Սերժ Սարգսյանի որոշումը
ՔաղաքականությունԼՐԱԳԻՐ / Իրատես պարբերականը գրել է, հղում անելով իշխանության իր աղբյուրին, որ Սերժ Սարգսյանը չի դիտարկում 2018 թվականից հետո վարչապետի պաշտոնի առաջադրվելու հարց: Ըստ թերթի, նրա ուշադրության կենտրոնում է Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնը: Թերթը հիշեցնում է, որ սահմանադրության փոփոխությունից հետո Անվտանգության խորհուրդը խորհրդակցական մարմնից վերածվում է որոշում կայացնող մարմնի՝ երբ լիարժեք ուժի մեջ կմտնի խորհրդարանի կառավարման մոդելը:
Նույն թերթը խորհրդարանի ընտրությունից առաջ իշխանության աղբյուրին մեկ այլ հղումով գրել էր, որ Սերժ Սարգսյանը 2018-ից հետո ծրագրել է լինել վարչապետ, իսկ Կարեն Կարապետյանն էլ կլինի առաջին փոխվարչապետ: Ըստ այդ ծրագրի, Սարգսյանն իր ձեռքն էր պահելու անվտանգությունն ու արտաքին քաղաքականությունը՝ որպես Առաջին դեմք, իսկ Կարեն Կարապետյանն էլ պատասխանատու էր լինելու տնտեսական քաղաքականության համար:
շարունակությունը՝ կայքում