Հայերեն

Քաղբանտարկյալների երկիր «ժողբաստիոնը». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այնպես չէ, իհարկե, որ հայրենի հասարակական-քաղաքական միջավայրում «քաղբանտարկյալ» եզրույթը նոր է գործածվում: Նախորդ տասնամյակներում էլ ժամանակ առ ժամանակ ընդդիմությունը, հասարակական ակտիվիստները, առանձնապես՝ գրանտային սնուցմամբ «իրավապաշտպան» ներկայացողները գործածել են «քաղբանտարկյալ» տերմինը: Այո, եղել են քաղաքական գործիչներ, որոնք ազատազրկվել են այս կամ այն պատճառով: Նրանց մի մասի պարագայում, իհարկե, շատ դժվար է եղել այդ բնորոշումը տալ: Բայց, ամեն պարագայում, եղել են:

Սակայն այ թե ինչն է շատ ավելի ուշագրավ: Տեսեք, 2018 թվականից այս կողմ «քաղբանտարկյալ» եզրույթը դարձել է գրեթե ամենօրյա քննարկման թեմա, լրահոսային շրջանառման առարկա: Այն օրից, ինչ Նիկոլ Փաշինյանը հասավ իշխանության, Հայաստանում ծայր առան քաղաքական հետապնդումները, քաղաքական հալածանքները, քաղաքական բանտարկությունները: Ամենից վատն այն է, որ փաշինյանական իշխանավարման 7 տարվա ընթացքում այդ հոռի երևույթը տարեցտարի ավելի է արմատավորվել, մետաստազները տարածվել են, դրսևորումները դարձել են շատ ավելի ցինիկ, ակնառու և ընդգրկուն:

Երբ խոսում ենք փաշինյանական ռեժիմի քաղաքական բանտարկյալների մասին, ապա ամենից ակներև օրինակները երևակվում են նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի օրինակներով: Ամենից ողբերգականը պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի դեպքն էր. մարդն իր հարցազրույցում արած արտահայտության, պարզ ասած՝ Փաշինյանի իշխանության դեմ արտահայտվելու համար կալանավորվեց և մահացավ հենց դատարանի դահլիճում:

Այդ իմաստով Արմեն Գրիգորյանը, անկասկած, փաշինյանական չարաղետ իշխանավարման ևս մեկ զոհ է ու քաղբանտարկյալության յուրատեսակ խորհրդանիշ:

Հարկավ, պրոֆեսիոնալ փաստաբանները, իրավապաշտպանները թերևս մեզ կուղղեն՝ նշելով, որ Արմեն Գրիգորյանը ավելի շուտ «խղճի կալանավոր» էր, քան քաղբանտարկյալ: Բայց դա զուտ մասնագիտական նրբերանգ է, որից հոռի երևույթն ու դրա ողբերգականությունը չեն փոխվում:

Կարելի է հիշատակել նաև զանգվածային քաղաքական հալածանքներն ու հետապնդումները, երբ իշխանություններն իրենց ռեպրեսիվ մարմինների միջոցով մարդկանց հետապնդում էին, ձերբակալում, «բերման ենթարկում», խուզարկությունների ու ճնշումների, տույժ-տուգանքների ենթարկում բացառապես այն պատճառով, որ մասնակցել են ընդդիմադիր կամ հակաիշխանական օրինական ակցիայի (ցույցի, երթի, պիկետի և այլն):

Պետք է արժանին հատուցել Փաշինյանին ու ՔՊ-ին. նրանք իրոք կարողացել են իրավապահ համակարգը դնել իրենց կրնկի տակ, դարձնել իրենց քաղաքական շահերի կույր սպասարկուն: Հիմա, թե դա ինչպե՞ս են արել, հարցի մի կողմն է: Էականը փաստացի հետևանքն է: Եվ միայն իրավապահ ու քննչական կոչվող մարմինները չեն այդ «քաղսպասարկման» վիճակում:

Ոչ պակաս վտանգավոր ու ավերակիչ է այն, որ արդարադատության համակարգը, դատական իշխանությունն է արդեն մեծամասամբ դրված Փաշինյանի կրնկի տակ: Անպատկառությունն ու ցինիզմն այնտեղ են հասել, որ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում անելով՝ կալանավորման ուղիղ հրահանգներ է տալիս, իսկ ինչ-ինչ դատավորներ «դակում» են այդ ստատուսները, իսկ գլխավոր դատախազն էլ հանրային հեռուստաընկերության եթերից... գործնականում դատավճիռ է կարդում:

Ավելին, Փաշինյանի իշխանավարման շրջանում ոչ միայն «քաղբանտարկյալը» դարձել է ամենօրյա գործածման բառ, այլև կալանավորումը դարձել է քաղաքական հակառակորդներին «շարքից հանելու», մեկուսացնելու ռեպրեսիվ միջոց: Պատժի միջոց, ինչպես նշում են իրավաբանները: Ընդ որում, գնալով ավելի ու ավելի հաճախակի են դառնում դեպքերը, երբ կալանքն իսկապես ոչ թե խափանման միջոց է սոսկ, այլ հենց պատժելու միջոց: Հաշվի առնենք՝ ժամանակը ցույց տվեց, որ քրեական գործերի մեծ մասը պարզապես «ջուր» է, կարված է, ավելին՝ մեծ մասի դեպքում դատարանի որոշում չի էլ եղել, եղածն էլ արդարացնող է եղել, բայց մարդիկ ամիսներով, տարիներով մնում են անազատության մեջ, որ Նիկոլի սիրտը փառավորվի:

Որքան էլ միջազգային իրավակիրառ պրակտիկայում հատուկ շեշտվում է դրա անընդունելի լինելը, Նիկոլ Փաշինյանը նույնքան համառությամբ դա դարձրել է իր սիրելի գործիքը՝ ընդդիմադիրներին ազատությունից զրկելու, երկրում վախի մթնոլորտ տարածելու համար:

Այստեղ ուշագրավ է այն հանգամանքը, որ Արևմուտքը, միջազգային կառույցները, «ժողովրդավարական» երկրների դեսպանատները, որ նախկինում նման դեպքերում վայնասուն կդնեին ու դնում էին, հիմա աչք են փակում այս կարգի անօրինականության վրա: Լռում են: Թեպետ, կարելի է նաև ենթադրել, որ Փաշինյանից այս կամ այն զիջումը կորզելու համար, փակ դռների ետևում, նրան կարող են և ճնշել՝ սպառնալով աղմկել քաղբանտարկյալների, խղճի կալանավորների մասին... Այսինքն, այս լռությունն էլ իր գինն ունի:

Իսկ քաղբանտարկյալների թիվն ավելանում ու ավելանում է, քաղբանտարկյալների շարքերը խտանում են: Քավ լիցի, միայն վերջին մեկուկես ամսվա ընթացքում Փաշինյանի հրահանգով անազատության մեջ են հայտնվել գործարար, բարերար Սամվել Կարապետյանը, ՀԱԵ արքեպիսկոպոսներ Բագրատ Գալստանյանն ու Միքայել Աջապահյանը, ՀՅԴ-ական Իգոր Սարգսյանը, ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանը, տասնյակ ընդդիմադիրներ...

Ու դժվար չէ պատկերացնել, որ ինչքան ընտրությունները մոտենան, այնքան ավելի կատաղի թափով է Փաշինյանը թքած ունենալու օրենքների ու Սահմանադրության վրա: Դժվար չէ պատկերացնել, թե Փաշինյանն ինչ կատաղի թափով է կալանքը գործածելու որպես քաղաքական հակառակորդներին մեկուսացնելու գործիք, որպես իր իշխանությունը պահելու գործիք:

Թե ինչու է Փաշինյանը ուզում պահել իր իշխանությունը, պարզ է ու հասկանալի: Անհասկանալին այն է, թե ինչու է հանրությունը շարունակում «պահել» նման իշխանություն: Գուցե նրա համար, որ ՀՀ քաղաքացիների, ասենք, 95 տոկոսը «քաղբանտարկյալի» կարգավիճակ ունենա՞: Թե գուցե այլ՝ ավելի վատ կարգավիճակ...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումՊետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում «Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմաց ԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջ Մեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանԸնդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՍրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա Ղահրամանյան Այն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանԳլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն ՄարուքյանԱկբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը Ֆասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքում Հիշենք, որ ժամանակին Բաքուն պատրաստ էր ընդունելու Արցախի ինքնավարությունը. Մենուա ՍողոմոնյանՊետք է գիտակցել, որ ՔՊ-ի իշխանությունը մեր երկրում հավերժ չի կարող լինել. Արմեն ՄանվելյանԱդրբեջանն Արցախում իրականացրել է էկոցիդ, իսկ միջազգային հանրությունը լռում է այդ մասին. Աննա ԿոստանյանԵՄ դեսպանը պատգամավորների հետ հանդիպմանը հայտնել է, որ մտահոգված է հայաստանյան բանտերի վիճակով. Հարություն Հարությունյան «Գեղամ Նազարյա՛ն, ձայնդ կտրի՛ր․ չծախվող ապրանք չկա, քեզ ինչքանո՞վ առան». պահեստազորի սպաՖիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիան և Գագիկ Ծառուկյան հիմնադրամը հիմնադրում են «Ոսկե վարդ» ամենամյա միջազգային կինոմրցանակը Միջազգային լռությունը կանաչ լույս է վառում բռնաճնշումների առաջ․ նման ճակատագիր կարող է սպառնալ յուրաքանչյուրին. Իրինա ՅոլյանՈ՞վ է պատասխանատու մեր Արսեն Գևորգյանի մահվան համար. տեսանյութՄիջազգային արձագանքի պահանջ․ ընդդիմության ներկայացուցչի մահվան դեպքը ներկայացվել է Հայաստանում ԵՄ ներկայացուցչությանը. Լենա Մաթևոսյան«Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար ՄելոյանՈւղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա ՀովսեփյանԵվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն ՀարությունյանԲանտից` գերեզման նախարարի ցինիզմի «գինը». Մարիաննա ՂահրամանյանՆրանք պատվեր են կատարում. Մարիաննա Ղահրամանյան Խորհրդարանում մեկ րոպե լռությամբ հարգել են քաղբանտարկյալ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի հիշատակը«Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջով ակցիա` Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ինՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջով Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետո. Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմ Արդարության համար պայքարող ամեն հայ մարդու մահվան պատճառ դարձած ցանկացածը պետք է ենթարկվի օրենքով սահմանված խիստ պատասխանատվության Մայր բուհի ռեկտորի հերթական ամոթալի սուտը. Մենուա Սողոմոնյան«ԱՍՏԾՈՒՆ տված Հրամանատարի խոստումը». Խաչիկ ԱսրյանՀայաստանի իշխանությունը քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ կալանքը դարձրել է պատժիչ գործիք, իսկ մահերը կալանավայրերում արդեն վտանգավոր միտում են արձանագրում. ԿոստանյանԵրբ քաղաքական կամ ընդդիմադիր գործիչ է մահանում պատիժը կրելու ընթացքում, իրավական, քաղաքական և հասարակական արձագանքը պետք է լինի խիստ կազմակերպված. ԿամենդատյանԱրսեն Գևորգյանի մահը ՔՊ-ական չարդարադատության հետևանքն է. Մամիկոն ԱսլանյանԱնկախության հռչակագրից հրաժարվելը դուռ է բացում ՀՀ վերջնական... Ավետիք ՉալաբյանԱյսօր` ժամը 11:00-ին, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ակցիա կիրականացնի Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմացՊորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ումՁյան պատճառով 22 ճանապարհ է փակվել ԹուրքիայումԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի նոյեմբերի 11-ին, 13-ին, 17-ին, 18-ին, 19-ին և 20-ինՀեգսեթը մամուլի ասուլիս է անցկացրել՝ անդրադառնալով իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությանըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բшխվել է երկաթե արգելապատնեշներինԻրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին տեղեկություններըՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԳլխակեր բարքերով երկրի համար ով պետք է պատասխան տա․ Էդմոն Մարուքյան
Ամենադիտված