«Դեմքեր կբացվեն, դիմակներ կպատռվեն»․ ԱԱԾ պետի նախկին տեղակալ
ՔաղաքականությունՀայաստանի հանրապետական կուսակցությունը և Դաշնակցությունը կոալիցիոն հուշագիր ստորագրեցին: «Հուշագրի կնքման համար հիմք են հանդիսացել նոր Սահմանադրությունը, նախորդ կնքած կոալիցիոն հուշագիրը, մեր կուսակցությունների նախընտրական ծրագրերը, ինչպես նաև Ազգային ժողովի վերջին ընտրությունների արդյունքները։ Կոալիցիայի հիմնական ուղղություններն են լինելու՝ մարդը, հասարակությունը և պետությունը», – հուշագրի ստորագրմանը հաջորդած ճեպազրույցին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիայի մասին «Հայելի»-ն զրուցել է քաղաքական գործիչ, ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Գուրգեն Եղիազարյանի հետ:
-Պարոն Եղիազարյան, ինչու ՀՀԿ-ն խիստ անհրաժեշտություն համարեց ՀՅԴ-ի հետ կոալիցիոն նոր հուշագրի ստորագրումը, երբ ՀՅԴ-ն խորհրդարանում ընդամենը հինգ հոգանոց խմբակցություն է, իսկ ՀՀԿ-ն մեծամասնություն ունի
-Ոչ թե ՀՀԿ-ին է պետք այդ կոալիցիան, այլ անձամբ Սերժ Սարգսյանին:
-Ինչո՞ւ:
-Շատ պարզ, քիչ ժամանակ է մնում իշխանությոնը հանձնելուն, նոր Սահմանադրությունը ուժի մեջ կմտնի եւ անձամբ Սերժ Սարգսյանը պետք է ունենա բացարձակ մեծամասնություն ԱԺ-ում: Եթե ՀՅԴ-ն լիներ անգամ մեկ հոգանոց խմբակցություն, միեւնույն է կոալիցիան կլիներ, որովհետեւ յուրաքանչյուր մարդու ձայնը կարեւոր է, քանզի անցնում ենք պառլամենտական կառավարման:
շարունակությունը՝ կայքում