Ահա թե ում համար է «Ազգ-բանակ» հայեցակարգը
ՀասարակությունԼՐԱԳԻՐ / ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի 28-ամյա եղբորորդին՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար, Երեւանի ավագանու թեկնածու Արտակ Ալեքսանյանը հրապարակել է իր գույքի ու եկամուտների հայտարարագիրը: Ըստ այդմ, նա ունի 180 մլն դրամ, 1 մլն 250 հազար դոլար եւ 620 հազար եվրո: Արտակ Ալեքսանյանը հայտարարագրել է 5 մեքենա, այդ թվում 2011թ. արտադրության BMW X6, 2011թ. արտադրության ROLLS ROYCE GHOST, 2011թ. արտադրության BENTLEY MULSANNE:
Արտակ Ալեքսանյանը բանակում չի ծառայել: Մալաթիա-Սեբիաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում նրա նշանակումն էլ հետաքրքիր էր՝ այդ պաշտոնը թափուր մնաց այնքան ժամանակ, մինչեւ լրանա նրա 23 տարին, որից հետո էլ նա նշանակվեց՝ օրենքի տառը իշխանությունը պահեց, որպեսզի թղթերով ամեն ինչ կարգին լինի:
շարունակությունը՝ կայքում