Արփինե Հովհաննիսյանի խորհրդավոր տեղափոխությունը
ՔաղաքականությունԼՐԱԳԻՐ / «Հանգիստ եղեք», մարտի 19-ին խորհրդարանի ընտրության քարոզարշավի ընթացքում Ալավերդու բնակիչներին պատասխանել էր ՀՀԿ քարոզչական դեմք Կարեն Կարապետյանը, երբ նրանից հետաքրքրվել էին, թե արդյոք ընտրությունից հետո կառավարությունում կմնան արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ու մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Ի՞նչ էր նշանակել վարչապետի հանգիստ եղեքը՝ «հանգիստ եղեք, մնալու՞ են», թե՞ «հանգիստ եղեք, նրանց գնալը կամ մնալը ճակատագրական չէ»:
Համենայն դեպս, տոնայնության մեջ, առնվազն այդ պահին, վարչապետի «հանգիստ եղեքը» հնչել էր առաջին տարբերակի տրամաբանությամբ:
Այժմ հայտնի է, որ Արփինե Հովհաննիսյանը գնում է խորհրդարան, թողնում է նախարարի պաշտոնը: Օրեր առաջ նրան կառավարության նիստում հրաժեշտ էր տվել Կարեն Կարապետյանը, իսկ մայիսի 13-ին էլ Արփինե Հովհաննիսյանի հետ հանդիպում է ունեցել Սերժ Սարգսյանն ու շնորհակալություն հայտնել նախարարի պաշտոնում աշխատանքի համար, հույս հայտնելով, որ նույն աշխուժությամբ Հովհաննիսյանը կաշխատի խորհրդարանում:
շարունակությունը՝ կայքում