավարիչ՝ ՀԾԿՀ որոշմամբ։

Ընկերությունը Կարապետյանը ձեռք է բերել 2016 թվականին՝ ՀՀ նախկին իշխանությունների խնդրանքով՝ ներդնելով հարյուրավոր միլիոն դոլարներ՝ ենթակառուցվածքի արդիականացման համար։

Ապօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվելԱլիևի սահմանադրությունն իմ Սահմանադրությունը չէ’. Մարիաննա ՂահրամանյանԱյս վարչակազմի կողմից մի շարք ընդդիմադիր գործիչներ կալանավորվել են շինծու մեղադրանքներով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունը պարտավոր է ամուր մնալ իր դիրքերում և պայքարել հանուն գալիք սերունդների. Արմեն ՄանվելյանՓաշինյանին իշխանությունից հեռացնելու համար ընդդիմությունը դեռ շատ քայլեր ունի կատարելու. Աննա Կոստանյան Նիկոլ ջան, զաձերժկան ինչո՞ւմ ա, հայտարարի' արտահերթի մասին. Էդմոն Մարուքյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի ցավակցական ուղերձըՀայկական E-Auto-ն ընդլայնվում է տարածաշրջանում․ HONGQI-ի պաշտոնական ներկայացուցչությունը բացվել է Վրաստանում«Նիկոլն ընդդեմ Նիկոլի» մարտը տեսնում ենք ալիևյան սահմանադրության նախագծում. Արամ ՎարդևանյանՍև ուրբաթից մինչև Ամանոր՝ մինչև 72.000 դրամ քեշբեք C360 Mastercard-քարտապաններինՅունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ադրբեջանի Սահմանադրության նախաբանում Հայաստանի տարածքի մեծ մասը համարվում է ադրբեջանական. Հասմիկ Ենգոյան Ով դարձավ երկրի ղեկավար, նոր սահմանադրություն գրեց. Արշակ ԿարապետյանԱդրբեջանն ու Թուրքիան Հայաստանի Անկախության հռչակագրի չեղարկումով Հայաստանից նոր զիջումների պահանջի դուռն են բացում. Հայկ ՖարմանյանԱնիմացիան ԱԲ դարաշրջանում․ Team Studios-ը ներկայացրել է ֆիլմարտադրության նոր մոտեցումներն ու TeamTV-ի առաջիկա պրեմիերաներըՁեր երեխաները ստրուկ են ապրելու այս երկրում, եթե կողմ քվեարկեք այս սահմանադրությանը. Ավետիք Չալաբյան Յուրաքանչյուր բնակչի ձայն՝ համայնքի զարգացման կարևոր երաշխիքն է Ինչո՞ւ ենք այդքան շտապում երեխաներին մեծացնել․ Մհեր Ավետիսյան Հայաստանում ուսուցչի միջին աշխատավարձը բավական ցածր է. Ատոմ ՄխիթարյանԱլիևի թրի տակով Փաշինյանի պես չե՛նք անցնելու․ մեր սերունդներին ալիևյան սահմանադրություն չե՛նք ժառանգելու. Անդրանիկ ԳևորգյանՍիրելի՛ ժողովուրդ, նոր Սահմանադրությունը դու չես գրել, այն թելադրվել է Ալիևի կողմից. Մենուա ՍողոմոնյանՉենք կարող գործել մեր մանդատից դուրս. մեր ընտրողը, չտալով ՔՊ-ին 50+1, մեզ լիազորել է կասեցնել Ալիևյան Սահմանադրությունը. Մարիաննա Ղահրամանյան«Ալիևը մեր փոխարեն որոշում չի կայացնելու․ Հայաստանին պետք չէ նախապայմաններով պարտադրվող Սահմանադրություն». տեսանյութUcom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն էԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Արմլիզինգի պարտատոմսերը. աճուրդին հնարավոր է մասնակցել Converse Mobile-ով«Ձեզ հասանելի է վարկի գծով գերավճարի վերադարձ». IDBank-ը զգուշացնում է զեղծարարների նոր հնարքի մասին 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 26-ինԶՊՄԿ-ում տեխնիկական վերազինումը շարունակվում էՍահմանադրությունից հետո հաջորդը կարող է լինել մեր կրոնից և լեզվից հրաժարումը․ Մարիաննա Ղահրամանյան Սահմանադրությունը պետության հիմնարար օրենքն է, ոչ թե իշխանության սեփական քաղաքական խաղերի գործիքը. Հ. Կամենդատյան«70 տարի` նվիրումի ու արարման ճանապարհ. շնորհավո՛ր Ձեր հոբելյանը, Գագիկ Ծառուկյան». Խաչիկ ԱսրյանՄիխեիլ Կղավելաշվիլին Գիորգոբայի տոնի առթիվ ներում է շնորհել 232 դատապարտյալիՁնաբքի և մերկասառույցի պատճառով Վերին Լարսի ճանապարհը փակվել է բեռնատարների համարՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 25/26-ինԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը. Ուժեղ ՀայաստանՄարտունիի տարածաշրջանում անձրև է տեղում․ հանրապետության ճանապարհները բաց ենՖրանսիայի նախկին նախագահին նոր մեղադրանքներ կներկայացնենՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՈւսումնական թռիչք կատարելու նպատակով օդ բարձրացած Eurocopter AS-532 ուղղաթիռը կործանվել է․ ԹուրքիաԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինԷրդողան․ «Աշխատելու ենք Կովկասում խաղաղության և բարեկեցության հաստատման համար»Վանաձորում վրաերթի ենթարկված 8-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էՀՀ ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանն ընդունել է ավելի քան երկու տասնյակ բարձրաստիճան դիվանագետներիՍահմանադրական խորհուրդը չի հաստատել Սահմանադրության նախագիծը. Էդմոն ՄարուքյանԳազ չի լինելու․ հասցեներ«Հայ ժողովուրդ» և «Հայաստանի Հանրապետության ժողովուրդ» եզրույթների տարբերության մասին. Տիգրան Աբրահամյան35 տարեկան Հայաստանի ծննդյան վկայականը Ալիևի պահանջով պատռում են. Մամիկոն ԱսլանյանԱլիևյան սահմանադրությունը և «Չարի վերջը»․ Գոհար ՂումաշյանՄեր առաջարկը ձևակերպում ենք հստակ և սկզբունքային․ թոշակառուն չպետք է հարկ վճարի իր միակ բնակարանի համար․ Հրայր ԿամենդատյանԴատարանները համատարած կալանք են կիրառում, որովհետև գտնվում են քաղաքական ճնշման տակ. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված