Ցնցող պատկեր Հայաստանում, անկախությունն ախտորոշող հարցում
ՀասարակությունԼՐԱԳԻՐ / Ամերիկայի ձայնը ներկայացրել է PEW հեղինակավոր կենտրոնի Եվրասիայում ու Արեւելյան Եվրոպայում անցկացրած հարցման տվյալներ, որոնց համաձայն, այդ տարածաշրջանի երկրներից ԽՍՀՄ-ն ամենաշատը կարոտում է Հայաստանի հանրությունը՝ 79 տոկոս: Այդքանը բացասական երեւույթ է համարում ԽՍՀՄ փլուզումը:
Միեւնույն ժամանակ, հարցումը ունի նաեւ հակառակ պատկեր՝ Հայաստանի հարցված բնակչության երկու երրորդը համարում է, որ պետք է սերտ գործակցել Արեւմուտքի, Միացյալ Նահանգների հետ, իսկ կեսից ավելին էլ հանդես է գալիս ժողովրդավարության օգտին: Ընդ որում, Հայաստանն այդ ցուցանիշով էլ առաջատար է Եվրասիայի ու Արեւելյան Եվրոպայի, հատկապես նախկին ԽՍՀՄ երկրների շարքում:
Այդպիսով, ստացվում է առեղծվածային, բայց բավական հետաքրքիր մի պատկեր, որն անկասկած արժանի է մշակութաբանական մասնագիտական վերլուծության:
շարունակությունը՝ կայքում