Ներքաղաքական առողջ պայքարը կարևոր է պետության զարգացման համար, քանի որ գաղափարների բախումից ծնվում են լավագույն լուծումներ. Մհեր Ավետիսյան
BlogՄհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ներքաղաքական առողջ պայքարը կարևոր է պետության զարգացման համար, քանի որ գաղափարների բախումից ծնվում են լավագույն լուծումներ։ Սակայն կան կարմիր գծեր, որոնք անհրաժեշտ է հարգել։
Պատմությունը, ներառյալ Հայոց պատմությունը, ցույց է տալիս, որ երբ ներքաղաքական պայքարը վերածվում է անհաշտ թշնամանքի, դա հաճախ օգտագործվում է արտաքին թշնամիների կողմից՝ պետությանը վնասելու համար։ Ուստի, իշխանության համար մղվող պայքարում անթույլատրելի է խախտել այդ սահմանները, քանի որ դա կարող է սպառնալ պետության անվտանգությանն ու գոյատևմանը։