Հայերեն


Երգուպարը արվեստ է: Իսկ արվեստը պարտադիր չի լինում

Հասարակություն

Տեսեք՝ ինչ է ստացվում, ուրեմն. ամեն մի արհավիրք, որ բերել են հանրակրթական դպրոցի գլխին, ասել է թե՝ նոր սերնդի գլխին, քիչ էր, հիմա էլ, պարզվում է, որ պետք է դպրոցում,

6-8-րդ դասարաններում ԱԶԳԱՅԻՆ ԵՐԳ ՈՒ ՊԱՐ դասավանդվի... 

«Ազգային» բառին չխաբվե՛ք, թող դա չշեղի, որ, իբր թե, «աման, ազգային արմատներ են փորձում ներդնել աշակերտաց մեջ», և այլ լոլոներ...
Երգուպարը դա ԱՐՎԵՍՏ Է: Իսկ արվեստը պարտադիր ՉԻ ԼԻՆՈՒՄ, և հնարավոր չէ երեխային պարտադրելով սիրել տալ երգ ու պարը։ 
Եվ ավելին, այն պահից սկսած, երբ երգն ու պարը կդառնան դպրոցում պարտադիր դասավանդվող, դրանք կդառնան հենց նույն մատղաշ սերնդի համար ուղղակի շարքային դպրոցական առարկա... Հենց դարձան շարքային դպրոցական առարկա, երգն ու պարը կկորցնեն իրենց ձգողականությունը երեխաների համար, կդադարեն լինել ինչ-որ բան, որը սիրում են և որին ուզելով գնում, պարապում և այլն... Հետևաբար, երգն ու պարը երեխայի աչքում կդառնան մոտավորապես ֆիզիկայի ու աշխարհագրության պես մի բան, որն ուղղակի պետք է սովորել, քանզի տալիս են դպրոցում: Պարզ են, չէ, սրա վտանգավոր հետևանքները? Սիրելի զբաղմունքից ու խմբակներից, որտեղ գնում են՝ ԸՍՏ ՆԱԽԱՍԻՐՈՒԹՅԱՆ, պարն ու երգը դառնում են այն, ինչը պետք անել, քանզի դա դաս է: Ինչպես նույն ֆիզիկան և աշխարհագրությունը... Հետևաբար, մի քանի տարի հետո այդ սերունդը, որի վրա դրեցին այս էքսպերիմենտը, ՉԻ ՍԻՐԵԼՈՒ (լայն իմաստով) իր ազգային երգն ու պարը՝ որպես արվեստ, այլ առավելագույնը լավ է վերաբերվելու, այնպես, ինչպես մենք մինչև հիմա լավ ենք վերաբերվում, ասենք, մաթեմատիկային, կենսաբանությանը... Ազգային երգն ու պարը դպրոցում դարձնելով առարկա՝ այդ որոշումը կայացնողները դրանով իսկ հոգեբանորեն հեռացնելու են սերնդին ազգային երգից ու պարից:
Սա՝ առաջին, բայց ոչ ամենավատ նորությունը...
Երգն ու պարը, դա սիրելն ու դրանով զբաղվելը ենթադրում է հոգեկերտվածքի ու մտածողության, խառնվածքի կոնկրետ տեսակներ ու ձևեր: Շատ չխորանալով՝ նշենք ուղղակի, որ ամեն երեխա չէ, որ նախատրամադրվածություն ունի երգի ու պարի, կամ թատերական խմբակի, կամ նկարչության: Հիմա դուք բռնում ու բոլորին ուզում եք սանրել մեկ ընդհանուր սանրով, երգն ու պարը ուզում եք զոռով սիրել տալ, ասենք, այն երեխային, որը սիրում է քանդակագործություն և կարատե, օրինակ... Պարզ է, չէ՞, որ առաջացնելու եք երեխայի մոտ ներքին դիմադրություն։ Հատկապես՝ պատանի տղաների, որոնց համար այդ տարիքում անհամեմատ ավելի հետաքրքիր են ոչ թե տարազներն ու շորորալը, այլ, ասենք, մաթեմատիկական/տեխնիկական խնդիրները (մտածողության տրամաբականան ֆունկցիաների լարում և օգտագործում պահանջող գործունեությունը), սպորտը և ֆիզիկական մարզական ակտիվությունը (ինչը առնականության արձանագրման և ցուցադրման հետ է կապված...) և այլն: Ինչ է լինելու այդ ներքին դիամդրության հետ? Սկսելու են ծաղրել նրանց, ովքեր ավելի լոյալ են լինելու այդ երգուպարի հանդեպ, ընդհուպ մինչև՝ ուսուցանողներին... Առաջանալու են կոնֆլիկտներ՝ միջանձնային, նաև ներխմբային՝ դասարանի ներսում, որոնք առավել զգայուն առանձնյակների մոտ վերաճելու են ներանձնայինի... Իր բոլոր տխուր հետևանքներով:
Բայց սա էլ ամենավատ նորությունը չէ...
... Ուրեմն. այդ տարիքը երեխաների սեռական հասունացման կարևոր շրջափուլ է, սիրելի՛ ոլորտի պատասխանատուներ (եթե դուք ձեր ղեկավարությունից բացի որևէ բանի/որևէ մեկի առաջ պատասխանատու եք...): Պարն ու երգը, բոլոր ժամանակներում, բոլոր ժողովուրդների մոտ, բոլոր մշակույթներում հանդիսանում են սեռականության գեղարվեստական դրսևորման ձևերից մեկը: Սա ֆիքսենք: Պարն ու երգը ուղղակիորեն առնչվում են մարդու հոգեբանական այն գործունեությանը, որոնք, մի քիչ պարզ ասեմ, կապված են հակառակ սեռի մոտ համակրանք առաջացնելու, իրեն դրական լույսի տակ ցուցադրելու, ինքնագնահատական գեներացնելու հետ (անգամ կենդանիներն են այդ նույն նպատակներով երգում-պարում, դպրոցում ձեզ, սիրելի՛ ոլորտի պատասխանատուներ, պարի ու կրոնի տեղը կենսաբանությու՛ն են ուսուցանել, սա պե՛տք է իմանաք): Երեխաների հասունացման այդ փուլում, երբ շարք կանգնեցնեք երեխաներին ու պար սովորեցնեք-պարացնեք, մի մասը լինելու է ավելի լա՛վ պարող, մյուս մասը՝ ո՛չ, մեկը լինելու է պլաստիկ ու գեղեցիկ, մյուսը՝ դրա ճիշտ հակառա՛կը... ԻՆՉ Է տեղի ունենալու այն աղջիկ (և ոչ միայն աղջիկ) երեխաների հոգեաշխարհում, որոնք իրենց տարեկիցներից այդ զգայուն հարցում, մեղմ ասած, ետ են մնալու ամբողջ դասարանի, դասարանցի տղաների աչքի առաջ, որոնք դժվար են շարժվելու, կամ ծիծաղի առիթներ են տալու (հաստատ տալու են, այդ տարիքում)։ Զգո՞ւմ եք, որ դրանով դրվելու է ոչ միայն լուրջ կոմպլեքսների, այլև, օրինակ, դիսմորֆոֆոբիայի հիմքը (ինչը շատ վատ բան է, ասեմ ձեզ), սեռական գրավչության մասով անձի ինքնագնատահականի լուրջ խնդիրների հիմքը, ինչու ոչ՝ նևրոզների հիմքը... 
Բայց սա էլ դեռ ամենավատ նորությունը չէ...
Ամենավատ նորությունն այն է, որ ոլորտի պատասխանատուները, կրթության զարգացմամբ զնաղվելու փոխարեն, զբաղված են, փաստորեն, տարատեսակ կոսմետիկ, հաճախ՝ նաև վտանգավոր, իդեաներ ծնելով ու դրանք դպրոցի վրա կիառելով... Ու կարող են դեռ ավելի անտեղի բաներ էլ լինել...
Շնորհավո՛ր Սեպտեմբերի 1, սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ....

Սարգիս Միքայելյան

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված