Նախագահականում շարվեցին բոլորը՝ ճակատամարտը սկսվում է
Քաղաքականություն1in.am / Հանրապետական կուսակցության և Դաշնակցության միջև հնգամյա կոալիցիան այլևս իրականություն է, և դրա մասին հուշագիրը ստորագրվել է մայիսի 11-ին նախագահական նստավայրում: Թեև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ ի տարբերություն նախորդ նախընտրական կոալիցիոն հուշագրի՝ ներկայիս հետընտրական հուշագիրը հաշվի է առնում և ներառում է խորհրդարանական կառավարման մոդելից բնորոշ մի շարք առանձնահատկություններ, այդուհանդերձ՝ փաստն ինքնին, որ խորհրդարանական կառավարման մոդելի հենքով հուշագիրը ստորագրվում է նախագահական կառավարման վերջին տարին ավարտող Սերժ Սարգսյանի նախագահական նստավայրում, արդեն իսկ խոսուն է. ստորագրվել է Սերժ Սարգսյանի կոալիցիան կամ, այսպես ասած, Սերժ Սարգսյանի ծրագրային կոալիցիան, որը թեև հնգամյա է, այդուհանդերձ՝ ժամանակահատվածը բաժանվելու է իհարկե երկու մասի՝ մինչև 2018 թվականը և դրանից հետո:
շարունակությունը՝ կայքում