Լավրովի ծառահատումը Երևանում
ՔաղաքականությունԱՌԱՋԻՆ / Պաշտոնական Երևանն առ այսօր չի արձագանքել Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի՝ օրեր առաջ «Միր24» հեռուստաընկերության եթերում արած հայտարարությանը, որում նա ասում էր, թե Տաջիկստանում ու Ղրղըզստանում, նաև Հայաստանում ռուսական ռազմակայանները պատրաստ են ԻԼԻՊ-ի դեմ գործողությունների:
Լավրովի այս հայտարարությունն արդեն մի քանի օր է՝ գտնվում է Հայաստանի հասարակական շրջանակների ուշադրության կենտրոնում, միանգամայն հասկանալի պատճառով: Լավրովը ըստ էության թիրախավորել է Հայաստանը՝ ռուսական ռազմակայանը հայտարարելով ԻԼԻՊ-ի դեմ պայքարի պատրաստ: Այսինքն՝ նա հայտարարել է, որ այդ ռազմակայանը այս կամ այն կերպ կարող է հարված հասցնել, գործողություն իրականացնել ԻԼԻՊ-ի դեմ: Այլ հարց է, թե ինչպես, որ ուղղությամբ և այլն: Սակայն մեսիջը հստակ է:
Իսկ նման դեպքերում առաջանում է շատ պարզ արձագանքի առնվազն ռիսկ՝ կանխարգելիչ հարվածի: Ի՞նչ կլինի, եթե ահաբեկչական այդ խմբավորումը մտածի կանխարգելիչ հարվածի մասին: Ըստ այդմ, այստեղ ահա առաջանում է հայկական արձագանքի անհրաժեշտություն՝ առնվազն ցույց տալու համար, որ Ռուսաստանը Հայաստանի տարածքից ոչ միայն իրավասու չէ, այլև չի կարող կայացնել ռազմական որևէ գործողության միանձնյա որոշում, և Հայաստանում ռուսական ռազմակայանը ունի մեկ գործառույթ՝ ապահովել Հայաստանի անվտանգությունը, արձագանքել Հայաստանի անմիջական անվտանգությանը սպառնացող ռիսկերին և մարտահրավերներին, ոչ թե ներքաշել Հայաստանը նոր ռիսկերի և մարտահրավերների հորձանուտ:
շարունակությունը՝ կայքում