Հայերեն


Թե՞ կարեւորը ամբախ-զամբախ խոսելն է` մեկ էլ տեսար ժողովրդին դուր եկավ

Քաղաքականություն

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է․

Հայաստանի քաղաքական ու մերձքաղաքական շրջանակներում այս օրերին ամենամոդայիկ «գաղափարը» հետեւյալն է` երկրում ընդդիմություն չկա (այս մասին ընդունված է խոսել դեմքի ցավակցական արտահայտությամբ), դրանից օգտվելով` իշխանություններն ընտրական օրենսգրքի հետ վարվում են այնպես, ինչպես ուզում են, իսկ ընդդիմադիր այն ուժերը, որոնք կմասնակցեն առաջիկա ընտրություններին, դրանով իսկ կլեգիտիմացնեն իշխանությունների գործողությունները, որովհետեւ պայքարի միակ ճիշտ ձեւը, պարզվում է, ընտրությունները բոյկոտելն է։

Մի խոսքով` ընտրություններին մասնակցել պետք չէ։ Ավելի լավ է տարբեր քրեակատարողական հիմնարկներից նամակներ գրել իրար եւ իշխանափոխության օր ու ժամ նշանակել։

Հիմա փորձենք հասկանալ այս «գաղափարների» տրամաբանությունը։ «Հայաստանում ընդդիմություն չկա» գոռգոռացողներն իրավիճակը ներկայացնում են այսպես։ Իշխանությունները սկզբում «չորով» անցկացրեցին իրենց ուզած ընտրական օրենսգիրքը, հետո, չգիտես ինչու, որոշեցին իրենց հոժար կամքով փոխել այն եւ լուրջ զիջումների գնալ (նախագրանցում, մատնահետքեր, նույնականացման քարտեր եւ այլն), հետո էլ հասկացան, որ դա վտանգավոր է, ու «փոզմիշ արեցին» դա` պատճառաբանելով, թե իբր համապատասխան միջոցներ չկան։

Իսկ հիմա` առանցքային հարցերը։ Բա եթե երկրում ընդդիմություն չկա, ընտրական օրենսգիրքը «չորով» անցկացրած իշխանությունները ինչո՞ւ հանկարծ որոշեցին լրջագույն զիջումների գնալ։ Նրանց ինչ-որ մեղո՞ւ էր կծել, անսպասելիորեն բարիացե՞լ էին։ Այդ ինչպե՞ս պատահեց, որ «գոյություն չունեցող» ընդդիմությունը կարողացավ իշխանություններին այնպիսի զիջումներ պարտադրել, որ մինչեւ հիմա այդ մասին հիշելիս նրանք գիշերները քնած տեղից վեր են ցատկում։ Ընդ որում` այդ զիջումները «ոչ էական» անվանողները պիտի կարողանան պատասխանել մի հարցի` բա եթե «ոչ էական» էին, ինչո՞ւ իշխանությունները ոտուձեռ ընկած` ամեն ինչ արեցին, որ դրանց իրականացման համար միջոցներ չգտնվեն։ Նշանակում է` Հայաստանում այնուամենայնիվ կա՛ լուրջ ընդդիմություն, որի հետ իշխանությունները չեն կարող հաշվի չնստել։ Ավելին` այդ ընդդիմությունն այնքան պոտենցիալ ունի, որ լեհական ընկերության հետ կապված աճպարարություններից հետո իշխանությունները հիմա ստիպված են այնպիսի քայլի դիմել, որին նախկինում չէին դիմի անգամ ատրճանակի փողի տակ. այն է` պաշտոնապես հրապարակել քվեարկությանը մասնակցածների ցուցակը։ «Հայաստանում ընդդիմություն չկա» գոռացողներն, ի դեպ, ընդամենը մեկ-երկու ամիս առաջ հայտարարում էին, թե «նույնականացման քարտ, մատնահետք եւ այլն` էդ սաղ տուֆտա բաներ են, կարեւորը մասնակցածների ցուցակն ա»։

Վերջին հաշվով, խնդիրն այն չէ` իշխանություններն էլի՞ ինչ-որ կերպ կփորձեն «պլստալ», էլի՞ ինչ-որ հնարքներ կգտնեն, էլի՞ աջուձախ կխաբեն բոլորին, թե ոչ։ Խնդիրն այն է, որ Հայաստանի քաղաքական կյանքի հիմնական չարիքը միշտ եղել են ընտրակեղծիքները, ու հիմա ընդդիմությունը կարողացել է ստիպել, որ իշխանություններն իրենք իրենց ձեռքով բարդացնեն դա։ Կարող էին ավելին անել, թե ոչ` այլ հարց է, բայց ինչ էլ արել են` փողոցներում ծղրտալուց հաստատ լավ է։

Բայց` չէ։ Հայաստանում, պարզվում է, «քաղաքացիական հասարակություն» կա։ Ավելի ճիշտ` բազմաթիվ խմբակներ, որոնք հայտարարում են, թե իրենց նպատակը Հայաստանում քաղաքացիական հասարակություն կերտելն է։ Բայց` առանց ընտրություններին մասնակցելու (հետաքրքիր է` նրանց իմացած քաղաքացիական հասարակություններից քանիսո՞ւմ է ընդդիմությունն իշխանափոխություն իրականացրել ընտրություններից բացի որեւէ այլ ճանապարհով)։ Թե՞ կարեւորը շատից-քչից հաջողություններ արձանագրած ընդդիմությանը սեւացնելն ու ամբախ-զամբախ խոսելն է` մեկ էլ տեսար ժողովրդին դուր եկավ, ու հաջողվեց մի երկու տոկոս ձայն հավաքել։ Կամ` նոր գրանտներ կպցնել։ Որովհետեւ եթե երկրում ընդդիմություն չկա` ուրեմն բռնապետական ռեժիմ է, հետեւաբար` լրացուցիչ վարձատրություն է պետք (ավելի ծանր պայմաններում աշխատելու համար)։

Մանավանդ որ «Հայաստանում ընդդիմություն չկա» գոռալու համար ներսում նույնպես վճարողներ կգտնվեն։

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված