Հայերեն

Ինչու է Սամվել Կարապետյանի հանդեպ ճնշումը վտանգավոր Հայաստանի ներդրումային միջավայրի համար. Past.am

Քաղաքականություն

Past.am-ը գրում է.

Հայաստանի տնտեսության առանցքային ենթակառուցվածքներից մեկը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերը» (ՀԷՑ), մի փուլում դարձել է ոչ միայն տնտեսական բարեփոխումների խորհրդանիշ, այլև լավ կառավարման օրինակ։ Այսօր, սակայն, ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը և նրա թիմը բախվում են քաղաքական ճնշման և թաքուն օրակարգերի մի ամբողջ շղթայի, որը սպառնում է ոչ միայն արդարության և իրավունքի սկզբունքներին, այլև երկրի տնտեսական վարկանիշին ու ներդրումային վստահությանը։

 Վերլուծաբանների գնահատմամբ՝ ՀԷՑ-ը մինչև 2014 թվականը աշխատել է տարեկան շուրջ 10 միլիարդ դրամ վնասով։ Իսկ Սամվել Կարապետյանի՝ «Տաշիր» խմբի մուտքից հետո ընկերությունը ոչ միայն դուրս է եկել վնասներից, այլև ապահովել է տարեկան 20 միլիարդ դրամից ավելի շահույթ։ Եվ ամենաէականը՝ այդ գումարը չի դուրս բերվել երկրից, այլ ներդրվել է ՀԷՑ-ի ենթակառուցվածքների արդիականացման ու զարգացման մեջ։

ՀԷՑ-ը՝ որպես քաղաքական գործիք

Հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանը 168TV-ի եթերում պարզ ասել է՝ ՀԷՑ-ի շուրջ ընթացող զարգացումները տնտեսական չեն, այլ քաղաքական ուղղորդում ունեն։ Սկզբում իշխանությունը շրջանառության մեջ դրեց «ազգայնացում» տերմինը, ապա՝ «բռնագրավում»։ Սակայն ըստ ՀՀ օրենսդրության և միջազգային պարտավորությունների՝ նման մեխանիզմներ կիրառելն անիրական է, եթե չկա պայմանագրային խախտում։

 «Եթե ուզում ես որևէ ներդրումային ընկերության սեփականությունը վերցնել, պետք է ապացուցես խախտում։ Իսկ ՀԷՑ-ի դեպքում չկա նման խախտում՝ ո՛չ կառուցման չկատարում, ո՛չ պայմանագրային ձախողում», – ընդգծում է Արամյանը։

 Միջազգային արբիտրաժի անտեսում՝ որպես ռիսկային նախադեպ

Արամյանը շեշտում է՝ երբ Կառավարությունը մերժում է կատարել միջազգային արբիտրաժի որոշումը, դա ուղիղ վնասում է Հայաստանի միջազգային վարկանիշին։ Նման դեպքերում պետությունը ընկալվում է որպես «ոչ պարկեշտ կողմ», ինչը վանում է օտարերկրյա ներդրողներին։ Արդյունքում՝ ներդրումային միջավայրը Հայաստանում տուժում է անդառնալիորեն։

«Ուզում եմ տեսնել այն քաջագործ օտարերկրյա ներդրողին, որը կհամարձակվի ներդրում անել Հայաստանում՝ տեսնելով Սամվել Կարապետյանի հանդեպ իրականացվող վերաբերմունքը», – ասում է Արամյանը։

 Ո՞վ է պատասխանատու

Եթե Հայաստանը չի կարողանում գնահատել սեփական արդյունավե՛տ, հաջողակ ներդրողներին, այլ ընդհակառակը՝ փորձում է ճնշում գործադրել նրանց վրա, ապա ինչպե՞ս և ո՞ւմ միջոցով պետք է ձևավորվի երկրի տնտեսական ապագան։

Սամվել Կարապետյանի ընտանիքն իր ձեռքով վերակառուցեց մի համակարգ, որը մինչև այդ տարիներ շարունակ աշխատել էր վնասով։ Փոխարենը՝ այսօր նրանք հայտնվել են ճնշման թիրախում։

Սամվել Կարապետյանի դեմ ընթացող գործընթացը միայն մեկ գործարարի խնդիր չէ։ Դա ահազանգ է բոլոր նրանց համար, ովքեր մտածում են՝ ներդրում կատարել Հայաստանում։ Դա ուղիղ հարված է ներդրումների վստահությանն ու Հայաստանի տնտեսական ապագային։

Երբ պետությունը պատժում է իր բարեխիղճ գործարարներին, կորցնում է ամենաթանկը՝ վստահություն և զարգանալու հնարավորություն։

Չարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումՊետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում «Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմաց ԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջ Մեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանԸնդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՍրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա Ղահրամանյան Այն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանԳլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն ՄարուքյանԱկբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը Ֆասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքում Հիշենք, որ ժամանակին Բաքուն պատրաստ էր ընդունելու Արցախի ինքնավարությունը. Մենուա ՍողոմոնյանՊետք է գիտակցել, որ ՔՊ-ի իշխանությունը մեր երկրում հավերժ չի կարող լինել. Արմեն ՄանվելյանԱդրբեջանն Արցախում իրականացրել է էկոցիդ, իսկ միջազգային հանրությունը լռում է այդ մասին. Աննա ԿոստանյանԵՄ դեսպանը պատգամավորների հետ հանդիպմանը հայտնել է, որ մտահոգված է հայաստանյան բանտերի վիճակով. Հարություն Հարությունյան «Գեղամ Նազարյա՛ն, ձայնդ կտրի՛ր․ չծախվող ապրանք չկա, քեզ ինչքանո՞վ առան». պահեստազորի սպաՖիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիան և Գագիկ Ծառուկյան հիմնադրամը հիմնադրում են «Ոսկե վարդ» ամենամյա միջազգային կինոմրցանակը Միջազգային լռությունը կանաչ լույս է վառում բռնաճնշումների առաջ․ նման ճակատագիր կարող է սպառնալ յուրաքանչյուրին. Իրինա ՅոլյանՈ՞վ է պատասխանատու մեր Արսեն Գևորգյանի մահվան համար. տեսանյութՄիջազգային արձագանքի պահանջ․ ընդդիմության ներկայացուցչի մահվան դեպքը ներկայացվել է Հայաստանում ԵՄ ներկայացուցչությանը. Լենա Մաթևոսյան«Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար ՄելոյանՈւղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա ՀովսեփյանԵվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն ՀարությունյանԲանտից` գերեզման նախարարի ցինիզմի «գինը». Մարիաննա ՂահրամանյանՆրանք պատվեր են կատարում. Մարիաննա Ղահրամանյան Խորհրդարանում մեկ րոպե լռությամբ հարգել են քաղբանտարկյալ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի հիշատակը«Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջով ակցիա` Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ինՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջով Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետո. Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմ Արդարության համար պայքարող ամեն հայ մարդու մահվան պատճառ դարձած ցանկացածը պետք է ենթարկվի օրենքով սահմանված խիստ պատասխանատվության Մայր բուհի ռեկտորի հերթական ամոթալի սուտը. Մենուա Սողոմոնյան«ԱՍՏԾՈՒՆ տված Հրամանատարի խոստումը». Խաչիկ ԱսրյանՀայաստանի իշխանությունը քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ կալանքը դարձրել է պատժիչ գործիք, իսկ մահերը կալանավայրերում արդեն վտանգավոր միտում են արձանագրում. ԿոստանյանԵրբ քաղաքական կամ ընդդիմադիր գործիչ է մահանում պատիժը կրելու ընթացքում, իրավական, քաղաքական և հասարակական արձագանքը պետք է լինի խիստ կազմակերպված. ԿամենդատյանԱրսեն Գևորգյանի մահը ՔՊ-ական չարդարադատության հետևանքն է. Մամիկոն ԱսլանյանԱնկախության հռչակագրից հրաժարվելը դուռ է բացում ՀՀ վերջնական... Ավետիք ՉալաբյանԱյսօր` ժամը 11:00-ին, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ակցիա կիրականացնի Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմացՊորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ումՁյան պատճառով 22 ճանապարհ է փակվել ԹուրքիայումԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի նոյեմբերի 11-ին, 13-ին, 17-ին, 18-ին, 19-ին և 20-ինՀեգսեթը մամուլի ասուլիս է անցկացրել՝ անդրադառնալով իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությանըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բшխվել է երկաթե արգելապատնեշներինԻրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին տեղեկություններըՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԳլխակեր բարքերով երկրի համար ով պետք է պատասխան տա․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ
Ամենադիտված