ԱՄՆ նախագահն սկանդալային առաջարկ է արել
ԱշխարհԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջարկել է չեղարկել լրագրողների հետ հանդիպումները, և որպեսզի ամեն ինչ հստակ լինի, նրանց հետ շփվել միայն գրավոր:
«Գուցե լավագույն որոշումը կլինի մամլո ասուլիսները չեղարկելը և հանուն ճշմարտության՝ նրանց ուղարկել գրավոր պատասխաններ»,- գրել է նա իր Twitter-յան էջում:
Նա նաև նշել է, որ ինքը շատ ակտիվ նախագահ է, և բազմաթիվ գործեր ունի, և իր օգնականները ոչ միշտ են կարող ելույթների ժամանակ բացարձակապես ճիշտ արտահայտվել: