Հայերեն

Արբիտրաժի հարգումը ոչ թե կամավոր բարեհաճություն է, այլ իրավական պարտավորություն և պետության կայուն գոյության նախապայման. Վլադիմիր Մարտիրոսյան

Blog
Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Փաստացի երեկ Ստոկհոլմի արբիտրաժը հաստատել է ՀԷՑ-ի բռնագրավումն արգելող որոշման պարտադիր լինելը: Կրկին ֆիքսվել են բոլոր այն սկզբունքների պարտադիր լինելը, որոնք նախորդիվ ընդգծվել էին:

Արևմտյան ժողովրդավարությունները ունեն հենասյունային սկզբունքներ, որոնց վրա էլ հենված են: Այդ սկզբունքների մասին դուք երբեք բառ անգամ չեք լսի այն ազդեցության գործակալներից, որոնք ձեզ ներկայանում են, որպես «արևմտամետներ» և ձեզ հրամցնում են բացառապես իրենց նեղ շահերի լոբբիզմը, որպես արևմտամետություն: Իրականում արևմտամետությունը դա դա վայրի գլոբալիզմն ու շահախնդիր խմբերի ազդեցության լոբբիզմը չէ, ոչ էլ ֆանատիկ հակառուսականությունը: Արևմտամետությունը իրական արևմտյան արժեքների (ժողովրդավարություն, լավ-էֆեկտիվ կառավարում, հենասյունային արժեքային սկզբունքներ, հանրություն-իշխանություն կոնսեսուսային կառավարում, պարտադիր լեգիտիմ և ոչ միայն լեգալ հիմքով կառավարում) սկզբունքների հիմքով կառավարման մոդելի հավատամքն է:

Արևմտյան ժողովրդավարությունների սուրբ սրբոցը ՍԵՓԱԿԱՆՈւԹՅԱՆ ԻՐԱՎՈւՆՔԻ ՀԱՐԳՈւՄՆ Ու ԵՐԱՇԱԽԱՎՈՐՈւՄՆ Է: Այն ինչ ձեզ այսօր վաճառում են, որպես ժողովրդավարություն և արևմտականություն ոչնչով չի տարբերվում ավտոկրատ վոլյունտարիզմից՝ այն էլ բութ և գեղջկական ավտոկրատ վոլյունտարիզմից, որտեղ պսևդոդեմոկրատները և կեղծ արևմտամետ կոչվածները բացարձակ իգնոր են անում վերը նշված հենասյունային սկզբունքները: Կրկնում եմ այդ սկզբունքների «հիմնադիր հայր» սկզբունքը ՍԵՓԱԿԱՆՈւԹՅԱՆ ԻՐԱՎՈւՆՔԻ ՀԱՐԳՈւՄՆ Ու ԵՐԱՇԱԽԱՎՈՐՈւՄՆ Է:
 
ՀԵՑ-ի բռնազավթումն ու տարբեր արհեստական՝ ես կասեի բութ պրոպագանդիստական հիմնավորումները որևէ քննադատության չեն դիմանա նույն վերը նշված սկզբունքների տեսանկյունից: Ցավալին այն է, որ դա ունենալու է հետևանք և այդ հետևանքի վճարը վճարողը չի լինելու ոչ այսօր առայժմ իշխող ՔՊ-ն, ոչ նրա պարագլուխը և ոչ էլ պարագլխի քաղաքական կամակատարը: Այդ հետևանքը կրելու ենք մենք:
 
Ինչու՞, որովհետև Հայաստանը միացել է Ստոկհոլմի արբիտրաժային պրոցեսին, երբ ստորագրել է մի շարք միջազգային ներդրումային պայմանագրեր և ICSID կոնվենցիան, ինչպես նաև հռչակել է իր պատրաստակամությունը միջազգային արբիտրաժով լուծել վեճերը։
 
Մասնավորապես՝
 
1. Հայաստանը պարտավորվել է ընդունել արբիտրաժային վեճերի լուծման միջազգային մեխանիզմը՝ այդ թվում՝ Ստոկհոլմի արբիտրաժը:
 
2. Հայաստանը համաձայնել է, որ Ստոկհոլմի արբիտրաժի վճիռները ունեն պարտադիր իրավական ուժ և ենթակա են լիարժեք կատարման՝ առանց վեճի բովանդակության վերահաստատման իր ներպետական դատարաններում։
 
3. Վեճի դեպքում ՀՀ-ն չի կարող չեզոքացնել իր պարտավորությունները ներքին օրենսդրությամբ կամ ինքնիշխանությամբ։
 
Այս ամենի լիակատար իգնորը ունենալու է հետևանք և դրանք ունեն օրինակներ, միջազգային նախադեպեր և Հայաստանի համար մեծ ռիսկեր:
 
Հայաստանը լինելով բազմաթիվ ներդրումային համաձայնագրերի մասնակից և ընդունելով միջազգային արբիտրաժի իրավազորությունը, ենթարկվում է նույն ստանդարտներին, ինչ մյուս պետությունները, որոնք մեկ անգամ անտեսել են միջազգային վճիռները՝ վճարելով թանկ գին։ Ստորև մի քանի ուշագրավ օրինակներ՝ արբիտրաժի վճիռների չկատարման, որոնք հանգեցրել են պետական ակտիվների բռնագրավման, ֆինանսական կորուստների ու մեկուսացման։
 
 Արգենտինա
 
2001-ի ֆինանսական ճգնաժամից հետո Արգենտինան չեղարկեց մի շարք պայմանագրեր օտարերկրյա ներդրողների հետ։ Արդյունքում՝ ավելի քան 50 գործ հարուցվեց միջազգային ատյաններում։ Երբ Արգենտինան հրաժարվեց կատարել մի քանի վճիռ, ԱՄՆ և եվրոպական դատարանները սառեցրին ու բռնագրավեցին արգենտինական պետական բանկային ակտիվներ և պետական ընկերությունների միջոցներ։ Երկիրը տարիներ շարունակ դուրս մնաց միջազգային ֆինանսական շուկաներից, իսկ ռեյտինգային գործակալությունները հայտարարեցին այն որպես «ներդրումային ոչ պիտանի» պետություն։
 
 Վենեսուելա
 
Նավթային ընկերությունների ազգայնացման պատճառով Վենեսուելայի դեմ ներկայացվեց մի քանի արբիտրաժային հայց։ ICSID և Ստոկհոլմի դատարանները պարտադրեցին վճարել մոտ $8 միլիարդ դոլար։
 
Քանի որ պետությունը հրաժարվեց կատարել վճիռները՝
• ConocoPhillips-ը բռնագրավեց նավթային բեռնաքանակներ,
• Crystallex-ը ԱՄՆ դատարանով նվաճեց CITGO-ի բաժնեմասերը։
Վենեսուելան կորցրեց միջազգային ընկերությունների նկատմամբ վերահսկողությունը և մի շարք եկամտաբեր ակտիվներ։
 
 Ղազախստան
 
2017-ին Ղազախստանը պարտվեց Ստոկհոլմի արբիտրաժում՝ բելգիական ներդրողի դեմ գործով։ Չվճարելու արդյունքում Բելգիայում բռնագրավվեց Եվրոպայում պահվող շուրջ $530 միլիոն արժողությամբ Ղազախստանի պետական ակտիվներ։ Այս դեպքը ցույց տվեց, որ անգամ խոշոր ռեսուրսներով երկիրը չի կարող խուսափել պարտավորություններից առանց հետևանքների։
 
 Նիգերիա
 
Լոնդոնի և Ստոկհոլմի արբիտրաժները Նիգերիային պարտադրեցին վճարել մոտ $11 միլիարդ բրիտանական ընկերության հետ չկատարված գազային պայմանագրի դիմաց։ Քանի որ վճիռը չկատարվեց, սկսվեց պետական ռեսուրսների բռնագրավման գործընթաց, իսկ երկրի վարկանիշը զգալիորեն ընկավ՝ լրջորեն խաթարելով տնտեսության հիմքերը։
 
Հայաստանի համատեքստում լուրջ լրացուցիչ ռիսկային գործոն է ֆինանսական խոցելիությունը:
Հայաստանը չունի նավթային կամ հանքային ռեսուրսներ, որոնք կարող են ֆինանսական բուֆեր ծառայել ճգնաժամի ժամանակ։
 
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ 2025 թ. տվյալներով Հայաստանի արտաքին պետական պարտքը գերազանցում է $9.3 միլիարդը: Դրա շուրջ 80%-ը պարտքեր են՝ միջազգային ֆինանսական կառույցներից՝ ԱՄՀ, Համաշխարհային բանկ, ԱԶԲ։ Պարտքի սպասարկման տարեկան ծախսը՝ 2025-ին արդեն գերազանցում է $900 միլիոնը, այսինքն՝ պետական բյուջեի ավելի քան 15%-ը։
 
Այս պարագայում հավելյալ մի քանի հարյուր միլիոն դոլարի միջազգային տույժ կամ փոխհատուցում ՀՀ-ի համար կդառնա ոչ միայն ֆինանսապես անհնար, այլ ուղիղ սպառնալիք պետական բյուջեի և սոցիալ-տնտեսական կայունության համար։
 
Հայաստանի համար
 
Ստոկհոլմի կամ նմանատիպ արբիտրաժների վճիռները պարտադիր են՝ ըստ միջազգային իրավունքի։ Դրանց չկատարման հետևանքները բազմաշերտ են՝ սառեցված ակտիվներից մինչև միջազգային մեկուսացում և ներդրումային քայքայում։
 
Հայաստանի դեպքում ռիսկը ավելի խորքային է: Երկրի արտաքին կախվածությունը, վարկային ռեժիմի փխրուն վիճակը և միջազգային հեղինակության վարկանիշի անկումը, նշանակում են, որ նման մի ձախողում կարող է ունենալ կործանարար և երկարաժամկետ հետևանքներ։
 
Արբիտրաժի հարգումը ոչ թե կամավոր բարեհաճություն է, այլ իրավական պարտավորություն և պետության կայուն գոյության նախապայման։
 
Սրանով նախ քայքայվում են այդ նախապայմանները: Դրանք ծառայեցվում են ՔՊ-ի քաղաքական վերարտադրության շահերին:
 
P.S. Հաջորդ անգամ, երբ այս իշխանությունից որևէ մեկը կամ որևէ տրամաչափի գործիչ կխոսի արևմտականության, ֆինանսատնտեսական կայունության, ՀՀ-ի վարկանիշի կամ միջազգային հուսալիության մասին, խնդրում եմ տվեք հարց՝ որն է ՍԵՓԱԿԱՆՈւԹՅԱՆ ԻՐԱՎՈւՆՔԻ ՀԱՐԳՄԱՆ Ու ԵՐԱՇԱԽԱՎՈՐՄԱՆ ձեր՝ որպես պետության կառավարիչների օրինակը, գոնե մեկ օրինակ, բացի խլելուց և խլվածը սեփական իշխանության, կադրերի կամայականությանը ծառայեցնելուց:
 
Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ» ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ» Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ» «Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ» Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆԹրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալԲաքվի օրակարգը չի կարող թելադրվել մեր ժողովրդին, մենք չենք ունենալու «ալիևյան սահմանադրություն»․ Մարիաննա Ղահրամանյան«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր ԿամենդատյանՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱԺ փոխնախագահի հակասական հայտարարությունները․ երեք օր առաջ ողջունում էր աթոռով հարվածը, այսօր՝ դատապարտում․ Հրայր ԿամենդատյանՆոյեմբերի 9-ին Եռաբլուրում հարգանքի տուրք կմատուցեն հերոսների հիշատակին․ կարևոր ուղերձով նամակներ կհանձնվեն կառավարությանը և ՌԴ դեսպանատանը. Աննա ԿոստանյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակՈւկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների առաջարկները. ԶելենսկիՁյուն, բուք․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 7-ից 11-ինՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Նոր Զովք». 6 օրում երկու արտադրամասի կասեցում և սննդի անվտանգության լուրջ հարցերՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանԻրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՀայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է«Տառերի Պուրակի» հարևանությամբ, սունկ հավաքելու ժամանակ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել էՀնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRWՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. այո՛ անկախ Հայաստանին. Արամ ՎարդևանյանԱրգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերումԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան ԱբրահամյանԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համարԷլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչԸնդդիմությունը պետք է մեջք մեջքի կանգնի և դիմակայի ալիևյան պարտադրանքներին․ Ավետիք ՉալաբյանՈրևէ ճնշում մեզ չի կանգնեցնի Հայաստանի անկախության համար պայքարի ճանապարհին. Դավիթ ՂազինյանԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ BloombergՔՊ-ն սուտ և մոլորեցնող տեղեկատվություն է տալիս մեր ժողովրդին, որպեսզի կարողանա ալիևյան սահմանադրությունն ընդունել. Լիանա ՄանուկյանԵթե Նարեկին կալանավորեն, ավելի ենք մոտիվացվելու, թույլ չենք տալու ալիևյան սահմանադրության ընդունումը Նիկոլի թիվն է, ով ինչ ուզում, անում է, ես էլ ասե՞մ, որ քեշ փողով այս երկիրը ծախել են. Դավիթ Ղազինյան Լավ տղա եք՝ խաղաղություն կնքեք, ինչի ես պիտի չմտածեմ, որ այդ սահմանադրությունը գրվում և ուղարկվում է Բաքվից. Ղազինյան Էլեկտրաէներգիան կա՛մ կթանկանա, կա՛մ գումար կգտնեն՝ սակագինը պահելու համար․ Ղազինյան Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումներից հրաժարվելու մտադրություն չունի․ Արմեն ՄանվելյանԻշխանությանը պետք է նոր ընդդիմություն, որը կկրի ձևական բնույթ․ Մենուա ՍողոմոնյանՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում. Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է այն, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. Ղազինյան Տարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. Ղազինյան «Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ ՂազինյանԺողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունն այս պարագայում էլ է խաբում. Ղազինյան Ucom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեում Ադրբեջանն անպայման ստորագրելու է խաղաղության պայմանագիրը․ սա հենց իրենց օրակարգն է. Էդմոն Մարուքյան «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը Իշխանության առաջ քաշած բոլոր առաջարկները համընկնում են թուրք-ադրբեջանական օրակարգի հետ․ Արեգ Սավգուլյան«Պահանջում ենք ֆուտբոլային ֆեդերացիա»․ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է (Տեսանյութ) Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԻնքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր Ավետիսյան
Ամենադիտված