Հայերեն


«Դատախազն իր ծանոթին պաշտպանելու համար գործ էր սարքել երիտասարդի վրա․ ես կարգադրեցի հետաքննություն անցկացնել»․ Վանո Սիրադեղյանի բացառիկ հարցազրույցը 23 տարի առաջ

Քաղաքականություն

«Նյուզարմ»-ը ձեզ է ներկայացնում ՀՀ ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի հարցազրույցը, որը տպագրվել է «Ազգ» օրաթերթի՝ 1994 թ․ հունվարի 12-ի համարում․

---

ԹՂԹԱԿԻՑ - Վերջին ժամանակներս քաղաքում կարծես թե սկսել են քիչ կրակել...

ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ – Ինչո՞ւ «կարծես թե»: Ինքներդ ձեր ականջին չե՞ք հավատում...

- Կամ չարախոսում եմ: Այո, սկսել են քիչ կրակել, բայց ոմանք գտնում են, որ պարզապես ցուրտը և ընկճվածությունը բթացրել են նույնիսկ գանգստերական զգացումները: Թե՞ դա այնոամենայնիվ ոստիկանության գործողությունների արդյունքն է:


- Նախագահի հրամանագրի հրապարակումից հետո մենք բնակչությունից առգրավեցինք 1000 միավոր զենք: Դա ներքին զորքերի երկու գնդի սպառազինություն է: Ըստ որում, եթե շարունակենք համեմատությունը, երկու գունդ, որտեղ յուրաքանչյուրն ինքնագլուխ է և որևէ մեկին չի ենթարկվում: Ներկայումս այդ մարդիկ զինաթափված են: Իհարկե, ես այնքան էլ միամիտ չեմ, որ մտածեմ, թե առգրավվել է բոլոր «ազատ հրաձիգների» ամբողջ զենքը, բայց մեծ մասն այլևս չի կրակի:

- Քաղաքի ո՞ր մասերն են հատկապես քրեածին:


- Հիմնականում նորակառույցները, որտեղ հսկողությունն այնքան էլ ուժեղ չէ, թեև կրակում էին նաև Կոնդում, Կիլիկիայում, Խորհրդային շրջանում, Շենգավիթում...

- Մաֆիա հասկացությունը մեզանում իրողությո՞ւն է, թե ավելի շատ ուրվական: Ես նկատի ունեմ զուտ քրեական կողմը, ասենք հրոսակախմբերը, ոչ թե տնտեսական, քաղաքական կողմը...


- Եթե խոսենք զուտ քրեական կողմի մասին, ապա դա այնուամենայնիվ պետք է անվանել հրոսակախումբ: Իսկ մաֆիան բազմաշերտ է և բազմակառույց: Իհարկե, այն անպայման ունի նաև հրոսակախմբի տարրեր, բայց անհնար է առանց կառավարության, դատախազության աշխատակազմի, ՆԳՆ-ի, խորհրդարանի բարձրաստիճան հովանավորների: Խոստովանում եմ, եղավ մի պահ, երբ մեր հասարակության մեջ ստեղծվեց այնպիսի իրավիճակ, որը նպաստում էր մաֆիական կառույցի ստեղծմանը: Դա տեղի չունեցավ, քանի որ մենք կարողացանք ժամանակին վերացնել մի քանի խոշոր հրոսակախմբեր, որոնց հիման վրա տեղի կունենար հետագա աճը: Ներկայումս արդեն 40-50 մարդ բանտարկված է:Ի դեպ, շատերը երկյուղներ էին հայտնում, որ եթե մենք ձերբակալենք բոլոր «հեղինակություններին», ապա հանցաշխարհում կսկսվեն կամայականություններ, հաշվեհարդարներ, սպանություններ: Մենք պատրաստվել էինք նաև այդ տարբերակին: Բայց պետք է ասեմ, որ թեև մի քանի միջադեպ եղավ, բայց ընդհանուր առմամբ հանցագործությունների պատկերը չփոխվեց: Մենք հասանք մեր նպատակին:

- Այսինքն, քրեական մասը մաքրեցիք, հիդրայի գլուխը կտրեցիք: Բայց մնում են տականքները, որոնք հանցաշխարհում կզբաղեցնեն ազատված «թափուր տեղերը»: Մնում են նաև նրանք, ում դուք անվանեցիք պետական կառույցների «հովանավորներ»..


- Մենք ախր ոչ միայն «գլուխն» ենք կտրել, այլև ինչի վրա որ այն հենվում էր, ստորին շերտերը, շոշափուկները: Սա ինչ վերաբերում է «թափուր տեղերին»: Իսկ շատերը պարզապես հեռացել են:

- Զգացել են, որ տեղի է ունենում գայլաո՞րս»:


- Այո:

- Լավ: Եվ այնուամենայնիվ, ինձ ավելի շատ հետաքրքրում են «հովանավորները»: Թե՞ դուք...


- Դա աշխատանքի ամենածանր մասն է, որը հենվում է օպերատիվ տվյալների վրա: Ենթադրենք ես գիտեմ, թե ով է «հովանավորում» այս կամ այն հրոսակախմբին, բայց գործի վրա բռնելը... Մի տարրական օրինակ. երբ մենք սկսեցինք քրեական աշխարհի «մաքրագործումը», խորհրդարանում սկսեցին ստորագրություններ հավաքել ի պաշտպանություն դրա որոշ ակնհայտ ներկայացուցիչների: Դրանք 5-6 մարդ են, որոնց մականունները հիանալի հայտնի են քաղաքում: Եվ մինչև օրս էլ շարունակում են ստորագրություններ հավաքել նրանց օգտին: Եվ հետո ի՞նչ հարկ կա զարմանալու, եթե հենց պատգամավորների մեջ էլ կան անցյալում քրեական պատիժ կրած մարդիկ: Նրանք շփվում են այդ միջավայրի հետ: Եվ, բնականաբար, կպաշտպանեն այն:

- Երբ դուք զբաղեցրիք այս պաշտոնը, շատերին թվում էր, թե գլուխ չեք հանի: Բայց ահա ոստիկանությունը թափ տվեց քրեական աշխարհը, սկսել են քիչ կրակել: Ինչո՞վ եք բացատրում, որ ձեր նախորդներին դա չէր հաջողվում: Դա ձեր անձնական հատկանիշների՞ շնորհիվ էր...


- Այո, շատերին թվում էր, թե դա իմ ուժերից վեր է, ըստ որում, նույնիսկ իմ ամենամոտ բարեկամներիս: Ես նույնիսկ կարող եմ ասել, որ ինձանից բացի չկար մեկը, որ հավատար, թե ես գլուխ կհանեմ, բացի թերևս Վազգեն Սարգսյանից: Սակայն ինչպես տեսնում եք...

- Եվ այնուամենայնիվ.. Շատ պրոֆեսիոնալներ համոզված էին, թե դուք լիակատար ձախողում կկրեք: Ուրեմն, կոնկրետ ի՞նչ եք արել. կառույցների վերակազմակերպո՞ւմ, կադրային փոփոխություննե՞ր, թե պարզապես կարգապահության խստացում:


- Օրինակ, կարելի է ասել, որ բնակչությունից զենքի առգրավման վերաբերյալ նախագահի հրամանագիրը ազատ արձակեց մեր ձեռքերը, օգնեց այդ հարցում: Մյուս կողմից մենք կկարողանայինք դա անել նաև առանց հրամանագրի: Չէ՞ որ իրավական դաշտը մնում էր նույնը: Պարզապես բանն այն էր, որ առաջին ութ ամիսներին ես հիմնականում կատարում էի կադրային փոփոխություններ: Համոզվեցի, որ նախկին անձնակազմի հետ գործը մեռյալ կետից չի շարժվի:

- Քանի որ նախկիններն արդեն «սերտաճել էին»...

- Ոչ, չի կարելի ասել, թե «սերտաճել էին», բայց կենցաղային մակարդակով արդեն կապված էին: Պետք է գային նոր մարդիկ, որոնք կաշկանդված չէին լինի հին կապերով, հետևաբար կունենային գործողությունների լիակատար ազատություն: Թե հանցագործներին բռնելու, և թե նրանց ուր որ հարկն է ուղարկելու համար:
Առաջին տարին ես աշխատանքից ազատեցի բոլոր նրանց, ովքեր այս կամ այն պատճառով ի վիճակի չէին կատարելու հրամանները, և նրանց փոխարինեցի գործունյա, եռանդուն աշխատակիցներով: Նրանք համարձակ էին, այն միջավայրի հանդեպ «պարտք ու պահանջից» զերծ, որտեղ իրենք պետք է մարմնավորեին օրենքը:

- Այսինքն, առայժմ հույսը դրվում է լոկ այն բանի վրա, որ ոոստիկանությունը ինքն իրեն կկերտի:


- Թող գոնե դա լինի, մինչև որ քաղաքակիրթ աշխարհին վայել կարգով այդ, վերահսկիչ պարտականությունն ինչպես հարկն է սկսեն կատարել համապատասխան գերատեսչությունները:

- Պրոֆեսիոնալները ձեր գալուց առաջ և այժմ էլ պնդում են, թե ոչինչ չի կարող արմատապես բարեփոխվել, քանի դեռ չկան օրենք ոստիկանության մասին, համապատասխան տեխնիկական հագեցվածություն, բավական բարձր աշխատավարձ:

- Դատարկ խոսքեր: Խորհրդային նախկին օրենքի շրջանակներում կարելի է հիանալի գործել: Դա բավական լավ և ուժեղ օրենք է և փոքր փոփոխություններով հիանալի կիրառելի մեր իրականության մեջ: Ինչ վերաբերում է տեխնիկային և աշխատավարձին, իհարկե, դրանք մի բան չեն:

- Լավ, իսկ եղե՞լ են դեպքեր, երբ ձեզ հայտնի են դարձել նման փաստեր, և դուք պատժել եք մեղավորներին:


- Ցավոք, նման տխուր փաստեր կան: Մի քանի մարդ բանտարկված է, ՆԳ մարմիններից հեռացված են զգալի թվով աշխատակիցներ, որոնց կասկածում են դատապարտելի գործողությունների մեջ: 1992թ. հեռացվեց 772 մարդ, 1993-ին՝ 971: Դա անձնակազմի 10 տոկոսն է: Թեև պետք է ասեմ, որ նման դեպքերն ապացուցելը շատ դժվար է, այսինքն՝ հանցանքի վայրում բռնելը: Երկրորդ. այդ կարգի բազմաթիվ գործեր մի տեսակ «լուծվում են» դատախազությունում: Ասենք, ՆԳՆ-ն գործ է բացում իր աշխատակիցների վրա, իսկ դատախազությունն արգելափակում է: Շատ բարդ է: Հիշո՞ւմ եք, անցյալ տարի Սպանդարյանի շրջանում բաժանմունքի աշխատակիցները մահվան աստիճանի ծեծեցին մի մարդու: Ես ցրեցի ամբողջ անձնակազմը, չորս հոգու հանձնեցինք դատախազությանը: Անցավ որոշ ժամանակ ու պարզվեց, որ նրանք երկուսին բաց են թողել, և գործը մի տեսակ լռվեց:

- Իսկ դա ինչո՞վ է պատճառաբանված:


- Նրանով, որ բռնվածներից ոչ մեկը չի խոստովանում, որ մահացու հարվածը հենց ինքն է հասցրել: Ուրեմն, դե էլ ի՞նչ անեն: Մի բան արած լինելու համար պահեցին մեկին, երևի ամենախեղճին, և վերջ: Ինձ համար դա մի տեսակ փակուղի է:

- Այսինքն, քանի դեռ ՆԳՆ-դատարան-դատախազություն եռյակը միասնաբար չի գործում, հարկ չկա առանձնապես լավատես լինել:


- Իհարկե, եթե նման ակնհայտ գործում՝ սպանության գործում, ես չեմ կարող պատժի հասնել, էլ ի՞նչ խոսենք «մանրուքների» մասին... Ուստի, ամենից հաճախ մենք գործին ոչ թե բանական, քաղաքակիրթ ընթացք ենք տալիս, այլ պարզպես հեռացնում ենք ՆԳ մարմիններից, եթե տեղեկություններ ունենք կամ կասկածում ենք, ասենք, կաշառակերության մեջ:

- Անձամբ ձեզ համար ի՞նչն է ամենադժվարը:


- Ամենադժվարը անցյալի ժառանգությունն է, իմ նախորդներից ստացած գործերը, որոնց առիթով տուժածները, բնականաբար, ինձ են դիմում: Կամ էլ երբ մեր աշխատակիցներն անբարեխիղճ են գործերը վարում: Օրինակ, վերջերս ինձ դիմեց մի կին: Նրա ասելով, իր որդուն ապօրինաբար հանցագործությունների մեջ էին մեղադրել երեք հոդվածներով:

- Գո՞րծ էին «թխել»:

- Այո: Դա Մյասնիկյանի շրջանում էր, միլիցիայի մատը նույնպես խառն էր: Իսկ Խորհրդային շրջանի դատախազն իր ծանոթին պաշտպանելու համար գործ էր սարքել այդ երիտասարդի վրա: Ի դեպ, դա մոտ 12 տարվա ազատազրկում էր: Ես կարգադրեցի պարզել: Սկզբում զեկուցեցին, որ ամեն ինչ «մաքուր է»: Հրամայեցի երկրորդ հետաքննություն անցկացնել, ու դրա հետևանքով մարդու վրայից երկու հոդվածներ հանվեցին: Պատկերացնո՞ւմ եք, որ մարդը դատարկ տեղը 12 տարի բանտ էր նստելու:

- Իհարկե, այդ մարդու համար կարելի է ուրախանալ: Բայց դուք գիտեք, որ ընդհանուր առմամբ վիճակը մտահոգիչ է: Տխուր է, որ հանուն արդարության հաղթանակի դեռևս հարկ է լինում դիմել անձամբ նախարարին: Դա նշանակում է, որ ներքևներում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ, որ երաշխիք չկա, թե տեղերում ամեն ինչ արդար ձևով կլուծվի:


- Ինչո՞ւ, երաշխիքներ կան: Ինձ վստահություն է ներշնչում երկու ուղղությամբ կատարվող մեր աշխատանքը: Առաջինը՝ որ բոլոր դեպքերում հանցագործն անպայման պետք է պատժվի: Իսկ երկրորդը, որ անմեղը ոչ մի դեպքում չպետք է պատժի ենթարկվի: Առաջինի դժվարությունն այն է, որ, ինչպես ասացի, խնդիրներ են ծագում դատարանում և դատախազությունում: Երկրորդինը, որ դժվար է զուգահեռաբար լարված կերպով գործել երկու ուղղություններով, բայց դա էլ մեր պարտքն է:

- Ասում են, թե ոստիկանությունը մեզանում ապաքաղաքականացված է: Այդուհանդերձ, ձեզ համարում են քաղաքական դեմք: Ըստ որում, ամենաուժեղներից մեկը: Մի ժամանակ գտնում էին, թե վերին ոլորտներում անհատականությունների պայքարը տեղի է ունենում Լևոն Տեր-Պետրոսյանի և Վազգեն Մանուկյանի միջև: Ուժերի այդ դասավորությունը սովորական դարձավ, իսկ դրա լուծումը՝ նույնիսկ ավանդական: Հիմա էլ ուրիշ վարկած կա, թե նախագահն իբր այդ դրվածքից հետո միանգամայն կարող էր ենթադրել նորը: Այսինքն, այսօր գլխավորելով ՆԳՆ-ի նման բավական ամրապնդված, հանդերձավորված, լավ զինված կառույց, դուք որոշակի իրավիճակում կարող եք դառնալ, ասենք, նախագահի հակոտնյան կամ մրցակիցը քաղաքական գործերում: Ավելին, նույնիսկ պնդում են, թե արդեն այժմ դուք տարաձայնություններ ունեք:


