Հակակոռուպցիոն կոմիտեն պարտակել է առերևույթ հանցանքը, մյուս կողմից` կանաչ լույս տվել թշնամանքով լի նմանատիպ խոսքի․ ՀայաՔվե
BlogՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն է:
Նրա ղեկավարած գերատեսչությունը զարմանալիորեն հանցանք «չի հայտնաբերել» Հայ առաքելական եկեղեցու և Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ այս վարչախմբի ատելության խոսքի մեջ: Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ «ՀայաՔվեն» հանցանքի մասին ծավալուն հաղորդումը` մանրամասն փաստաթղթավորված և համակարգված, ներկայացրել էր Գլխավոր դատախազություն:
Փաստացի, Հակակոռուպցիոն կոմիտեն պարտակել է առերևույթ հանցանքը, մյուս կողմից` կանաչ լույս տվել թշնամանքով լի նմանատիպ խոսքի, ընդհուպ` եկեղեցու դեմ բռնության կոչերի համար: