Տղամարդը բռնաբարել է անչափահաս աղջկան, ում հարցազրույցի էր կանչել
ԱշխարհՄոսկվայի կենտրոնում գտնվող բնակարաններից մեկում տղամարդը բռնաբարել է անչափահաս աղջկան, ում իբրև թե հարցազրույցի է հրավիրել աշխատանքի ընդունվելու համար: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը:
Միջադեպը տեղի է ունեցել Նոր Արբատ փողոցի բնակարաններից մեկում, որտեղ միջին տարիքի տղամարդը խաբեբայությամբ կանչել է 17-ամյա անչափահասին և բռնաբարել նրան:
Այժմ կասկածյալը ձերբակալված է, հայտնում է գործակալությունը՝ հղում տալով Մոսկվայի ոստիկանությանը: