Հայերեն

Ինչո՞ւ Երևանում Տիմատին չերգեց․ պարզաբանում է երգիչն ու համերգի կազմակերպիչները․ տեսանյութ

Life

Մարզահամերգային համալիրում երեկ տեղի ունեցած համերգի շրջանակներում պետք է ելույթ ունենար նաեւ հայտնի երգիչ Տիմատին, ով, սակայն, չնայած հանդիսատեսի սպասումներին, այդպես էլ բեմ չբարձրացավ։

Համերգի ընթացքում հայտարարվեց, որ Տիմատիի ելույթը տեխնիկական պատճառներով չեղյալ է հայտարարվել: Սակայն, մեր տեղեկությունների համաձայն՝ ռուս հայտնի երգիչը բեմ չի բարձրացել կազմակերպիչ Jet Set ընկերության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով: Մինչդեռ կազմակերպիչ ընկերությունից այլ պատճառ են նշում։

«Առաջին շարքում կանգնած ֆանատները ջուր էին լցնում տեխնիկայի վրա, որի հետեւանքով սաունդքարտը վառվել է, դա տեղի է ունեցել հենց Տիմատիի բեմ դուրս գալուց առաջ,-արդեն այսօր armtimes.com-ի հետ զրույցում ասաց համերգի կազմակերպիչ Jet Set ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակիցը՝ հավելելով, որ տեխնիկան արտիստներն իրենց հետ Ռուսաստանից էին բերել եւ այն տեղում սարքելը կամ նույնը գտնելը պարզապես հնարավոր չի եղել,-Կազմակերպիչները համերգի ընթացքում հայտարարել են, որ Տիմատին հենց իր առաջին ազատ օրը կգա ու առանձին ելույթ կունենա, պարզապես մարդիկ պետք է պահեն իրենց այս համերգի տոմսերն ու առաջիկայում հին տոմսերով մասնակցեն համերգին»։

Թե մոտավորապես երբ կլինի այդ համերգը, կազմակերպիչները դժվարանում են ասել։ Կազմակերպիչները նաեւ բացառում են տեխնիկան միտումնավոր փչացնելու վարկածը։

Համերգին երգել են Քրիստինա Ս-ին, L'One-ը եւ Մոտը: Մարզահամերգային համալիրի համերգասրահը լեփ լեցուն է եղել:

Տիմատիի երգարվեստի սիրահարներից Լենան armtimes.com-ին ասաց՝ թեեւ ցավում է, որ սիրելի երգչին այդպես էլ չեն տեսել, սակայն գոհ է համերգից․

«Ճիշտ է, համերգին Տիմատին չերգեց, սակայն համերգը շատ լավ անցավ, միակ թերությունը դա էր ու կարծում եմ ինքը, ինչպես խոստացան, անպայման, կգա կերգի ու մենք էլ կգնանք»։

Հայտնի երգիչը կատարված միջադեպի առնչությամբ տեսաուղերձ է հղել, որում ներողություն է խնդրել ու նույնպես նշել է, որ բեմ չի բարձրացել տեխնիկական խնդիրների հետեւանքով։

Երգիչը վստահեցրել է, որ համերգն անպայման տեղի կունենա եւ առաջիկայում կտեղեկացնեն ամսաթվի մասին։ Նա տեսանյութ է հրապարակել ինստագրամի իր էջում:

 

Публикация от Black Star (@timatiofficial) Май 12 2017 в 1:54 PDT

Սամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. Վարդեւանյան Այսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանՍամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը․ «Ուժեղ Հայաստան» Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան
Ամենադիտված