Ինչ քերծվածքներ են Դմիտրի Կիսելյովի դեմքին
Աշխարհ«Ռուսաստանն այսօր» տեղեկատվական գործակալության տնօրեն Դմիտրի Կիսելյովը պատմել է, թե ինչպես են իր դեմքին քերծվածքներ առաջացել՝ տեղեկացնում է vesti.ru-ն:
Հեռուստահաղորդավարի խոսքով՝ նա դրանք ձեռք է բերել Կոկտեբելի իր ամառանոցում հանգստանալիս:
«Սա իմիջի ժամանկավոր փոփոխություն է. այն արտահայտում է իմ դիրքորոշումը»,- ասել է նա՝ պարզաբանելով, որ սայթաքել և բերանքսիվայր ընկել է ձիթապտղի ծառեր տնկելիս:
«Ես Կոկտեբելում ձիթապտղի ծառեր էի տնկում, մենք այնքան հոգ էինք տանում տնկիների մասին, որ դրանց բները ձգում էինք պարաններով. ես սայթաքեցի ու բերանքսիվայր սահեցի մանրախիճ ավազի վրայով. տեսնո՞ւմ եք քարերի հետքերը»,- ասել է նա՝ կատակով հավելելով, որ կանայք սպիներ ունեցող տղամարդու մեջ տեսնում են «կռվում հաղթածի»: