Ռուսաստանում հայ է սպանվել
ԱշխարհՌուսաստանի Սամարայի շրջանում մայիսի 7-ին տեղի բնակիչների և ՀՀ քաղաքացիների միջև հրաձգություն է տեղի ունեցել. այս մասին հայտնել է Rusarminfo-ն:
«Նախնական տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի 3 քաղաքացիներ վիճաբանություն են ունեցել տեղի բնակիչների հետ 1000 ռուբլու պատճառով: Արդյունքում վերջիններս հրաձգություն են բացել և վիրավորել հայազգի տղամարդկանց: Նույն օրվա երեկոյան ՀՀ քաղաքացիները հիվանդոնց են գնացել: Նրանցից երկուսին բուժօգնություն է ցուցաբերել: Տղամարկանցից մեկը, այդպես էլ գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է»,- ասել են իրավապահ մարմիններին մոտ կանգնած աղբյուրները:
Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Կասկածյալների նկատմամբ, որոնցից մեկն անչափահաս է, հետախուզում է հայտարարվել: