Հայերեն

Համակարգային խնդիրների ստվերը ֆինանսական գործառնությունների իրականացման ոլորտում. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխարհում ֆինանսական ոլորտը վերջին տարիներին զգալի առաջընթաց է գրանցել՝ դառնալով տնտեսությունների կայունության և զարգացման կարևոր բաղադրիչներից մեկը: Ֆինանսական համակարգի հիմնական նպատակը տնտեսության այլ հատվածների և բնակչության ֆինանսական կայունության ապահովումն է, ինչը հատկապես կարևոր է զարգացող տնտեսություն ունեցող երկրի համար:

Եթե նույնիսկ պետությունը հարուստ լինի ռեսուրսներով, սակայն չկարողանա կայուն ու արդյունավետ աշխատող ֆինանսական համակարգ ստեղծել, չի կարող նաև խթանել տնտեսության զարգացումն ու բարեկեցիկ կյանք ապահովել քաղաքացիների համար։ Վերցնենք Արգենտինայի օրինակը, որն ահռելի տարածք ունի, հանքային ռեսուրսներ ու մարդկային կապիտալ, բայց կայուն ֆինանսական համակարգ չձևավորելու արդյունքում մեկ ճգնաժամից մյուսն է թևակոխում։

Ու ինչպես ցանկացած ժամանակակից համակարգ, ֆինանսական գործառնությունների ոլորտը նույնպես կառուցված է տեղեկատվական տեխնոլոգիաների վրա, որոնք նոր հնարավորություններ են բացում ֆինանսական համակարգի զարգացման տեսանկյունից, բայց, միևնույն ժամանակ, իրենց հետ բերում են խոցելիություն։ Իսկ առցանց ֆինանսական գործառնությունները վերջին տարիներին, ինչպես բազմաթիվ երկրների դեպքում, Հայաստանում ևս դարձել են ֆինանսական համակարգի անբաժանելի ու կրիտիկական մասը: Թվայնացման և տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ, բանկերն ու վճարային համակարգերը սկսել են առաջարկել ծառայություններ, որոնք թույլ են տալիս հաճախորդներին իրականացնել վճարումներ, փոխանցումներ և ֆինանսական այլ գործարքներ առանց ֆիզիկական ներկայության: Սա հատկապես կարևոր է Հայաստանի նման երկրի համար, որտեղ խրախուսվում են անկանխիկ վճարումները՝ ստվերային տնտեսության դեմ պայքարելու, թափանցիկության բարձրացման և գործարքների արագացման նպատակով:

Այնուամենայնիվ, չնայած բանկային համակարգի բավական կայացածությանը, առցանց գործառնությունների աճը բերել է նաև նոր մարտահրավերներ, այդ թվում՝ տեխնիկական խափանումներ, կիբեռանվտանգության ռիսկեր և համակարգերի հուսալիության հետ կապված խնդիրներ: Այս խնդիրներից ամենաուշագրավը ArCa վճարային համակարգում տեղի ունեցած խափանումներն են, որոնք արդեն պարբերական են դարձել։ Որոշ ակի պարբերականությամբ նման խնդրի ենք բախվում, իսկ դա խորապես ազդում է հանրության վստահության և տնտեսական գործընթացների վրա: Ու այնպես չէ, որ գործ ունենք ինչ-որ երկրորդական վճարային պլատֆորմի հետ։ ArCa-ն՝ որպես վճարային քարտերի միասնական հարթակ, երկրի ներքին ֆինանսական ենթակառուցվածքների անկյունաքարերից մեկն է։ Այն միավորում է բանկեր, վճարային ծառայություններ մատուցող կազմակերպություններ և այլ շահագրգիռ կողմեր՝ ապահովելով քարտային գործառնությունների հուսալիությունը, արագությունն ու միջբանկային փոխադարձ ճանաչելիությունը։

Թեև ArCa համակարգը երկար տարիներ համարվել է կայունություն ապահովող առանցք հայկական բանկային համակարգում, վերջերս տեղի ունեցած խափանումը ևս ցույց տվեց, որ համակարգի թվային ենթակառուցվածքները հագեցված չեն ճգնաժամային դիմադրողականության կամ արագ վերականգնվելու մեխանիզմներով։ Հերթական խափանումը մի քանի ժամվա ընթացքում ստիպեց հազարավոր քաղաքացիների ու տնտեսվարողների դադարեցնել առևտուրը, ի զորու չլինել կատարել քարտային վճարումներ և առցանց փոխանցումներ կամ դրանց համար երկար սպասել։ Ու մինչ խանութներում, սրճարաններում, բժշկական հաստատություններում և նույնիսկ հասարակական տրանսպորտում քարտով վճարումները դարձան անհնար կամ խիստ սահմանափակ, դա պատճառ դարձավ հանրային դժգոհության ալիքի հասունացման համար: Ըստ որում, խափանումների հստակ պատճառներն այդպես էլ չբացահայտվեցին: Չնայած ժամեր անց համակարգի աշխատանքը մասամբ վերականգնվեց, որոշ խնդիրներ, մասնավորապես բանկային հավելվածներում և քարտից քարտ փոխանցումներում, շարունակեցին պահպանվել:

Այս խափանումները լուրջ հետևանքներ ունեցան ինչպես անհատ քաղաքացիների, այնպես էլ տնտեսության վրա: Անկանխիկ վճարումների վրա հիմնված տնտեսությունում նման խափանումները կարող են հանգեցնել զգալի ֆինանսական կորուստների: Օրինակ՝ առևտրի կենտրոններում և խանութներում վաճառքները կտրուկ նվազեցին, քանի որ սպառողները չկարողացան վճարել իրենց քարտերով: Հասարակական տրանսպորտում ուղևորները բախվեցին խնդիրների՝ փորձելով ձեռք բերել էլեկտրոնային տոմսեր, ինչը խաթարեց նրանց ամենօրյա ռիթմը:

Ավելին, այս խափանումներն, ընդհանուր առմամբ, բացասաբար են անդրադառնում անկանխիկ վճարումների նկատմամբ հանրության վստահության վրա: Իսկ ո՞վ պետք է պատասխանատու լինի այդպիսի խափանումների համար, այդպես էլ մնում է անհայտ։

Մյուս կարևոր խնդիրն այն է, որ նման խափանումները կարող են ազդել նաև երկրի ընդհանուր ներդրումային գրավչության վրա։ Ֆինանսական ենթակառուցվածքների հուսալ իությունն ու թափանցիկությունը ներդրողների համար առաջնային ցուցանիշներից են։ Նրանց համար անհրաժեշտ է, որ պետության ֆինանսական հենքը աշխատի անխափան, տեղեկատվական անվտանգության ու տեխնիկական պաշտպանության պատշաճ մակարդակով։ Եթե նման խափանումները շարունակական դառնան կամ չվերլուծվեն խորքային մակարդակով, ապա դրանք կարող են ձևավորել կասկածամիտ մթնոլորտ՝ թե՛ տեղական, թե՛ արտասահմանյան ներդրողների շրջանում, որքան էլ բանկային համակարգն ինքնին վստահություն ներշնչի։

Նմանատիպ իրավիճակը բացահայտում է մի շարք համակարգային խնդիրներ: Նախ՝ ֆինանսական համակարգի թվայնացումը, չնայած իր առավելություններին, պահանջում է ավելի հուսալի ենթակառուցվածքներ, որոնցից ամենակարևորը պաշտպանական շերտերի ստեղծումն է՝ խափանումների կամ կիբերհարձակումների ժամանակ այդ հատվածները գործարկելու նպատակով։ Տեխնոլոգիական խափանումները ցույց են տալիս, որ ներկայիս համակարգը բավարար ճկունություն և կայունություն չունի: Այնինչ, մեզ նաև նորարարական լուծումներ են անհրաժեշտ։

Մյուս կարևոր քայլն այն է, որ Հայաստանի ֆինանսական համակարգը պետք է դիվերսիֆիկացնի իր վճարային ենթակառուցվածքները՝ նվազեցնելու կախվածությունը մեկ օպերատորից: Այս խնդիրների լուծումը պահանջում է համակարգային մոտեցում, ներառյալ ներդրումները տեխնոլոգիաներում, մասնագետների վերապատրաստումը և կարգավորող մարմինների ավելի ակտիվ դերակատարությունը: Ավելին, հարկ է պահպանել նաև կանխիկի շրջանառության մեծ ծավալը, որի դեպքում վճարային համակարգի խափանումներն էական ազդեցություն ունենալ չեն կարող ֆինանսական գործառնությունների իրականացման ժամանակ։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումՊետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում «Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմաց ԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջ Մեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանԸնդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՍրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա Ղահրամանյան Այն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանԳլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն ՄարուքյանԱկբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը Ֆասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքում Հիշենք, որ ժամանակին Բաքուն պատրաստ էր ընդունելու Արցախի ինքնավարությունը. Մենուա ՍողոմոնյանՊետք է գիտակցել, որ ՔՊ-ի իշխանությունը մեր երկրում հավերժ չի կարող լինել. Արմեն ՄանվելյանԱդրբեջանն Արցախում իրականացրել է էկոցիդ, իսկ միջազգային հանրությունը լռում է այդ մասին. Աննա ԿոստանյանԵՄ դեսպանը պատգամավորների հետ հանդիպմանը հայտնել է, որ մտահոգված է հայաստանյան բանտերի վիճակով. Հարություն Հարությունյան «Գեղամ Նազարյա՛ն, ձայնդ կտրի՛ր․ չծախվող ապրանք չկա, քեզ ինչքանո՞վ առան». պահեստազորի սպաՖիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիան և Գագիկ Ծառուկյան հիմնադրամը հիմնադրում են «Ոսկե վարդ» ամենամյա միջազգային կինոմրցանակը Միջազգային լռությունը կանաչ լույս է վառում բռնաճնշումների առաջ․ նման ճակատագիր կարող է սպառնալ յուրաքանչյուրին. Իրինա ՅոլյանՈ՞վ է պատասխանատու մեր Արսեն Գևորգյանի մահվան համար. տեսանյութՄիջազգային արձագանքի պահանջ․ ընդդիմության ներկայացուցչի մահվան դեպքը ներկայացվել է Հայաստանում ԵՄ ներկայացուցչությանը. Լենա Մաթևոսյան«Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար ՄելոյանՈւղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա ՀովսեփյանԵվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն ՀարությունյանԲանտից` գերեզման նախարարի ցինիզմի «գինը». Մարիաննա ՂահրամանյանՆրանք պատվեր են կատարում. Մարիաննա Ղահրամանյան Խորհրդարանում մեկ րոպե լռությամբ հարգել են քաղբանտարկյալ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի հիշատակը«Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջով ակցիա` Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ինՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջով Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետո. Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմ Արդարության համար պայքարող ամեն հայ մարդու մահվան պատճառ դարձած ցանկացածը պետք է ենթարկվի օրենքով սահմանված խիստ պատասխանատվության Մայր բուհի ռեկտորի հերթական ամոթալի սուտը. Մենուա Սողոմոնյան«ԱՍՏԾՈՒՆ տված Հրամանատարի խոստումը». Խաչիկ ԱսրյանՀայաստանի իշխանությունը քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ կալանքը դարձրել է պատժիչ գործիք, իսկ մահերը կալանավայրերում արդեն վտանգավոր միտում են արձանագրում. ԿոստանյանԵրբ քաղաքական կամ ընդդիմադիր գործիչ է մահանում պատիժը կրելու ընթացքում, իրավական, քաղաքական և հասարակական արձագանքը պետք է լինի խիստ կազմակերպված. ԿամենդատյանԱրսեն Գևորգյանի մահը ՔՊ-ական չարդարադատության հետևանքն է. Մամիկոն ԱսլանյանԱնկախության հռչակագրից հրաժարվելը դուռ է բացում ՀՀ վերջնական... Ավետիք ՉալաբյանԱյսօր` ժամը 11:00-ին, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ակցիա կիրականացնի Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմացՊորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ումՁյան պատճառով 22 ճանապարհ է փակվել ԹուրքիայումԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի նոյեմբերի 11-ին, 13-ին, 17-ին, 18-ին, 19-ին և 20-ինՀեգսեթը մամուլի ասուլիս է անցկացրել՝ անդրադառնալով իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությանըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բшխվել է երկաթե արգելապատնեշներինԻրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին տեղեկություններըՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահին
Ամենադիտված