Հայերեն


Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կա 1 զոհ, 3 վիրավոր

Հասարակություն

Այսօր՝ օգոստոսի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 35 կմ հատվածում բախվել են 2 «Opel» մակնիշի և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնավածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Չարենցավանի և Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատներից՝ 1-ական մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա, որպեսզի վիրավորներին դուրս բերեն ավտոմեքենաներից ու մոտեցնեն շտապօգնության ավտոմեքենային, ովքեր էլ միչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Հրշեջ-փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնի փականը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Վահե Գիգոլյանի և նույն գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Դավիթ Քարիմյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Ալբերտ Ստեփանյանը և  կրտսեր պարեկ Տիգրան Ղազարյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Չարենցավանի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Անի Դանիելյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Չարենցավանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Չարենցավանի քննչական բաժնի պետ Կարեն Գրիգորյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վաչագան Մովսիսյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Չարենացավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից մեկը ՀՀ Պաշտպանության նախարարության զինծառայող է և ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել «Nissan»-ի վարորդի կողմից դեպի Երևան ընթանալիս բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին բախվելը և հանդիպակաց երթևեկելի գոտում հայտնվելը, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։

Քննիչի հանձնարարականով՝ մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Այս մարդը վերածվում է դիկտատորի, եթե ընտրվի՝ սովետական ամենածանր բռնաճնշումների հոտն եք զգալու. Նարեկ ԿարապետյանԵթե այս իշխանությունը մնա, ժողովուրդը վճարելու է ամենաբարձր գինը․ Ատոմ ՄխիթարյանՄի՛ խաբնվի Փաշինյանի ասֆալտին, եթե իրեն ընտրես՝ Էրդողանին ու Ալիևին ես ընտրում. Չալաբյան «ՀայաՔվե» միավորումը, հավատարիմ իր առաքելությանն ու «Ուժեղ Հայաստան» դաշինքի հետ կնքած հուշագրին, մասնակցում է քարոզարշավինԹույլ չենք տալու, որ գործող թրքամետ վարչախումբը վերարտադրվի․ Ավետիք Չալաբյան Մեր հիմնական խնդիրն է ընդդիմադիր ընտրողին բերել ընտրության և համոզենք, որ ինքն ընտրի ընդդիմադիր դաշտի առաջատար ուժին. Չալաբյան Մեր սահմանների ամրությունը սկսվում է գյուղացուց, և նրանց խնդիրներն ու հոգսերը պետք է լինեն յուրաքանչյուրիս ուշադրության կենտրոնում. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) «Պարոն Կարապետյանը հայտարարեց մի բան, որը թերևս բոլորն են կասկածում»․ Դավիթ Ղազինյան Իրական առաջնորդի կերպարը տեսնում ենք Սամվել Կարապետյանի մեջ. երիտասարդ աջակից Մոտ 600․000 հայաստանցի աղքատ է, հացի խնդրով է ապրում․ Նարեկ Կարապետյան ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանն ասուլիս է տալիս ԱԺ-ի դիմաց. մեկնարկում են քարոզարշավը Ինչ կլինի քարոզարշավի վերջում. Վահե Հովհաննիսյան Ուզում եմ հավատալ, որ հունիսի 7-ին մեր երկրում հաղթելու է առողջ բանականությունը. Արտակ ԶաքարյանՔվեարկելով 19 համարի օգտին դուք կպաշտպանեք Հայաստանի Հանրապետությունը, հայ մարդու ինքնությունը. Էդմոն Մարուքյան«Փոփոխությունների ամիսը» սկսվում է հիմա. միացե՛ք մամուլի ասուլիսին Խորհրդարանի շենքի դիմացԳագաթնաժողովից սպասում էին խաղաղություն, բայց Երևան եկավ պատերազմը ԶՊՄԿ-ն շարունակում է բաց հանքում և արտադրական տարածքում ընդունել հանքարդյունաբերությամբ հետաքրքրված խմբերիԱյսօր սկսվում է պաշտոնական քարոզարշավը, և մենք մտնում ենք նրա մեջ՝ ձախողելու թրքամետ վարչախմբի վերարտադրությունը. Ավետիք ՉալաբյանԹրամփ. ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի ռեժիմը շարունակում է ուժի մեջ մնալ Աղավնավանքում ավտոմեքենան բախվել է սյանը, այնուհետև ընկել գետը․ տnւժածներ չկան ՀՀ-ում մեկնարկել է 2026թ․ հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը Հայաստանի ընտրությունները՝ արտաքին ազդեցությունների խաչմերուկում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու ընտանիքի անդամները բարձրացել են Հատիսի գագաթ՝ Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման վայրՎրաստանում ձերբակալվել է ՌԴ քաղաքացիներին պատանդ պահած տղամարդը Ճապոնիան համաձայնության է եկել ԱՄԷ-ի հետ՝ 20 միլիոն բարել նավթի մատակարարման շուրջԼիբանանում հայտնել են իսրայելական հարձակումների հետևանքով զոհված 2712 մարդու մասինԱդմիրալ Իսակով (տեսանյութ) Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7աստիճանովԿործանարար թեզերը սկսել են ակտիվորեն սնուցվել Հայաստանի ներսից. Էդմոն ՄարուքյանՄեքենան ոչ սթափ վիճակում վարողը պարեկներին կաշառք է առաջարկել. տղամարդը ձերբակալվել է Կազինոներում խաղադրույքների թիվը 18 անգամ ավելացել է 7 տարում. Նարեկ Կարապետյան Սուպերհամակարգիչը կանխատեսել է ՉԼ-ի հաղթողին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր հայտնվել ջրատարումՀայաստանն իր պատմական անցյալով ու ներկայով իմ հայրենիքն է Հայ-ռուսական հարաբերությունները Հայաստանի պետության անվտանգության մասին է․ Մհեր ԱվետիսյանԳաղտնիությունը դարձել է նոր շքեղություն. Ինչպես է լյուքս ոլորտը վաճառում լռությունը արհեստական ​​բանականության դարաշրջանումԱմփոփվեց IDBank-ի աջակցությամբ կայացած միջազգային շախմատային մրցաշարըԶելենսկու այցը Երևան ցույց տվեց, թե ինչ ապագա է ԵՄ-ն պատրաստում Հայաստանի համար. ԶախարովաՀիմա ավելի հասկանալի է՝ թե ինչ է կատարվել 44 օրվա ընթացքում․ Ռոբերտ Քոչարյան 19-ամյա վարորդը երկու ամիս կմնա տնային կալանքի տակ. ՔԿ Առաջին անգամ Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ալյումին, ինչպես նաև հացահատիկի հերթական խմբաքանակըԱմերիաբանկի ներառումը FTSE 100-ում նշանավորվեց Լոնդոնի ֆոնդային բորսայում զանգի հնչեցման արարողությամբ Սիլվա Հակոբյանի ճամփորդությունը՝ Սանկտ Պետերբուրգում Պետք է տեղի ունենա ազգային ուժերի կոնսոլիդացիա․ Ավետիք ՉալաբյանԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ Իվետա Տոնոյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանում կայացավ FINTECH360 միջազգային համաժողովը Ինչ դեր ունի ԶՊՄԿ-ն Հայաստանի տնտեսության մեջ 100 միլիոն եվրո կուղղվի Հայաստանում բիզնեսի զարգացմանը. Ակբա բանկ
Ամենադիտված