Հայերեն

Խաղաղության երաշխավորը Հարավային Կովկասում միշտ եղել է Ռուսաստանը, ոչ թե ԱՄՆ-ը. Մհեր Ավետիսյան

Քաղաքականություն

ՄՈՍԿՎԱ, օգոստոսի 7 – ՌԻԱ Նովոստի։ Հարավային Կովկասում խաղաղության երաշխավորը միշտ եղել է Ռուսաստանը, իսկ ԱՄՆ-ին այս տարածաշրջանում հետաքրքրում են միայն Ռուսաստանի և Իրանի դեմ հակամարտության հնարավորությունները, ՌԻԱ Նովոստի-ին հայտարարել է «Իմ երկիր, իմ Հայաստան» շարժման առաջնորդ, «Անմահ գունդ» միջազգային շարժման համակարգող Մհեր Ավետիսյանը։

Ավելի վաղ ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում երկկողմ հանդիպում կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, ինչպես նաև՝ եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ, «որն ուղղված է տարածաշրջանում խաղաղությանը, բարօրությանը և տնտեսական համագործակցությանը նպաստելուն»։ Մամուլի հաղորդագրությունների համաձայն՝ հանդիպման արդյունքում նախատեսվում է հուշագրի ստորագրում՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագիր կնքելու մտադրության մասին։

«Խաղաղությունը մեր տարածաշրջան բերել են ռուսները։ Մինչ ռուսների Կովկաս գալը այստեղ մշտապես պատերազմներ էին։ Ես չեմ հավատում, որ առանց Ռուսաստանի տարածաշրջանում հնարավոր է խաղաղություն, հատկապես այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ Արևմուտքը ցանկանում է նոր ճակատներ բացել Ռուսաստանի դեմ՝ թե՛ Կովկասում, թե՛ Մոլդովայում, թե՛ Բալթյան երկրներում։ Այս առումով ես չեմ հավատում, որ ԱՄՆ-ում՝ անկախ նրանից՝ նախագահը Թրամփն է, Բայդենը կամ որևէ այլ մեկը, որևէ մեկի նպատակը խաղաղություն հաստատելն է Կովկասում», – ասել է Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը Հարավային Կովկասում հետապնդում է սեփական աշխարհաքաղաքական շահերը՝ փորձելով վերահսկել կարևոր տրանսպորտային ուղիները և խնդիրներ ստեղծել Ռուսաստանի և Իրանի համար։ «Հենվելով այս պարզ քաղաքական և պատմական տրամաբանության վրա՝ ես կարծում եմ, որ Հայաստանը չպետք է խաղաղության բանաձևեր փնտրի Արևմուտքում, ընդհակառակը՝ չպետք է թույլ տա Արևմուտքին խառնվել մեր տարածաշրջանային խնդիրներին», – նշել է նա։

Ավետիսյանը հիշեցրել է, որ Ռուսաստանը մշտապես պնդել է, որ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության խնդիրները պետք է լուծվեն «3+3» ձևաչափով, այսինքն՝ տարածաշրջանի դերակատարների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ։

«Նույնիսկ եթե այսօր Ադրբեջանը դեմ չէ, որ տարածաշրջան մուտք գործեն նոր արտաքին ուժեր կամ Արևմուտքը միջամտի մեր խնդիրների կարգավորմանը, Հայաստանը պետք է դրան դեմ լինի։ Հայաստանը չպետք է որևէ մեկին Արևմուտքից թույլ տա մտնել մեր խնդիրների մեջ և փորձել մեր տարածաշրջանային հակասությունները վերածել գործոնի, որը սպասարկում է Արևմուտքի շահերը Ռուսաստանի և Իրանի դեմ», – ընդգծել է նա։

«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումՊետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում «Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմաց ԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջ Մեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանԸնդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՍրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա Ղահրամանյան Այն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանԳլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն ՄարուքյանԱկբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը Ֆասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքում Հիշենք, որ ժամանակին Բաքուն պատրաստ էր ընդունելու Արցախի ինքնավարությունը. Մենուա ՍողոմոնյանՊետք է գիտակցել, որ ՔՊ-ի իշխանությունը մեր երկրում հավերժ չի կարող լինել. Արմեն ՄանվելյանԱդրբեջանն Արցախում իրականացրել է էկոցիդ, իսկ միջազգային հանրությունը լռում է այդ մասին. Աննա ԿոստանյանԵՄ դեսպանը պատգամավորների հետ հանդիպմանը հայտնել է, որ մտահոգված է հայաստանյան բանտերի վիճակով. Հարություն Հարությունյան «Գեղամ Նազարյա՛ն, ձայնդ կտրի՛ր․ չծախվող ապրանք չկա, քեզ ինչքանո՞վ առան». պահեստազորի սպաՖիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիան և Գագիկ Ծառուկյան հիմնադրամը հիմնադրում են «Ոսկե վարդ» ամենամյա միջազգային կինոմրցանակը Միջազգային լռությունը կանաչ լույս է վառում բռնաճնշումների առաջ․ նման ճակատագիր կարող է սպառնալ յուրաքանչյուրին. Իրինա ՅոլյանՈ՞վ է պատասխանատու մեր Արսեն Գևորգյանի մահվան համար. տեսանյութՄիջազգային արձագանքի պահանջ․ ընդդիմության ներկայացուցչի մահվան դեպքը ներկայացվել է Հայաստանում ԵՄ ներկայացուցչությանը. Լենա Մաթևոսյան«Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար ՄելոյանՈւղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա ՀովսեփյանԵվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն ՀարությունյանԲանտից` գերեզման նախարարի ցինիզմի «գինը». Մարիաննա ՂահրամանյանՆրանք պատվեր են կատարում. Մարիաննա Ղահրամանյան Խորհրդարանում մեկ րոպե լռությամբ հարգել են քաղբանտարկյալ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի հիշատակը«Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջով ակցիա` Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ինՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջով Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետո. Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմ Արդարության համար պայքարող ամեն հայ մարդու մահվան պատճառ դարձած ցանկացածը պետք է ենթարկվի օրենքով սահմանված խիստ պատասխանատվության Մայր բուհի ռեկտորի հերթական ամոթալի սուտը. Մենուա Սողոմոնյան«ԱՍՏԾՈՒՆ տված Հրամանատարի խոստումը». Խաչիկ ԱսրյանՀայաստանի իշխանությունը քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ կալանքը դարձրել է պատժիչ գործիք, իսկ մահերը կալանավայրերում արդեն վտանգավոր միտում են արձանագրում. ԿոստանյանԵրբ քաղաքական կամ ընդդիմադիր գործիչ է մահանում պատիժը կրելու ընթացքում, իրավական, քաղաքական և հասարակական արձագանքը պետք է լինի խիստ կազմակերպված. ԿամենդատյանԱրսեն Գևորգյանի մահը ՔՊ-ական չարդարադատության հետևանքն է. Մամիկոն ԱսլանյանԱնկախության հռչակագրից հրաժարվելը դուռ է բացում ՀՀ վերջնական... Ավետիք ՉալաբյանԱյսօր` ժամը 11:00-ին, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ակցիա կիրականացնի Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմացՊորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ումՁյան պատճառով 22 ճանապարհ է փակվել ԹուրքիայումԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի նոյեմբերի 11-ին, 13-ին, 17-ին, 18-ին, 19-ին և 20-ինՀեգսեթը մամուլի ասուլիս է անցկացրել՝ անդրադառնալով իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությանըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բшխվել է երկաթե արգելապատնեշներինԻրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին տեղեկություններըՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԳլխակեր բարքերով երկրի համար ով պետք է պատասխան տա․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ9 ամսում Վրաստանից արտաքսվել է 3170 օտարերկրացի
Ամենադիտված