- Հիանալի է մտածված, խոսք չունեմ: Բայց, գիտեք, նույնիսկ ծիծաղելի կլիներ պնդել, թե ես քաղաքական դեմք չեմ: Ի դեպ, քաղաքակիրթ աշխարհում ՆԳ նախարարը միշտ էլ քաղաքական դեմք է: Միանգամայն բնական է, որ այդ նախարարության ղեկավարը պետք է լինի պետության ղեկավարի քաղաքական հենարանը, դաշնակիցը:

- Այսինքն, դուք նախագահի հետ որևէ տարաձայնություն չունե՞ք:

- Այն չի կարող լինել: Իսկ եթե լինի, ես կթողնեմ պաշտոնը: Կամ նախագահը կասի, և ես կհեռանամ: Իսկ եթե լիներ, մեր ներքին իրավիճակը կլիներ Վրաստանի կամ Ադրբեջանի պես, որտեղ մի ղեկավարը չի վստահում մյուսին:

Արցախի վերահայացում․ ինչպե՞ս. ՀայաՔվե Հիմնասյուներ«Ոչ Արեւմտյան Ադրբեջանին» շարժումը բացահայտում է Ադրբեջանի զավթողական ծրագիրը (տեսանյութ)Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը «Խելացի սահմաններից» մինչև ուժեղ դիվանագիտություն. Հայաստանում ներկայացրել են ուժեղ խաղաղության ծրագիրըԱնվտանգային ծրագրերով և մեր ազգի ամբողջ պոտենցիալը համախմբելով՝ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ ունենալու ենք տեղ արևի տակ. Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը ներկայացրեց, թե ինչպիսին կլինի բանակը իրենց հաղթանակի դեպքումԱրթուր Ավանեսյանը ջանք չխնայեց Հայաստանի համար, հիմա նա պատրաստ է հաջորդ պայքարին՝ անվտանգություն ապահովելու համար. Նարեկ Կարապետյան«Ուժեղ խաղաղության» միջազգային համաժողով՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբԻսրայելը hարվածել է Իրանի սnւզանավերի նախագծման միակ կենտրոնին. ՑԱԽԱԼ Եկեղեցին ինչ-որ պատահական մարդկանց քայլերի հետևանքով չի կարող nչնչացվել, կազմալուծվել․ Արշակ Սրբազան «Հրապարակ». Փաշինյանն ու նրա կառավարությունը ընդդիմությունից գաղափարներ են գողանումՀայաստանը նոր քաղաքական մշակույթի կարիք ունի․ Արմեն ՄանվելյանՈվ ընտրում է այս իշխանությանը, շնորհակալություն է հայտնում Ալիևին. Գեներալ Կարապետյան Ստորագրեցինք հուշագիր հոլանդական Dyami անվտանգության հետախուզական ընկերության և հունական DRCS-ի հետ. մենք փոփոխություններ ենք բերելու. «Ուժեղ Հայաստան»«Ուժեղ խաղաղության» միջազգային համաժողով՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ. ՈւղիղՓաշինյանը նոր շոուներ է պատրաստում ընտրություններից առաջ Սահմանադրական դատարանը ամբողջությամբ անցավ Փաշինյանի վերահսկողության ներքո Փաշինյանին օգնելու համար հաղթահարել են Հունգարիայի դիմադրությունը Մեր պետության քարտեզը հենց դուք եք անարգում՝ այն դարձնելով ձեզ համար քարոզչական գործիք. Էդմոն ՄարուքյանՍտոմատոլոգիական ծառայություններն ու բուհական կրթությունը պետք է լինեն անվճար․ Հրայր Կամենդատյան.Մենք կորցնելու ենք մեր երկիրը Նիկոլի պատճառով. Վահե ԴարբինյանԻրանի դեմ Ամերիկայի և Իսրայելի կողմից սանձազերծված պատերազմը անխուսափելիորեն ավարտվելու է Իրանի լիակատար հաղթանակով. Խաչիկ ԱսրյանՖասթ Բանկը տեղաբաշխում է 12 միլիարդ ՀՀ դրամի կորպորատիվ պարտատոմսերC360 քարտեր. Մի քանի քարտ՝ մեկ գնովՀայաստանում գործում է դեղերի թանկացման մաֆիա. Հրայր ԿամենդատյանՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանին Հայաքվեի սոցիալական ծրագրի չորս հիմնասյունները. Հրայր ԿամենդատյանԻշխանությունն ընտրել է ժողովրդին ահաբեկելու ճանապարհը․ Աննա ԿոստանյանՄենք ճիշտ էինք, դուք՝ սխալ․ «Հայաստանը ես եմ» նախաձեռնության մերժված առաջարկը դարձավ օրենքի փոփոխություն. Նաիրի Սարգսյան Արցախի վերահայացումն անհերքելի իրավունք է՝ ազգային առաջնահերթություն, և դա փոխելն անհնար է. Աննա ԿոստանյանՆիկո՛լ խեղկատակ, Ապրիլի 24-ին քո վերջն է լինելու, դու պիտի հեռանաս մինչև ընտրութուններ․ Գրիգորյան Տիեզերքում արևային վահանակներն աշխատում են առնվազն 5 անգամ ավելի արդյունավետ Մեր հստակ պահանջը Եվրոպական միությանից՝ իրավունքի գերակայություն և հավասարություն բոլորի համար. Ռոբերտ Ամստերդամ ԶՊՄԿ-ի նոր ներդրումը՝ կենսունակ համայնքների զարգացման համար Սահմանադրությունը վերաձևվում է ադրբեջանաթուրքական թելադրանքով․ Արեգ Սավգուլյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա մարտի 26-ին, ժամը 15:30-ին«Նոր Դարաշրջան» կուսակցությունը մտադիր է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին Քարոզարշավ՝ պատերազմի սպառնալիքի տակ. ինչո՞ւ է Փաշինյանը հրաժարվում էթնիկ զտման փաստից Նոր օդանավակայան Հրազդանում և էժան պարտք. «ՀայաՔվե»-ի ծրագիրն իրատեսակա՛ն է Երբ ներքաղաքական լարվածությունը դառնում է միջազգային քննարկման առարկա Պատմության ջնջման վտանգը. արդյո՞ք հերթը հասել է նաև ազգային հիշողությանը Անվտանգություն՝ ոչ թե կարգախոս, այլ համակարգ. «Ուժեղ Հայաստանի» այլընտրանքային օրակարգը Այսօր «Համահայկական ճակատ» շարժման անդամները` ղեկավար Արսեն Վարդանյանի գլխավորությամբ, Ազգային ժողովի մուտքի մոտ էինՄենք այլևս թույլ չենք լինի. պատրաստվում ենք վաղը կայանալիք «Ուժեղ խաղաղություն» միջազգային համաժողովինԳորիսի թիվ 4 մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄԵրևան-Սևան ճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Astra»-ն Ուկրաինայում նախագահական ընտրությունների հարցն արդիական է. Պեսկով Պատերազմով ահաբեկումը որպես շանտաժ. ինչո՞ւ է իշխանությունը վախեցնում ժողովրդին. Էդմոն ՄարուքյանՄեծ Բրիտանիայի ամենատարեց սուպերմոդել Դաֆնա Սելֆը մահացել է 97 տարեկանում Երկրաշարժ՝ Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելք
Ամենադիտված