Կարեն Կարապետյանի հակահարվածը Դաշնակցությանը
Քաղաքականություն1in.am / Վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 12-ին բավական խիստ և կոշտ ելույթներ է ունեցել տարածքային կառավարման և բնապահպանության նախարարություններում, ուր եղել է վերջին շրջանում նախարարություններ այցերի շրջանակում: Այդ այցերի ընթացքում Կարապետյանի կոշտ ելույթները նորություն չեն, սակայն այս պարագայում իրավիճակն ուշագրավ է նրանով, որ խոսքը երկու նախարարությունների մասին է, որոնք դաշնակցական պորտֆելներ են կոալիցիայի շրջանակներում:
Այս տեսանկյունից էլ ուշագրավ է նաև այն, որ Կարեն Կարապետյանը երկու «դաշնակցական» նախարարություններ այցելում է կոալիցիոն հուշագրի ստորագրման արարողության հաջորդ օրը: Պլանավորել էր դա Կարապետյանը ավելի՞ վաղ, թե՞ ուղղակի իր արձագանքն է կոալիցիոն հուշագրին՝ ասելն, իհարկե, շատ դժվար է, սակայն Կարեն Կարապետյանի այցն ու կոշտ ելույթները այս ֆոնին բավական խոսուն են և ըստ էության նրա պատասխանն են կոալիցիոն հուշագրին, որին ոչ բացահայտ, սակայն, այնուամենայնիվ, բավական նկատելիորեն դեմ է հանդես եկել տարբեր դրսևորումներով:
շարունակությունը՝ կայքում